Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Նպատակային դասարաններ՝ պետական բուհերի ուսանողներ պատրաստելու համար

Հայաստանի պետական ագրարային համալսարանում այսօր ստորագրվել են համագործակցության պայմանագրեր Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի և հանրապետության 26 ավագ դպրոցների միջև:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով կրթական բարեփոխումների ընթացքում հասարակական աջակցությունը և տեղեկացվածությունը, նշել է, որ ոչ մի բարեփոխում չի կարող հաջողության հասնել, եթե այդ բարեփոխման շուրջ ձևավորված չէ հասարակական առողջ մթնոլորտ, և եթե այն համակողմանի չի ներկայացվում հասարակությանը:

Նախարարը նշել է, որ ավագ դպրոցների կայացման և կրթական բազայի բարելավման համար պետական բյուջեից հատկացումներ են արվելու ավագ դպրոցներին: «Բարձրացնելով ավագ դպրոցների ֆինանսավորումը՝ հնարավորություն կստեղծվի ապահովել օրինական կրթական գործընթաց, վերացնել խախտումներն ու պահպանել աշակերտների և աշխատողների իրավունքները, դառնալ հանրակրթական համակարգում յուրահատուկ փարոսներ, որոնք դեպի իրենց կձգեն մեր աշակերտներին և կկարողանան ձևավորել այնպիսի ավանդույթներ, որոնք հավասար պայմաններ կստեղծեն մեր աշակերտների համար, որ նրանք այլևս կրկնուսույցների մոտ հավելյալ պարապելու կարիք չունենան: Ավագ դպրոցների ձևավորումն այն երևույթը կլինի, որը մեզ հնարավորություն կտա հանրակրթությունը բարձրացնել որակապես նոր մակարդակի»,- նշել է նախարարը՝ կարևորելով այն հանգամանքը, որ բուհ ընդունվելու գործընթացը ՀՀ-ում պետք է դառնա շատ պարզ, մատչելի գործընթաց, պետք է կտրուկ էլ ավելի նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, և ուշադրությունը սևեռվի ավարտական պետական քննությունների վրա, քանի որ շատ կարևոր է իմանալ, թե ովքե՞ր են ավարտում բուհերը:

Այս տարվա ընթացքում համագործակցության հուշագրեր են ստորագրվել ԵՊՃՇՀ-ի և Երևանի թիվ 3 ավագ դպրոցի միջև, ինչպես նաև ԵՊՀ-ի և հանրապետության հինգ ավագ դպրոցների միջև: Այսօրվա պայմանագրերի ստորագրումով հանրապետության ավագ դպրոցների 1/3-ն արդեն կներգրավվի ծրագրի մեջ: Ծրագրով նախատեսվում է համատեղ մասնակցությամբ կազմավորել նպատակային դասարաններ (հոսքեր), որոնց շրջանավարտները բարձրագույն կրթություն կստանան բուհում գործող մասնագիտությունների գծով: Մեթոդական աջակցություն կցուցաբերվեն դպրոցի ուսուցիչներին՝ նրանց համար կազմակերպելով կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ: Յուրաքանչյուր տարի դպրոցների աշակերտների համար կազմակերպվեն «Բաց դռների օր» և ճանաչողական այցեր բուհեր՝ նրանց հնարավորություն ընձեռելով հանդիպելու ֆակուլտետների ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ ծանոթանալու կրթական համակարգին և ուսումնառության առկա հնարավորություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում