Thursday, 28 03 2024
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Առավոտ». Ոտնձգություն հերթական հնավայր-արգելոցի նկատմամբ

Անդրադառնալով օրեր առաջ իրենց ստացած այն ահազանգին, որով մասնավորապես հայնտել էին, որ Իսակովի 3 հասցեում գտնվող պատմամշակութային հնավայրը (3950 քմ տարածք), որը պարսպապատված է քարով, ուր ներկայումս գործում է «Խաղողապտղագինեգործական գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, տարածքային ոտնձգությունների թիրախ է դարձել, «Առավոտ»-ը գրում է. «Ըստ ՀՀ ազգային արխիվի տեղեկանքի՝ տարածքը հանդիսանում է Հայաստանի մշակութային հնագույն օջախներից մեկը. Այստեղ է «Սարդարի այգին» և նույն տնտեսության մեջ գտնվող «Աֆրիկյանի տունը»: Այդ տարածքում է գտնվում նաև քարափոր մառան-գինեդարանը, որը յուրօրինակ շինություն է, որտեղ պահպանվում են տարբեր հնության ու տեսակի 27,000 շիշ կոլեկցիոն գինիներ՝ սկսած 1927 թվականից: Մառանը դասվում է աշխարհահռչակ գինեդարանների շարքին: Մառանում տեղադրված են նաև հնագիտական պեղումներով հայտնաբերված եզակի նմուշներ՝ համտեսի թասեր, ձագարներ, կարասներ…»։

«Առավոտ»-ը նաև հայտնում է, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Ֆ.Հարությունյանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարին, որպեսզի ժամանակի տեսարժան վայրերից մեկը հանդիսացողղ հնավայրը մտցվի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում: Սակայն ՊՈԱԿ-ի տարածբից 255քմ-ն հայտնվել է ինչ-որ մեկի «պարսպի ետևում»:

Երեկ հնաբնակ նորագյուղցիներն «Առավոտ»-ի թղթակցին ակնարկել են 90-ականներին Գերմանիայում դրամաշորթության համար մեղադրվող և Ինտերպոլով հետախուզման մեջ գտնվող «Բոգո» մականունով Ռուբեն Սիմոնյանի (ով հետագայում անձնագրային ազգանունը փոխել, դարձել է Կոստանյան)՝ նշված տարածքում և տարածքից դուրս ակտիվ շինարարություն սկսելը:

Թերթը հայտնում է, որ Երևանի Նորագյուղ թաղում մեկը մյուսի ետևից օբյեկտներ են «ծլում»՝ առանց օրենքով նախատեսված նախագծային նորմերի համապատասխան ցուցանիշների։ Մասնավորապես, Իսակովի պողոտայում գտնվող ավտոկայանի մոտ բազմաթիվ քարաշեն ու ապակեպատ օբյեկտները պատկանում են հենց նրան:

«Ըստ պաշտոնական պատասխանի, հնավայրից խլված հողատարածքներից մեկը պատկանում է Ռոման Մուրադյանին: Թե որ արժանիքների համար է արգելոց-հնավայրից տարածք տրվել, հայտնի չէ:

Լուսանկարման պահին մենք կանգնած էինք գինեդարանի «տանիքին», որը ցանկացած պահի կարող է փլուզվել՝ կուտակված շինարարական աղբի ծանրության պատճառով: Տարածքը չնայած ունի պահակ, սակայն գիտկենտրոնի երկաթյա սև դուռը բացում են տարածքը նվաճած, ըստ նորագյուղցիների, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (մականունը չի փոխվել) «Հացատան» աշխատակիցները: Հնավայրի պարսպի ետևում մեկ այլ շինություն էլ կա. դատելով վրան տեղադրված ցուցանակից, կարծես ծառայում է որպես «հյուրանոց»: Հենց ավտոկայանի տարածքում մի քանի ապակեպատ կրպակներ ու քարաշեն ինչ-որ կառույցներ էլ կան: Դրանցից մեկն էլ դեռ զավթված վիճակում, արդեն գլխավերևում «Ապտեկա» անունով ցուցանակ ունի: Խոսակցություններ են շրջանառվում, որ «Բոգոն» Նորագյուղի խեղճուկրակ բնակիչ Արմենի կառուցած տունն էլ է ծեծելով ձեռքից խլել. այն պարզապես անօրինական է եղել, «Բոգոն» էլ այն «իրենով է արել» ու օրինականացրել: Այդ օրվանից էլ մոտ մեկ տարի է, որ Արմենը լքել է Հայաստանը՝ մեկնելով ԱՄՆ: Թե ինչպես է լինում, որ մեկին ամեն ինչ հաջողվում է, մյուսին՝ ոչինչ, դեռ գոնե իրավական տեսանկյունից հասկանալի չէ»,- գրում է «Առավոտ»-ը և հիշեցնում. «Բոգոյի» անվանը հանդիպում ենք նաև քաղաքապետի ընտրություններից հետո՝ հուլիսին: Թերթերից մեկի տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 23-ին, ժամը 16-ից 17-ի սահմաններում Էրեբունի համայնքում Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ 30 կողմնակիցներ Ալեքսանյանի մերձավորներից «Բոգոյի» հետ էրեբունի համայնքի Ռոստովյան-Աթոյան խաչմերուկում իջել են իրենց մեքենաներից, և խմբից 2 հոգի կրակ է բացել «Սամբիստ» մականունով Կարեն Բագրատունյանի վրա, ով ընդամենը 1.5 ամիս առաջ է ազատվել բանտից («Հժ»): Այս տարվա մարտի 19-ին էլ «Բոգոն» աննկատ չմնաց. Երևանի «Charlotte» ռեստորանում Կարեն Խաչատրյանը, որը աշխատում է Հարկային ծառայությունում, հարբած վիճակում ընկերների հետ հայհոյանքներով վայելել է շաբաթ երեկոն, ինչը դուր չի եկել կողքի սեղանին նստած «Բոգոյին»: Վերջինս զգուշացրել է, որ Կարեն Խաչատրյանը դադարեցնի հայհոյանքը, ինչին Կ. Խաչատրյանը չի համաձայնել, պատասխանել է և բանավեճը վերածվել է ծեծկռտուքի՝ «Բոգոյի» և Խաչատրյանի միջև: Մի քանի «մուշտի» էլ գործին խառնված ոստիկաններն են ստացել («Աոաջին լրատվական»): «Բոգոն» արդեն Կոստանյան անձնագրով փորձել է թռչել ՌԴ մայրաքաղաք՝ Մոսկվա, սակայն 2 անգամ էլ ձերբակալվել ու շուտով բաց են թողնվել: Նա նաև 2010 թ. փորձել է Մեղրիով հատել Հայաստան-Իրան սահմանը, սակայն կրկին չի հաջողվել, բռնել ու նորից բաց են թողել: Եվ հիմա ազատության մեջ ազատ շինարարություն է անում, որ «բոգատի» դառնա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում