Օսկարակիր Անջելինա Ջոլին պատրաստվում է ռուս լրտեսուհու դերը խաղալ Էվելին Սքոթի «Սոլթ» ֆիլմի շարունակությունում: Այս մասին հաղորդում է Deadline կայքը:
Ինչպես նշվում է՝ այս ֆիլմի սցենարն արդեն գրվում է Columbia Pictures-ի պատվերով, որին են պատկանում այդ ֆիլմի առաջին մասի իրավունքները: Ջոլին արդեն տվել է իր նախնական համաձայնությունը:
«Սոլթը» մեծ հաջողություն ունեցավ այն ժամանակ, երբ Վաշինգթոնի և Մոսկվայի միջև լուրջ լրտեսական սկանդալ սկսվեց: Ֆիլմի սյուժեն հիմված էր իրական փաստերի վրա և վարձույթում ունեցել է 300 միլիոն դոլարի շահույթ: