Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

1 միլիարդի ներդրումը խաղից դուրս վիճակում գոլ էր. Կարախանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը (Ռուսաստան, Մոսկվա)։

-«Տաշիր» ընկերությունների խումբն ու Ներդրողների ակումբը օրերս հայտարարեցին Հայաստանի էներգետիկ ոլորտում 1 միլիարդ դոլար ներդրում կատարելու մասին։ Ի՞նչ քաղաքական նշանակություն ունի այս ներդրումը, ըստ Ձեզ։ Ըստ էության՝ սա կոնկրետ անձի՝ Սամվել Կարապետյանի ներդրումն է։

-Նախ և առաջ կուզեի նշել, որ ժողովրդի սպասումների ու հույսերի հետ այդ մեկ միլիարդը որևէ առնչություն չունի։ Նույն Ռուսաստանի պրոֆեսիոնալ շրջանակները սա լուրջ ներդրում չեն համարում, բիզնես լեզվով ասած՝ դա պարզապես շահավետ ձեռքբերում է։ Այսինքն՝ բիզնես գործունեության ամրապնդում է, ներդրում դա դժվար է համարել։ Կարծում եմ՝ այդ ներդրումը նույնիսկ պարտավոր էին անել, որովհետև օբյեկտները գնել էին ու պարտավոր էին դրանք վերազինել։

Մյուս կողմից սա ուղղակի PR է՝ տղաներն ասացին 1 միլիարդ, տղաները տվեցին 1 միլիարդ, բայց դա լուրջ չէ։ Առևտրի կենտրոն են բացում ու հայտարարում՝ ներդրում ենք արել, բայց դա ի՞նչ կապ ունի ժողովրդի հետաքրքրությունների հետ։ Ներդրումներ պետք է լինեն առաջադեմ տեխնոլոգիաների մեջ, հստակ ծրագրերի ներդրում, աշխատատեղերի ստեղծում՝ ամենաքիչը 10-50 հազար աշխատատեղ։ Հարցն այն է, որ այս իրավիճակում մեր իշխանությունը, ուժային կառույցը, քրեաօլիգարխիկ համակարգը ամեն ինչ անում են իշխանության երկարաձգման ու պահպանման համար, բայց ես հարց եմ տալիս՝ ժողովրդին դրանից ի՞նչ։ Չկարողացան նույնիսկ այդ մեկ միլիարդն այնպես անել, որ ներդրում լինի իսկապես, ոչ թե ինչ-որ մեկը գա առևտուր անի ու ասեն՝ ներդրում է։ Սա Ռուսաստանի քաղաքական և բիզնես շրջանակների կողմից նույնիսկ չնկատվեց։

-Ամեն դեպքում՝ 1 միլիարդ դոլարը փոքր երկրի համար քիչ գումար չէ, ու կարծում եք՝ սա առանց ՌԴ իշխանությունների գիտությա՞ն կարվեր։

-Երբ ինչ-որ մեկը բիզնես է անում, ինչ-որ օբյեկտներ առնում՝ դրանք նաև պետք է աշխատեցնի ու սա ես միայն այդ կոնտեքստում եմ դիտարկում։ Մյուս կողմից էլ, իհարկե, պարզապես PR է։ Նույն ձևով, երբ մարդը գնում է խանութ հաց առնում՝ ներդրում է անում արդյունաբերության մեջ։ Բայց իրական ներդրումները պետք է առաջադեմ տեխնոլոգիաների մեջ լինեն։ Հայաստանը կանգնած է աղքատության, ժողովրդագրական աղետի առջև։ Էլ չգիտեն՝ ինչ օրենք հնարեն, որ բոլորին տանեն բանակ, որովհետև թիվն ահռելի ձևով՝ 40 տոկոսով կրճատվել է։

Զբաղված են ամպագորգոռ, դեմագոգիկ հայտարարություններով՝ ուզում էին իրական ներդրում օգուտ՝ թող բանակին օգնեին։

-Բայց, օրինակ, Սամվել Կարապետյանը ինչո՞ւ պետք է առաջադեմ տեխնոլոգիաների մեջ ներդրում աներ, նրա ներդրումները միշտ էլ այն ոլորտներում են եղել, որտեղից փող է գալիս։

-Հասկանում եմ, և ես էլ հենց դա եմ նշում։ Խնդիրը պետք է ռեալ ծրագրերը լինեին, ոչ թե առևտուրը։ Սա չի լուծում սկզբունքային աշխատատեղերի հարց, դեմոգրաֆիկ այդ փոսից դուրս գալու, արտագաղթի վերացման հարց։ Հարցը Սամվել Կարապետյանը չէ՝ նա իր բիզնեսն ունի ու այդ ուղղությամբ էլ շարժվում է՝ իր տեսակետից ճիշտ է անում, լավ է անում։ Բայց մենք չպետք է սա համարենք երկրի զարգացման մեջ արված ներդրում։

Իշխանությունները փողով ամեն ինչ առել են, ստեղծել են ընտրակեղծիքների մեծ համակարգ, ոչնչացրել ընտրություն կոչվածը՝ փողով ու թաղի խուժաններով։ Հենց հերթը հասնում է նրան, որ անհրաժեշտ է քաղաքական կամք ու ծրագրային մոտեցումներ՝ չեն կարող, որովհետև խնդիր է լինում պահել իշխանությունը։ Իրենք եթե զարգացնեն առաջադեմ տեխնոլոգիաները՝ առաջադեմ մտածելակերպ ունեցող մարդկանց պետք է ներգրավեն, իսկ իրենք պատրա՞ստ են դրան։ Իրենք փակ շրջանակների մարդկանց հետ են աշխատում, որ կոմֆորտ լինի ու իրենց իշխանությանը ոչինչ չսպառնա։ Այն, ինչ իրենք են անում՝ ոչ ժողովրդագրական խնդիրների, ոչ բանակի խնդիրների հետ կապ չունի, աղքատության խնդիրը սրանով չի լուծվում՝ այդ պատճառով էլ այդ մասին լուրջ խոսել պետք չէ։ Մեր շատ սիրելի գծային և ոչ գծային ֆունկցիոնալ մտածողության վարչապետը ասել էր՝ պետք է խոսքին տեր կանգներ։ Պետք է ցույց տային, որ գոլ են խփել։ Կապ չունի՝ ում դարպասն են խփել․ասել էին՝ գոլեր էին խփելու, խփեցին ու կապ չունի, որ խաղից դուրս իրավիճակում։ Հիմա Արգենտինան էլ Ռուսաստանին գոլ խփեց խաղից դուրս վիճակում՝ հաշվեցին։ Եթե դա հաշվում են, ինչո՞ւ պետք է Սամվել Կարապետյանի խփած գոլը չհաշվեին։

-Բայց սա ավելի շատ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի խփած գոլն էր։ Սկզբում այդ ակումբով բավականին ոգևորված էր վարչապետը։

-Դա համակարգի գոլն էր ժողովրդի դարպասում։ Պարզապես քրեաօլիգարխիկ համակարգը գոլ խփեց ժողովրդի դարպասում։ Շատ ունիվերսալ կերպով հարմարեցրեցին իրենց, իսկ էությունը զուտ բիզնես է ու PR։ Ժողովրդին ասում են՝ գնացեք աղքատության մեջ ապրեք, եթե հնարավորություն ունեք՝ արտագաղթեք։ Իսկ սահմանին ոնց կրակել են, այդպես էլ շարունակելու են կրակել։

-Տպավորություն է, որ սա ավելի շատ Սերժ Սարգսյանի իշխանության համար է արվում, քան վարչապետի։ Օրերս «ՌԻԱ Նովոստի» կայքին հենց Սարգսյանն էր ասել, որ առաջիկայում այդպիսի ներդրում է լինելու, դրա ազդարարման միջոցառման ժամանակ էլ Կարեն Կարապետյանը ներկա չէր։

Մի բան հազիվ գտել, թքել-կպրցրել, մոգոնել են, ու իրենց PR-ով են զբաղվում։ Պարզ է, որ քրեաօլիգարխիկ համակարգի գլխավորը պետք է ասեր՝ այստեղ ուրիշ բան չկա։ Չնայած շատ վտանագվոր է, որովհետև նա 2008-ից սկսած՝ ինչ ասել է, չի եղել։ Ինչ խոսեց, ինչով զբաղվեց՝ ամբողջը տապալվեց։ Արտաքին ուժերի հետ մի կերպ յոլա են գնում, կրճատված համակարգը մի կերպ պահում են, որ ճանկռելով վերարտադրվեն։ Բայց դե նույնիսկ սրա վերջն է եկել ու, ցավոք սրտի, Հայաստանի պետականության շահերի հաշվին։ Իրենք շատ հաջողված մենեջեր դուրս եկան, բայց միայն սեփական բիզնեսների տեսակետից։

-Ռուբեն Վարդանյանը ներդրում է անում գիտական, կրթական հաստատություններում, Արա Աբրահամյանը՝ հիմնականում «Եվրասիական տնտեսական միության» ֆորումներով է հետաքրքված, Սամվել Կարապետյանը՝ առևտուր, էներգետիկա։ Դուք ընդհանրապես վտանգավոր չե՞ք համարում, որ փոքր երկիրը կախված է ռուսաստանահայ օլիգարխներից՝ ամենատարբեր ոլորտներում։

-Իրականում այդ կախվածությունը չի նկատվում, որովհետև այդ ամենը միայն դատարկախոսություն է։ Եթե ռեալ այդպես լիներ՝ ուրիշ բան։ Եթե ձեր նշածով լիներ, ուրեմն կրթական համակարգում ճեղքումնային առաջընթաց պետք է լիներ, Եվրասիական միությունում պետք է առաջատար լինեինք՝ սաղին ուտեինք, էներգետիկայի մասին էլ չեմ խոսում։ Բայց քրեաօլիգարխիկ համակարգում դա հնարավոր չէ, այդ համակարգում կան կանոններ, ուզում ես՝ Սթիվ Ջոբսին վերակենդանացրու բեր Հայաստան՝ ոչինչ չի լինի ու վատ կլինի։

Ռուսներն այդ ամենը միայն դատարկախոսություն են համարում, այդ մարդկանց նկատմամբ թեկուզ եթե համակրանք ունես՝ նայում ու ափսոսանք ես ապրում, որովհետև ռեալ ոչ մի արդյունք չկա։ Հայաստանն այսօր իր ինքնուրույնությունն ամբողջությամբ կորցրել է, ասում են՝ գնացեք այստեղ սա խոսացեք, վազելով գնում են, գնացեք այնտեղ՝ նորից վազում են, «գյադեք այս կողմ, գյադեք այն կողմ» վիճակ է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում