Սաուդյան ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն ճաշի ընդմիջման ժամանակ կնոջ հետ զրուցելու համար: Այդ մասին գրում է Daily Mail-ը:
Համացանցում դրվել է տղամարդու և կնոջ միջև կարճատև զրույցի տեսանյութը:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ տղամարդու անձը արագ է հաստատվել:
«Տեսանյութում ուսանողուհին ճաշի ընդմիջման ժամանակ, խախտելով մեր կարգերն ու արժեքները, մոտենում է տղամարդուն»,- հայտարարել են ոստիկանությունում:
Այն մասին թե ինչ միջոցներ են ձեռնարկվել աղջկա հանդեպ, ոչինչ չի ասվում:
Սաուդյան Արաբիայում կանանց արգելվում է յուրաքանչյուր տեսակի շփում ընտանիքից դուրս գտնվող տղամարդկանց հետ: Նրանք կարող են շփվել ուրիշների հետ միայն ուղեկցորդի ներկայությամբ:
Հոկտեմբերի վերջին Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում ընդունեցին, որով կանանց թույլատրվում է մարզադաշտեր այցելել և ֆուտբոլային հանդիպումներ դիտել: