Նիժնի Նովգորոդում դպրոցականը համադասարանցու աթոռի վրա սուր ծայրը դեպի վեր դանակ է դրել: Այս մասին հայտնում է fakty.ictv-ն:
Երեխան հոսպիտալացվել է ազդրի վնասվածքով, բուժօգնություն է ստացել:
Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության:
Ներկայումս հետաքննիչները հարցաքննում են դեպքի ականատեսներին՝ աշակերտներին և ուսուցիչներին, պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: