Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Թուրքիայում հիմնվել է ազգայնական նոր՝ «Լավ» կուսակցությունը… երկու հայերով

Ֆրանսիական «Նոր Յառաջի» փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) նախկին անդամ, քաղաքական գործիչ Մերալ Աքշեները, որը նախկինում եղել է ներքին գործերի նախարար և խորհրդարանի փոխնախագահ, 2016-ին MHP-ի ներքին ընդդիմադիրների ճակատը գլխավորելուց հետո՝ հատկապես կուսակցության պարագլուխ Դևլեթ Բահչելիի դեմ, նույն տարվա սեպտեմբերին վտարվել էր այնտեղից:

2017 հոկտեմբերի 25-ին նա հիմնել է նոր կուսակցություն՝ «Լավ» («İyi»), որ հավակնում է Էրդողանի հետ գործակցող MHP-ից հուսախաբված թուրք ազգայնականներին հավաքել իր շուրջը: Ըստ երևույթին, շատ նախկին MHP-ականներ հատկապես վրդովվել են, երբ Բահչելին, ընդառաջելով Էրդողանի առաջարկին, զորակցել էր նրա հորինած նոր Սահմանադրությանը:

Հայ հիմնադիրներ

Թուրք մամուլը անդրադառնալով նշյալ կուսակցության մեծ շուքով քաղաքական դաշտ մուտքին՝ խոսում է նաև դրա հայ հիմնադիրների մասին: Ասվում է, թե նորաստեղծ կուսակցությունը ունի 60 հոգանոց հիմնադիր խորհուրդ, որին մաս են կազմում նաև երկու հայեր՝ Էլմաս Կիրակոսը և Թայլան Եըլդըզը:

Թուրքական թերթերը խոսում են այդ երկու հայերից հատկապես Էլմաս Կիրակոսի մասին՝ երբեմն ուշագրավ պնդումներով: Օրինակ՝ Çukurova Barış gazetesi առցանց թերթի լրագրող Էոմեր Ալփդողանը այդ մասին գրում է. «Էլմաս Կիրակոսը անհանգստացնում է շատ թուրք ազգայնականների։ Այսինքն՝ նրանք զարմանում են, թե ինչպե՞ս կարող է հայը թուրք ազգայնական լինել, և հարձակվում են նրա վրա։ Որոշ ազգայնականներ էլ ենթադրում են, թե Էլմաս Կիրակոսը Հայաստանի կողմից ուղարկված լրտես է։ Սակայն ես կարծում եմ, որ մեր այդ պիտակավորումները սխալ են, և տիկին Էլմասն իրոք նվիրված է Թուրքիային և թուրք ազգայնականությանը։ Նման օրինակ նախկինում արդեն եղել է, երբ «Ազգայնական շարժում» կուսակցության կազմում էր հայտնի հայ գործիչ Լևոն Փանոս Դաբաղյանը»,- գրում է թուրք լրագրողը:

Թուրքական «haber7.com» առցանց թերթն էլ հիշեցնում է, որ 2014-ին «Ակոս»-ին տված հարցազրույցում Էլմաս Կիրակոսը արդեն իսկ հայտարարել էր, թե լավ հարաբերություններ ունի Մերալ Աքշեների հետ: «Տիկին Մերալը մեր տոներին այցելում է մեր եկեղեցիները, նստում-զրուցում ենք։ Սիրում եմ իրեն։ Մեր վերջին հանդիպմանը ինձ «աղջիկս» ասաց»,- նշյալ հարցազրույցից նրա խոսքերն է մեջբերում թերթը՝ հավելելով, թե Էլմաս Կիրակոսը նախկինում նաև հայտարարել է. «Եկեղեցի եմ հաճախում։ Իմ հավատքը ունեմ։ Հայ եմ և երբեք չեմ ուրանա ծագումս։ Թուրք քաղաքացի եմ, բայց ծագումով հայ եմ։ Սիրում եմ հայրենիքս, դրոշս (իմա՝ Թուրքիան և թրքական դրոշը -ՆՅ) և պատիվ եմ զգում Թուրքիայում ապրելով, Աթաթյուրքի զավակը լինելով»։

haber7.com-ը հիշեցնում է նաև, որ երբ նախկինում Էլմասին հարց էր տրվել, թե ի՞նչ է մտածում Մերալ Աքշեների՝ «Աբդուլլահ Օջալանը հայի սերմ է» (ազգայնական թուրքերի բերնի ծամոց, կրկնակի նախատինք՝ թե՛ հայկականության վերագրումով, թե՛ դրա գռեհիկ ձևով բնութագրմամբ-ՆՅ) պնդումին, նա պատասխանել էր. «Գուցե այդպես է խոսել ահաբեկչության պատճառով. չպետք է մոռանալ, որ ներքին գործերի նախկին նախարար է։ Գուցե, իր եղբայրը նահատակված լինելով, զգացականությամբ նման բան ասած լինի։ Կանայք ավելի զգայուն են»։

Ինչ վերաբերում է Թայլան Եըլդըզին, միայն ասվում է, թե «Գուգլի» պաշտոնից հրաժարվել է՝ միանալու համար Աքշեների կուսակցությանը:

Սոցիալական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ «Լավ» կուսակցությունը վայելում է բավական մեծ ժողովրդականություն, և ակնկալվում է, որ առանց մեծ դժվարության կկարողանա մուտք գործել խորհրդարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում