Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Սերբիա։
Ալիևը Սերբիայում քննարկելու է երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, զբոսաշրջային և մշակութային կապերի խորացմանը, ինչպես նաև միջազգային կառույցներում փոխհամագործակցությանն առնչվող խնդիրներ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Սերբիայի դեսպանատունը բացվել է այս տարվա մարտին, սակայն ցայժմ դեսպան չուներ, և Ադրբեջանում Սերբիան ներկայացնում էր ժամանակավոր լիազոր անձը:
Ի դեպ, մայիսի սկզբին Սերբիա էր այցելել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա այցի արդյունքում հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 8-9-ը այցելելու է Սերբիա: