Facebook-ը գործարկել է «Վստահության ցուցիչ» անվանումով տեխնոլոգիան, որը կօգնի օգտատերերին տարբերակել բարեխիղճ ԶԼՄ-ներն այն պարբերականներից, որոնք նկատվել են կեղծ նորությունների հրապարակման մեջ։ Նորարարության մասին հայտնում է The Verge-ը։ Այդ կերպ սոցցանցը կպայքարի կեղծ նորությունների դեմ։
Շուտով ԶԼՄ-ների հրապարակումների կողքին կհայտնվի «i» նշանը, որի վրա սեղմելով կարելի է իմանալ տեղեկատվության ստուգման, էթիկայի հարցում տվյալ լրատվամիջոցի վերաբերմունքի մասին։
Սոցցանցի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ այդ քայլը հանդիսանում է Facebook-ում ապատեղեկատվության դեմ պայքարի իրենց լուրջ ջանքերի մաս։