Իրանի ողջ տարածքում մեկնարկել է «Երկնքի պաշտպաններ վելայեթ 3» խորագիրը կրող, բնակելի և միջուկային կենտրոնների հակաօդային պաշտպանությանը նվիրված լայնամասշտաբ զորավարժությունը: Այդ մասին տեղեկացնում է իրանական Fars լրատվական գործակալությունը:
Զորավարժության խոսնակ Համիդ Արժանգին տեղեկացրել է, որ առաջին անգամ է ողջ երկրի տարածքով և երկրի բոլոր ուժային կառույցների մասնակցությամբ նմանատիպ լայնածավալ զորավարժություն անցկացվում: Զորավարժությանը մասնակցում են բանակի, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ոստիկանական ուժերի ՀՕՊ զորամիավորումները:
Իրանցի զինվորականը նշել է, որ զորավարժության ընթացքում օգտագործվում են Իրանի զինված ուժերի ժամանակակից հրթիռներ, ՀՕՊ և ռադարային համակարգեր: