Ս.թ հունիսի 8-ին Ֆրանսիայի Արտաքին գործերի և Եվրոպական հարցերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Ֆիլիպ Լըֆորը (Philippe Lefort) կժամանի Հայաստան՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհդակցության նպատակով, որի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային քաղաքականության և երկկողմ համագործակցության հարցեր։
Նախատեսվում է հանդիպում Արտգործնախարար Նալբանդյանի հետ։