Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Գիտությունը միջնորդ չի հանդուրժում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ,  «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:


– Պարոն Բագրատյան, վերջին տարիներին հաճախ է խոսվում այն մասին, որ մեզ անհրաժեշտ է ունենալ ինովացիոն տնտեսություն… Ի՞նչ է դա իրենից ներկայացնում… Այսօր գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ 0.25%-ը, որը ավելի քիչ է, քան նույնիսկ 1995-1996թթ. համապատասխան ցուցանիշը… Ի՞նչ նշանակություն ունի գիտության ֆինանսավորման չափը ինովացիոն տնտեսության մեջ…


– Ինովացիոն տնտեսության զարգացումը նախևառաջ կախված է գիտության ֆինանսավորման ծավալներից… Բայց կուզենայի առանձնացնել երկու կարևորագույն խնդիրներ, որոնց լուծման պարագայում միայն գիտության ֆինանսավորման ավելացումը ինքնանպատակ չի լինի… Առաջին խնդիրը վերաբերում է համահարթեցված հարկային դաշտին և ինովացիոն տնտեսության շահավետ լինելուն, երկրորդը՝ գիտական արտադրանքի նկատմամբ անմիջական պահանջարկի ստեղծմանը և պատվերի ձևով իրականացմանը… Այնուհետև՝ նկատի ունենալով առաջին երկու խնդիրներից բխող կազմակերպչական հետևությունները՝ որպես երրորդ խնդիր կարելի է առանձնացնել գիտության ֆինանսավորման պետական աջակցությունը, պետական միջոցների հատկացումների կտրուկ ավելացման և կազմակերպչական բարեփոխումները…


– Այսօրվա հարկային դաշտը ինովացիոն գործունեության համար շահավետ պայմաններ չի՞ ստեղծում…


– Այսօրվա օրենսդրական դաշտը ինովացիոն գործունեության համար ոչ միայն շահավետ պայմաններ չի ստեղծում, այլև ըստ էության արտոնյալ պայմաններ է ստեղծում բանկային համակարգի, ներմուծումների բիզնեսի և շինարարության համար… Բանկային համակարգում միջին աշխատավարձը 4 անգամ ավելի է, քան տնտեսության մյուս ճյուղերում… Մենք այսօր ունենք բանկի գործադիր տնօրեն, որի մեկ ամսվա աշխատավարձը 100 հազար դոլար է… Նրա այդ աշխատավարձը կհերիքեր 10 ակադեմիական ինստիտուտ պահելուն… Կարող եք ասել՝ մասնավոր բանկ է, ինչքան ուզում է, տալիս է, Ձեր ինչ գործն է… Ո՛չ, այդպես չի կարող լինել, պետությունը պետք է գար ասեր՝ այդ աշխատավարձից միայն մինչև 3 հազար դոլարն եմ թույլ տալիս, որ համարես բանկի ծախս և ինքնարժեք մտցնես, մնացածը ծախս չեմ համարում, կվճարես քո շահույթից՝ շահութահարկից հետո… Ավելին` Արևմուտքում բանկերի համար շահութահարկը 2-3 անգամ ավելի մեծ է, որովհետև բանկը փողի սպեկուլյացիա է ենթադրում՝ մեկից վերցնում է, մյուսին է տալիս… Հավասար հարկման դեպքում այս բանկերն առավելություն են ստանում… Պատահական չէ, որ ճգնաժամի ժամանակ Հայաստանում ոչ մի բանկ չտուժեց… Բայց չէ՞ որ տուժեց ամբողջ տնտեսությունը, հենց նրանց պատճառով էր, որ ՀՆԱ-ն նվազեց 15%-ով… Այսինքն՝ բանկային համակարգում գործունեության նման արտոնյալ, շահավետ իրավիճակը չի կարող չխոչընդոտել ինովացիոն տնտեսությանը… Մյուս կողմից էլ՝ ինովացիոն տնտեսությունը ռիսկային է, և պահանջում է երկար փողեր… Բայց ֆինանսավորման մեր բանկային նորմատիվները (պահուստավորման, լիկվիդայնության, կապիտալի համարժեքության և այլն) ստանդարտ են, սահմանված են կարճաժամկետ ֆինանսավորումների համար` հիմնականում այն պատճառով, որ բանկերում, որպես կանոն, դեպոզիտները մինչև 1 տարով են դրվում… Այդ նորմատիվները ստեղծվել են ունիվերսալ բանկային համակարգի համար, որը հաճույքով սպասարկում է բոլոր մենաշնորհներին, որոնք ներմուծումներով են զբաղված, կամ էլ՝ ընթացիկ շինարարությանը… Այսինքն՝ եթե բանկը վարկ է տալիս ռիսկային ինովացիոն բիզնեսին, ապա նրանից միջոցները պահուստավորում են ճիշտ այնքան, ինչքան այն դեպքում, երբ ինքը այդ վարկը տար, ասենք, բենզինի վաճառքին… Պարզ է, չէ՞, որ նորմատիվային այսպիսի հավասար դաշտում բանկը կգերադասի ֆինանսավորել բենզինի վաճառքը կամ էլ ցանկացած ներմուծում…


Ընդհանրապես ներմուծումների բիզնեսը այսօր ամենամեծ բաժինն ունի ՀՆԱ-ում (իհարկե ՀՆԱ-ի կառուցվածքում նման տող չկա՝ ներմուծումների բիզնես, բայց ես խորհուրդ կտայի, որ մերոնք մտցնեին նման տող, որովհետև ՀՆԱ գեներացնող ամենամեծ մեր ճյուղը մեր երկրում ներմուծումների բիզնեսն է)… Մարդիկ նկատել են, որ ժողովուրդը տարեկան մի քանի միլիարդ դոլարի տրանսֆերտներ է ստանում, մոգոնել են ներմուծումների բիզնեսը, որի միջոցով այդ փողը ժողովրդի ձեռքից վերցնում են… Հիմա այս պայմաններում հնարավոր չէ, որ մի լուրջ կառույց նստի և ինովացիոն բիզնեսով զբաղվի… Մյուսը՝ շինարարության բիզնեսը, որը պայմանավորված է այս օլիգարխիկ քրեական համակարգով և բնականաբար կապված է այս բանկային համակարգի հետ, նույնպես հարաբերականորեն արտոնյալ վիճակում է… Վարկ ես վերցնում բանկից, շենք ես կառուցում, փողը հետ չես տալիս, բանկը այդ փողը դուրս է գրում պետական բյուջե մուծվող հարկերի հաշվին…


– Իսկ ի՞նչ նկատի ունեք գիտական արտադրանքի նկատմամբ անմիջական պահանջարկ և պատվեր ասելով…


– Ժամանակակից աշխարհում գիտնականի առջև պետք է պատվեր ձևավորվի… Որպես կանոն, պատվերը գիտնականին տալիս է կամ մասնավորը, կամ պետությունը… Հայաստանում մի փոքր փորձ արվեց ստեղծելու պետական պատվերի ինստիտուտ՝ 95-96-ին մտցվեց թեմատիկ ֆինանսավորումը… Դա անմիջական պետական պատվերի տարրերից միայն մեկն է… Գիտությունը չի հանդուրժում «ոչ անմիջականությունը», այսինքն՝ այն իրավիճակը, երբ որ միջնորդ կա… Եվ այս տեսակետից այսօրվա մեխանիզմում հիմնական մեղքը պատկանում է Գիտությունների ազգային ակադեմիային, որը պահանջում է որ փողերը տան իրեն, ինքը տա գիտնականին… Նմանապես՝ երբ գիտական հետազոտությունն իրականացվում է բուհերում, փողը տրվում է բուհերին… Իհարկե, մի չնչին տոկոս տրվում է թեմաներին, գիտական աշխատանքներն անմիջապես կատարողներին… Բայց, նախ, այս թեմատիկ ֆինանսավորումը չնչին է (մամուլում տպագրված հոդվածների համաձայն` ընդամենը 9%), երկրորդ` այն տարեցտարի պակասում է (անցյալ տարի 18% էր), երրորդ` նույնիսկ թեմատիկի պարագայում Ակադեմիան «բազային» ֆինանսավորման տակ տանում է միջոցների մեծագույն մասը… Սա բերում է նրան, որ գիտնականին ոչինչ չի հասնում… Թեև այս հանգամանքը վարպետորեն օգտագործվում է համալսարանների և Ակադեմիայի ղեկավարության կողմից, թե` մեզ շատ փող տվեք… Բայց խնդրում հիմնական մեղավորը հենց իրենք են… Այսինքն` քանի դեռ ԳԱԱ-ն նման գործառույթ ունի, իսկ համալսարաններում պահպանվում է գիտության ֆինանսավորման ներկա կարգը, գիտնականին երբեք փող չի հասնի… Ստացվում է, որ, օրինակ, ԳԱԱ-ի պարագայում պատվիրատուն և կատարողը նույնն են… Բոլորին հայտնի է, որ երբ շինարարության մեջ պատվիրատուն և կապալառուն համատեղված են, ստացվում է չափազանց ցածր էֆեկտ… Ակադեմիան` ակադեմիկոսների, թղթակիցների ինստիտուտը, չի ստեղծվել՝ ելնելով ինովացիոն տնտեսության պահանջներից… Օրինակ՝ ովքե՞ր են դառնում ակադեմիկոսներ կամ թղթակից-անդամներ… Ակնհայտ է, որ այնտեղ պարզապես կարգ ու կանոն չկա… Իհարկե, կան հաճելի բացառություններ… Բայց ընդհանրապես չկա չափանիշ, ով ում դուրը գալիս է, ով ճարպիկ է` ընտրվում է… Վերջերս ծիծաղելի բան եղավ՝ մարդը ունի մի մասնագիտություն, բայց ակադեմիկոս է դարձել մեկ այլ մասնագիտությամբ… Եվ մի բան էլ պաշտպանում էին, ասում էին՝ ի՞նչ է եղել որ, երկրորդ մասնագիտությունն է, բայց լավ գիտի… Այս ամբողջ համակարգը թքած ունի երիտասարդ գիտնականի վրա… Դժբախտաբար, ակադեմիկոսներն էլ որոշակի համարում ունեն հայ ժողովրդի աչքի առաջ, թեև դա գնալով նվազում է, և հիմա արդեն այն չէ, ինչ կար 15 տարի առաջ… Եվ դժբախտաբար, Հայաստանի բոլոր, կրկնում եմ՝ բոլոր իշխանությունները միշտ փորձել են քծնել նրանց. հրամանագեր են ստորագրել, օրենքներ են ընդունել՝ ամրապնդելով նրանց դիրքերը… Մինչդեռ նրանց դիրքերի ճիշտ ամրապնդումը այն կլիներ, որ նրանք գիտության ֆինանսավորման հետ կապ չունենային, որպեսզի գիտությունը ֆինանսավորեր նա, ում պետք է այդ գիտության արդյունքը… Գիտության արդյունքը դարակի համար չէ… Եթե ԳԱԱ-ից ինստիտուտները չառանձնացվեն, համալսարաններում գիտնականներին ազատ թույլ չտան թեմատիկ ֆինանսավորմամբ հայթայթել ֆինանսներ, և պատվիրատուն ու կապալառուն չառանձնացվեն, մենք գիտություն չենք ունենա… Մեր գիտության ճգնաժամի հիմնական պատճառը ԳԱԱ-ն է… Տարօրինակ է, բայց հենց նրա առկայությունն է բացառում գիտության զարգացումը… Այլ բան էր նրա գոյությունը ԽՍՀՄ պայմաններում… Այնտեղ ամեն ինչ պետական էր, թեմատիկ ֆինանսավորումն էլ` ձևական… Մեր օրերում ԳԱԱ-ն, իհարկե, կարող է պահպանվել և որպես փորձագետ ու խորհրդատու հանդես գալ, բայց նա չի կարող շահագրգիռ կողմ լինել և ինքն էլ կատարող լինել…


– Ի՞նչ դեր ունի գիտության ֆինանսավորման մեջ պետությունը…


– Գիտության պետական ֆինանսավորումը բավականին հետաքրքիր է իրականացվում… Այո, դա ենթադրում է նաև թեմատիկ ձևով ֆինանսավորում, բայց աշակերտին գիտնական դարձնելու ծախսերը հիմնականում պետությունն է անում… Գիտության ողջ ֆինանսավորման մեջ պետությանը, ի վերջո, բաժին է ընկնում 40-50%… Այսինքն՝ գիտնական պատրաստելը, աստիճանական այդ ողջ համակարգը պետության խնդիրն է… Բայց դրանից հետո փողը գիտնականը ստանում է որևէ ֆիրմայից, կամ եթե նույնիսկ պետությունն է վճարում, ապա որևիցե մեկը չի միջնորդում… Ստեղծվում է կառույց, որը գնահատում է թեման և վճռում ֆինանսավորման հարցը… Այդ փորձագիտության մեջ իրոք կարող են ներգրավել Ակադեմիային կամ համալսարանական գիտնականներին… Բայց փորձագետների այդ խումբը չի կարող 3 մլն-անոց պետության մեջ հիմնականում բաղկացած լինել հայերից… Դա պետք է հիմնականում բաղկացած լինի ոչ հայերից… Որովհետև փոքր մասշտաբի դեպքում գիտնականի թեման յուրահատուկ է, այն գիտի միայն այդ գիտնականը, նույնիսկ իր ինստիտուտի տնօրենը չի կարող գնահատել դա, էլ չեմ խոսում տարեց ակադեմիկոսների մասին…


Այսպիսով՝ երբ որ առաջին երկու խնդիրները լուծված են, կա կատարողը, պատվիրատուն, հեշտ է փող գտնելը՝ հայ գիտնականները նույնիսկ լուրջ պատվերներ կստանան դրսից… Այդ բանը, օրինակ, տեղի ունեցավ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, հետո մենք դա քանդեցինք «ԱրմենՏելի» և հեռախոսային համակարգի սխալ սեփականաշնորհմամբ… 90-ականների կեսերից մինչև 2000 թիվը արագորեն ձևավորվեց ծրագրավորողների բանակ, և մի պահ արտահանումը հասավ 100 մլն դոլարի… Ինչ ստեղծվել է տեղեկատվական տեխնոլոգիաների խորհուրդ` ոլորտի զարգացումը ավելի է դանդաղել… Եվ խնդիրը միայն այն չէ, որ այս կառավարությունը ինչին ձեռք է տալիս, չորանում է… Խնդիրը համակարգված ու տրամաբանված մոտեցման մեջ է…


Մի խոսքով, առաջին երկու խնդիրների լուծումից հետո պետք է աստիճանաբար մեծացնել գիտության ֆինանսավորումը, սա պարտադիր է… Բայց եթե, ասենք, դուք լինեիք այսօրվա ԳԱԱ նախագահը, ձեզ շատ փող տային, շատ ավելի շահավետ կլիներ տանել այդ փողերը այլ նպատակներով ծախսել… Եվ դա այդպես էլ արվում է… Տեսեք, պետությունը ԳԱԱ-ում ոչինչ չի սեփականաշնորհել, բայց իրենք վարձակալությամբ են տալիս տարածքները… Բայց եթե իրենց խնդիրը տարածքները վարձակալությամբ տալն ու փողը գրպաններում դնելն է, ապա դա կարող էր անել պետությունը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում