Ռուսաստանը երեքշաբթի օրը արգելք է դրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ Սիրիայի հարցը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելու որոշման վրա, ինչը պնդում էին Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այդ բանաձևով դատապարտվում էր Դամասկաոսի մերժումը՝ համագործակցելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պնդում է, որ պետք է ուսումնասիրություն կատարել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից ռմբակոծված օբյեկտում, որը, ըստ մասնագետների, համարվում է միջուկային ռեակտոր:
Բացի Ռուսաստանից, այս որոշման հետ կապված առարկություններ ունեին նաև Չինաստանն ու որոշ արաբական երկրներ: Սակայն ԱՄՆ-ն կարծում է, որ Մոսկվան և Պեկինը կփոխեն իրենց դիրքրոշումը, եթե բանաձևի ձևակերպումների մեջ մեղմացում լինի: