Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ Գերմանիայում գործող «Վտանգված ժողովուրդներ» իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է գերմանական քաղաքներում Հայոց ցեղասպանության և այլ քրիստոնյա փոքրամասնությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կանգնեցնել:
Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջը ներկայացրել է Գերմանիայի քաղաքների Ավագ ժողովին: Պահանջ-նամակը փոխանցվել է Կոնգրեսի նախագահ Եվա Լոհսեին:
«Վտանգված ժողովուրդներ» կազմակերպության ներկայացուցիչ Քամալ Սիտոն նշել է, որ Գերմանիան տեղյակ է եղել Օսմանյան կայսրության կողմից գործադրվող կոտորածների մասին:
«Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ջանքեր գործադրել, որպեսզի չմոռացվի կատարվածը. հարկ է հատկացնել մի վայր, որտեղ զոհերին հարգանքի տուրք կմատուցվի»,- ասել է նա:
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Օսմանյան կայսրությունը, բացի հայերի ցեղասպանությունից, գործել է նաև այլ քրիստոնյա փոքրամասնությունների կոտորածներ, որոնց զոհ է դարձել շուրջ 1,5 միլիոն մարդ: