Saturday, 20 04 2024
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը

Հայաստանն Ահաբեկչության գլոբալ ինդեքսում 75-րդն է. IEP

Սիդնեյի համալսարանի Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը (IEP) հրապարակել է Ահաբեկչության գլոբալ ինդեքսը, որտեղ Հայաստանը զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը և գտնվում ահաբեկչության ամենացածր ազդեցությամբ երկրների թվում (2.374 միավոր՝ հնարավոր 10-ից)։

Փորձագետները կյանքի վրա ահաբեկչության ազդեցության բարձր մակարդակով երկրների ցուցակում են ներառել 6 պետություն. Իրաք (10 միավոր), Աֆղանստան (9,4 միավոր), Նիգերիա (9 միավոր), Սիրիա (8,6 միավոր), Պակիստան (8,4 միավոր), Եմեն (7,9 միավոր)։ Այս երկրները համապատասխանաբար զբաղեցնում են վարկանիշի առաջին 6 հորիզոնականները։

Թուրքիան 9-րդ, Իրանը 53-րդ, Վրաստանը 77-րդ, Ադրբեջանը 95-րդ տեղերում են։

Արևմտաեվրոպական պետություններում ահաբեկչության ամենաբարձր ազդեցությունը, փորձագետների գնահատականով, Ֆրանսիայում է (6 միավոր և 23-րդ հորիզոնական)։ ԱՄՆ-ը 32-րդ տեղում է (5.4 միավոր), Ռուսաստանը 33-րդն է (5.3 միավոր)։

Ահաբեկչության գլոբալ ինդեքսն իրենից ներկայացնում է համալիր հետազոտություն, որը չափում է ահաբեկչական ակտիվության մակարդակն աշխարհի երկրերում և ցույց տալիս, թե պետություններից որոնք և ինչ մասշտաբներով են բախվում ահաբեկչական սպառնալիքին։

Երկրորդ տարին անընդմեջ աշխարհում կրճատվում է ահաբեկչությունների զոհերի թիվը։ 2016 թվականին ահաբեկիչների ձեռքով զոհվել է 25 673 մարդ՝ 13 տոկոսով պակաս, քան 2015 թվականին։ Սակայն երկրների թիվը, որտեղ տարվա ընթացքում տեղի է ունեցել գոնե մեկ ահաբեկչություն, հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 77։ Հարձակումներն առավել հաճախ իրականացվում են միայնակ ահաբեկիչների կողմից։

Հետազոտության հեղինակները նշում են, որ 2016 թվականին ահաբեկչությունների 94 տոկոսն իրականացվել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում և Հարավարևելյան Ասիայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում