Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

TED talks․ Ջեյն Ֆոնդա․ Կյանքի երրորդ շրջան

Անցյալ դարում բազմաթիվ հեղափոխություններ են տեղի ունեցել, սակայն ոչ մեկը այդքան նշանակալից չի եղել, որքան երկարակեցության հեղափոխությունը: Այսօր մենք մեր նախնիներիցմիջին հաշվով 34 տարով երկար ենք ապրում: Մտածեք այդ մասին: Եվս մեկ ամբողջ կյանք էավելացել մեր կյանքին: Սակայն մեծ մասամբ մեր հասարակությունը դեռևս լիովին չի գիտակցել, թե ինչ է դա նշանակում: Մենք դեռ ապրում ենք` համաձայն տարիքը ներկայացնող նախկին կաղապարի, որտեղ տարիքը դիտվում է որպես աղեղնաձև կամար: Սա է փոխաբերությունը, այդ հնացած փոխաբերությունը: Դուք ծնվում եք, հասնում եք կյանքի միջին ծաղկուն շրջանին և այդտեղից գլորվում դեպի զառամություն: (Ծիծաղ) Տարիքը դիտվում է որպես պաթոլոգիա (ախտաբանություն):

Սակայն այսօր շատ մարդիկ` փիլիսոփաներ, արվեստագետներ, բժիշկներ և գիտնականներ, մի նոր հայացքով են նայում նրան, ինչը ես անվանում եմ կյանքի երրորդ շրջան` կյանքի վերջին երեք տասնամյակը: Նրանք գիտակցում են, որ սա կյանքի զարգացման որոշակի շրջան է` միայն իրեն բնորոշ կարևորությամբ: Այն տարբերվում է միջին տարիքից այնպես, ինչպես պատանեկությունը` մանկությունից: Եվ մարդիկ հարցնում են, (մենք բոլորս ենք պարտավոր հարցնել) թե ինչպե՞ս պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը: Ին՞չ պետք է անենք, որպեզսի այս ժամանակահատվածը առավելագույնս մեր օգտին օգտագործենք: Ո՞րն է տարիքը բնութագրող նոր ամենահարմար փոխաբերությունը:

Անցյալ տարվա ընթացքում ես ուսումնասիրություններ եմ անցկացրել և գրել այս թեմայի շուրջ:Եվ ես եկել եմ այն կարծիքին, որ ծերացման ավելի նպատակահարմար փոխաբերությունը«աստիճանն» է` մարդկային ոգու վեր խոյացող բարձունքը, որը մեզ հասցնում է իմաստության, ամբողջականության և իսկության: Տարիքն այլևս ախտաբանություն չէ. Տարիքը ներուժ է: Եվ գիտե՞ք ինչ: Այն հնարավորություն է ոչ միայն ընտրյալների համար: Պարզվում է, որ 50-ին մոտ մարդկանց մեծ մասը ավելի լավ է զգում իրեն, քիչ է նյարդայնանում, ավելի քիչ է թշնամաբար տրամադրված և պակաս մտահոգ է: Մենք ավելի հակված ենք տեսնելու ընդհանրությունները,քան թե տարբերությունները: Նույնիսկ որոշ հետազոտություններ պնդում են, որ այս տարիքում մենք ավելի երջանիկ ենք:

Հավատացեք ինձ, սա այն չէ, ինչ ես ակնկալում էի: Ես բազմաթիվ դեպրեսիաներ եմ տարել: Երբ 50-ին մոտ էի, ամեն առավոտ, երբ ես արթնանում էի, առաջին վեց մտքերս միշտ բացասական էին: Եվ ես սարսափում էի: Մտածում էի, Օ~,Աստված իմ, ես գնալով դառնում եմ մի համառ քմահաճ պառավ: Բայց այժմ, գտնվելով կյանքիս երրորդ շրջանի կեսին, հասկացել եմ, որ երբեք այսքան երջանիկ չեմ եղել: Ես լցված եմ բարեկեցության հզոր զգացումով: Նաև բացահայտել եմ,որ երբ դուք ծերությանը նայում եք ներսից, այլ ոչ թե դրսից, ապա վախի զգացումը մեղմանում է:Հասկանում ես, որ դու դու ես և գուցե ավելի «դու» ես, քան երբևէ: Պիկասոն մի անգամ ասել է. «Երկար ժամանակ է անհրաժեշտ երիտասարդ դառնալու համար»:

Ես չեմ փորձում ռոմանտիկացնել ծերությունը: Իհարկե, չկա որևէ երաշխիք, որ այն կլինի զարթոնքի և բարգավաճման ժամանակաշրջան: Դա մասամբ նաև բախտի հարց է: Իհարկե, մասամբ էլ գենետիկայից է: Ըստ էության, մեկ երրորդը կախված է գենետիկայից: Եվ դրա համար շատ բան անել չենք կարող: Բայց դա նշանակում է, որ երրորդ շրջանը հաջողակ ապրողներիերկու երրորդի ճակատագիրը մեր ձեռքերում է: Մենք պատրաստվում ենք քննարկել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի իսկապես հաջողակ անցնեն այս ավելացված տարիները և ինչպես կարող ենք դրանք օգտագործել ինչ-որ բան փոխելու համար:

Այժմ թույլ տվեք մի քանի բան ասել այն աստիճանի մասին, որը կարող է տարօրինակ փոխաբերություն թվալ մեծահասակների համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ մեծահասակներ խնդիրներ ունեն դրա հետ կապված: (Ծիծաղ): Այդ թվում և ես: Ինչպես գիտեք,ողջ աշխարհը գործում է մեկ միասնական օրենքով: Դա էնթրոպիան է`թերմոդինամիկայի երկրորդ օրենքը: Էնթրոպիա նշանակում է, որ աշխարհում ամեն ինչ, բացառապես ամեն ինչ, գտնվում է անկման ու քայքայման ճանապարհին, հիշեցի՞ք աղեղնաձև կամարը: Այս ընդհանուր օրենքում կա միայն մեկ բացառություն, դա մարդու հոգին է , որ շարունակում է բարգավաճել և բարձրանալաստիճանով` տանելով մեզ դեպի ամբողջականություն, ճշմարտություն և իմաստություն:

Ահա մեկ օրինակ իմ նկատառումներից: Վեր խոյացող բարձունքը կարող է հասանելի լինել նույնիսկ ծայրահեղ ֆիզիկական վիճակում գտնվողների համար: Մոտ երեք տարի առաջ, “New York Times”(Նյու Յորք Թայմզ) օրաթերթում կարդացի մի հոդված: Դա 57 տարեկան թոշակի անցած փաստաբան Նեյլ Սելենջերի մասին էր, ով Սառա Լորենսի քոլեջում միացել էր գրողների խմբին, որտեղ բացահայտել էր գրողի իր տաղանդը: Երկու տարի անց նրա մոտ ախտորոշում ենկողային ամիոտրոֆիկ սկրելոզ (ԿԱՍ), որը հայտնի է նաև Շարկոի հիվանդություն անվամբ: Սա սարսափելի հիվանդություն է: Այն մահացու է: Այն ոչնչացնում է մարմինը` միտքը թողնելով անփոփոխ: Այս հոդվածում պարոն Սելենջերը փորձում է նկարագրել, թե ինչ էր կատարվում նրա հետ: Մեջբերում եմ. «Երբ մկաներս թուլացան, իմ գրելու ունակությունն ավելի ուժեղացավ:Աստիճանաբար կորցնելով խոսքս` ձեռք բերեցի ձայն: Թուլանալով` ավելի ուժեղացա: Շատ բան կորցնելով, վերջապես, ես գտա ինձ»: Ինձ համար Նեյլ Սելենջերը կյանքի երրորդ շրջանում աստիճանը մինչև վերջ հաղթահարողի մարմնավորումն է:

Մենք բոլորս ծնվում ենք հոգով, առանց բացառության, բայց երբեմն մեր հոգին ճնշվում է կյանքի փորձություններից, բռնությունից, անարգանքից, արհամարհանքից: Գուցե մեր ծնողները տառապում էին ընկճվածությամբ (դեպրեսիայով): Միգուցե նրանք սիրում էին ոչ թե մեզ, այլ միայն մեր ձեռքբերումները: Գուցե մենք դեռևս տառապում ենք հոգեկան ցավից, վերքից: Գուցե մենք կարծում ենք, որ մեր հարաբերություններից շատերը մնացել են անավարտ: Հետևաբար, մենք մեզ անավարտ ենք զգում: Գուցե կյանքի երրորդ շրջանի խնդիրը մեզ ավարտին հացնող գործընթացն ավարտելն է:

Ինձ համար այն սկսվեց, երբ ես մոտենում էի իմ երրորդ շրջանին` 60 ամյակին: Ինչպե՞ս պետք է ապրեի այն: Ի՞նչ ձեռքբերումներ պետք է ունենայի այդ եզրափակիչ շրջանում: Եվ ես հասկացա. որպեսզի իմանամ, թե ուր եմ գնում, նախ պետք է պարզեմ, թե որտեղից եմ գալիս: Եվ այսպես, ետ գնացի և քննեցի կյանքիս առաջին երկու շրջանները` փորձելով պարզել, թե ո՞վ եմ եղել անցյալում,ինչպիսի՞ն եմ եղել ես իրականում, ոչ թե ինչպիսին ինձ տեսել են ծնողներս ու այլ մարդիկ, կամ ինչպես են վերաբերվել ինձ: Բայց ո՞վ էի ես: Ովքե՞ր էին իմ ծնողները, ոչ որպես ծնողներ, այլ որպես մարդ: Ովքե՞ր էին իմ պապիկն ու տատիկը: Ինչպե՞ս էին նրանք վերաբերվել իմ ծնողներին:Եվ այդ տեսակի այլ հարցեր:

Մի քանի տարի անց հայտնաբերեցի, որ այս գործընթացը, որի միջով ես անցել էի, հոգեբանները անվանում են «կյանքի վերանայման շրջան»: Նրանք կարծում են, որ այն կարող է մարդու կյանքին տալ նոր նշանակություն, հստակություն և իմաստ: Դուք էլ ինձ նման կարող եք հայտնաբերել, որ շատ բաներ, որոնց համար նախկինում ձեզ մեղադրում էիք, շատ բաներ, որ մտածում էիք ինքներդ ձեր մասին, իրականում, ոչ մի կապ չուներ ձեզ հետ: Դա ձեր մեղքով չէր, դուք ամեն ինչ ճիշտ էիք արել: Դուք կարող եք վերադառնալ անցյալ, ներել նրանց և ներել ինքներդ ձեզ: Դուք կարող եք ազատել ձեզ ձեր անցյալից: Դուք կարող եք փորձել փոխել ձեր հարաբերությունները անցյալի հետ:

Մինչ ես գրում էի սրա մասին, ձեռքս ընկավ Վիկտոր Ֆրակլիի «Մտորումներ կյանքի իմաստի շուրջ» գիրքը: Վիկտոր Ֆրանկլը գերմանացի հոգեբույժ էր, ով հինգ տարի անցկացրել էր համակենտրոնացման ճամբարում: Եվ նա գրում էր, որ լինելով այդ համակենտրոնացման ճամբարում, նա կարողանում էր ասել, թե այդ մարդկանցից ով երբևէ ազատ կարձակվի, ում հետ ամեն ինչ լավ կլինի, ում հետ` ոչ: Նա գրում էր. «Մարդուց ամեն ինչ հնարավոր է խլել, բացի մի բանից` որևէ իրավիճակին պատասխանելու սեփական դիրքորոշման ազատությունից: Ահա թե ինչով է որոշվում մեր ապրած կյանքի որակը. այլ ոչ թե նրանով, որ եղել ենք հարուստ կամ աղքատ, հայտնի կամ անհայտ, առողջ կամ հիվանդ: Կյանքի որակը որոշվում է նրանով, թե ինչ կապ ունենք այդ իրականությունների հետ, ինչ իմաստ ենք նրանց վերագրում, ինչ վերաբերմունք ենք սպասում նրանցից և ինչպիսի հոգեվիճակ են նրանք մեզ ներշնչում:

Միգուցե երրորդ շրջանի հիմնական նպատակը ետ վերադառնալն ու կրկին փորձելն է, իսկ հնարավորության դեպքում նաև փոխելն է մեր հարաբերությունը անցյալի հետ: Ճանաչողական գիտության ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ եթե մենք կարողանում ենք անել դա,ապա այն արտահայտվում է մեր նյարդային համակարգում` գլխուղեղում` ստեղծելով նյարդային ուղիներ: Գիտեք, եթե ժամանակի ընթացքում բացասաբար եք արձագանքել անցյալի իրադարձություններին ու մարդկանց, ապա ուղեղի կողմից ուղարկված քիմիական և էլեկտրոնային ազդանշանները ստեղծում են այս նյարդային ուղիները: Եվ ժամանակի ընթացքում այդ նյարդային ուղիները կայունանում և դառնում են նորմ, նույնիսկ եթե այն վատ է մեզ համար,քանի որ այն դառնում է սթրեսի և անհանգստության առաջացման պատճառ:

Սակայն, եթե մենք կարողանանք վերադառնալ և փոխել մեր հարաբերությունները, վերանայել մեր հարաբերությունները անցյալի իրադարձություների և մարդկանց հետ, ապա նյարդային ուղիները ևս կարող են փոխվել: Եվ եթե մենք կարողանանք պահպանել անցյալի մասին ավելի դրական զգացողությունները, ապա այն կդառնա նոր նորմ: Սա նման է տերմոստատի վերագործարկմանը: Փորձ չունենալը չի կարող մեզ իմաստուն դարձնել, այլ անցյալի փորձություններին հետադարձ հայացք գցելն է, որ մեզ ստիպում է իմաստուն դառնալ, և այն օգնում է դառնալ ամբողջական, տալիս է իմաստություն և ճշմարտություն: Այն մեզ օգնում է դառնալ այն, ինչ մեք կարող էինք լինել:

Կանայք ամեն ինչում առաջինն են, այնպես չէ՞: Նկատի ունեմ մենք` աղջիկներս, լի ենք եռանդով: «Է, հետո՞»: Մենք ունենք իշխանություն: Մենք վերահսկում ենք մեր կյանքը: Բայց շատ հաճախ,եթե ոչ բոլորս, ապա մեզանից շատերը սեռական հասունության սկզբում սկսում են անհաանգստանալ հասարակության մեջ իրենց տեղի և համբավի համար: Եվ մենք դառնում ենք այլ մարդկանց կյանքի սուբյեկտներն ու օբյեկտները: Սակայն այժմ` մեր կյանքի երրորդ շրջանում,հնարավորություն է ստեղծվում վերադառնալ այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է, և առաջին անգամ գիտակցել մեր էությունը: Եվ եթե մենք կարողանանք անել դա, ապա այն կլինի ոչ միայն մեզ համար: Մեծահասակ կանայք ամենամեծ ժողովրդագրական խումբն են աշխարհում: Եթե մենք կարողանանք հետ վերադառնալ և վերագտնել մեզ, դառնալ լիարժեք, դա աշխարհի մասշտաբով փոփոխությունների կհանգեցնի, երիտասարդ սերունդներին օրինակ կծառայի, և նրանք կկարողանան իրենց կյանքի որոշ փուլեր վերանայել:

Շատ շնորհակալություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում