Հունիսի 7-ի դրությամբ՝ համաներմամբ ազատ արձակված բանտարկյալների թիվը հասել է 419-ի:
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:
Հունիսի 7-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 417 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 25 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 46-ը, կրճատում 2,
«Էրեբունի» – ազատ է արձակվել 92-ը, կրճատում 7,
«Վարդաշեն» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» – ազատ է արձակվել 42-ը,
«Վանաձոր» – ազատ է արձակվել 16-ը,
«Սևան» – ազատ է արձակվել 49-ը,
«Հրազդան» – ազատ է արձակվել 19-ը,
«Աբովյան» – ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» – ազատ է արձակվել 86-ը:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: