Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չի հստակեցնում՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը 2018թ. վարչապետի պաշտոնի համար, թե՞ ոչ։
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ՀՀԿ-ում 2018թ. վարչապետի թեկնածու առաջադրելու քննարկումների ժամանակ իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է, վարչապետն ասաց. «Առաջադրելու եմ ես իմ թեկնածությունը, թե ոչ, թույլ տվեք դրա շուրք իմ մտքերը իմ մեջ պահել»:
Միևնույն ժանանակ, վարչապետը նշեց, որ գնահատում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փորձը և մեծ դերակատարումը Հայաստանի զարգացման գործում: