Լուրեր
Հուսով եմ՝ Հայաստանը կդառնա կամուրջ ԵՄ- ի և Ռուսաստանի միջև. Նիդեռլանդների Սենատի նախագահ

Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլլը հույս ունի, որ իր եզակի դիրքի շնորհիվ Հայաստանը առաջիկայում կդառնա կամուրջ մի կողմից Եվրամիության, մյուս կողմից Ռուսաստանի եւ եվրասիական այլ երկրների միջեւ: Նա այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ չնայած դեռեւս շատ բան չեմ հասցրել  տեսնել, կարող եմ ասել, որ սա շատ գեղեցիկ երկիր է: Ես շատ տպավորված եմ այս հին երկրի պատմությամբ եւ այն փաստով, որ  այն առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Սա իրոք կարեւոր տարի է, քանի որ մենք նշում ենք երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը. խոսքը  գնում է մեր երկրների միջեւ ուժեղ կապերի եւ բարեկամության մասին: Եվ ես հուսով եմ, որ երկու շաբաթվա ընթացքում կկնքվի ընդլայնված հարաբերությունների վերաբերյալ կարեւոր պայմանագիրը (ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը- խմբ.), որը Հայաստանում կամրապնդի կրթությունը, անվտանգությունը եւ այլ ոլորտներ»,-եզրափակեց նա:

  • Դիտումներ՝ *