Դոնի Ռոստովի օդանավակայանում հունիսի 7-ին, արդեն երկրորդ անգամ այս ամսվա ընթացքում, տեղի է ունեցել տհաճ միջադեպ: Վայրէջքի պահին Boeing-735-ի օդաչուների վրա գրոհել են լազերային լույսերով, սակայն դա չի խանգարել օդանավը բարեհաջող իջեցնելուն: Այդ պահին օդանավում եղել է 97 ուղևոր: Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև հունիսի 3-ին. А-320 օդանավը նույնպես դժվարություններ էր ունեցել վայրէջքի ժամանակ, երբ անձնակազմի վրա լազերներ էին գցել: Այս մասին հաղորդում է RBC-ն:
Խուլիգանության այս ձևը մեծ տարածում է գտնում աշխարհում: Ռուսաստանում դրանց թիվն ընթացիկ տարում արդեն ավելի քան 10 անգամ ավելացել է: «Հարձակումները» տեղի են ունենում հիմնականում Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններում:
Նմանատիպ միջադեպի մասին Լոս Անջելեսի օդանավակայաններից մեկում մենք արդեն տեղեկացրել էինք: Ձերբակալվել էր հայազգի մի երիտասարդ: