Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Ինչպես իշխանությունները, այնպես էլ ՀԱԿ-ը հայկական ընտանիքի նման բրգաձև կառույցներ են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արվեստաբան Անժելա Հարությունյանը, ով այժմ աշխատում և ապրում է Եգիպտոսում:


– Եգիպտոսում տեղի ունեցող հեղափոխությանը անմիջապես մասնակից էիք: Այսօր մեզանում արդյո՞ք մշակութային հեղափոխություն կարելի է անվանել այն, ինչ տեղի է ունենում: Ճանապարհը կարծես տանում է երկխոսության, այսինքն` ընտրվեց խաղաղ ճանապարհ, ի տարբերություն Եգիպտոսի: Ինչպե՞ս եք գնահատում:


– Մշակութային հեղափոխությունը ենթադրում է հիմնարար համակարգային փոփոխություններ հասարակության դոմինանտ մտածելակերպի, վարք ու բարքի, տնտեսական ու քաղաքական մշակույթի մեջ, որն ընդգրկում է ընտանիքից մինչև դպրոց, համալսարանից մինչև գործարան: Այսինքն՝ մշակույթն այստեղ հանդիսանում է մի համընդգրկուն դաշտ՝ ներառելով միջանձնական, դասակարգային ու ինքնացման հարաբերություններ, ինչպես նաև ընդգրկելով պետական կառույցների ու քաղաքացու միջև ընկած տարածությունը: Եթե սա ընդունենք որպես մի շատ ընդհանուր ու ուրվագծային բնորոշում, ապա մեզ մոտ ծավալվող իրադարձությունները անսասան են թողնում արդեն իսկ ձևավորված տնտեսական մշակութային և քաղաքական մշակութային հարաբերությունների հիմքերը ու դրանց վրա կառուցում զուտ իշխանական խաղի հարաբերություններ: Այսինքն՝ մշակութային հեղափոխությունը հեռու է մեզ մոտ ծավալվող իրադարձությունները բնորոշելուց:


Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները շատ տարբեր են, բայց միաժամանակ նմանություններ կան: Նախ ասեմ, որ Եգիպտոսում նույնպես վարչակարգի տապալումը խաղաղ ճանապարհով է ընթացել ու ի տարբերություն Սիրիայի և Լիբիայի դեպքերի, այստեղ գործը քաղաքացիական պատերազմի չի հասել: Իսկ վարչակարգի պարագլուխների տապալումը հաջողությամբ է պսակվել, քանի որ նախևառաջ մարդկանց մոտ կար քաղաքական նոր մշակույթ ձևավորելու ու դժգոհությունը հանրայնացնելու պոռթկում, պահանջ: Եգիպտոսի ցույցերի հիմքում քաղաքական ու տնտեսական ազատությունների ու արդարության հարցերն էին, բայց նաև կարծես նշմարվում են հասարակության հիմքում ընկած մշակութային հիմնարար հասկացությունները վերանայելու նշույլներ: Հակահեղափոխական ուժերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եգիպտոսում փորձում են քաղաքական պայքարը սահմանափակել իշխանափոխությամբ, այնինչ պայքարը պետք է ծավալվի հենց մշակութային ասպարեզում: Օրինակ՝ պարզ է, որ Մուբարաքի հրաժարականով տապալվել է վարչակարգի միայն քաղաքացիական թևը, այնինչ ռազմական թևը ավելի ընդարձակ լիազորություններ է ստանձնել և ռեպրեսիվ ճանապարհով փորձում է խոչընդոտել հիմնարար մշակութային ու քաղաքական փոփոխությունները: Նույն կերպ՝ Հայաստանում քաղաքական պայքարը փոքր պահանջներով ձևակերպելը և արտահերթ ընտրություններին հանգեցնելը հակասականորեն սահմանափակում է իրական փոփոխությունների հնարավորությունը: Տարբերությունն այն է, որ Եգիպտոսում շատ-շատերը շարունակում են համառորեն հիմնարար փոփոխությունների պահանջներ ձևակերպել ու հռչակել՝ չհամաձայնելով հավատալ Մուբարաքի հրաժարականով հեղափոխության ավարտի պահպանողական ճառերին, իսկ մեզ մոտ քաղաքական փոփոխությունները կարծես կաղապարվում են ինչ-որ անհասկանալի երկխոսության մեջ, որը ո՛չ թափանցիկ է և ո՛չ էլ հասկանալի, թե ինչ պարամետրերի մեջ է ընթանում:


– Անժելա, եթե համեմատելու լինենք Հայաստանում և Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումները, ինչո՞վ ենք դրանք տարբերվում, առանձնանում իրարից: Երկու տարբեր ընթացք նույն ժամանակահատվածում:


– Խնդիրն այստեղ արտահերթ ընտրությունները չեն, ոչ էլ նախատեսված պարբերական ընտրությունները: Ընտրությունը պարզապես դեմոկրատական մեխանիզմ է, պրոցեդուրա, այլ ոչ թե դեմոկրատիայի բովանդակություն կամ ինքնին դեմոկրատիա: Քաղաքական պայքարը ընտրություններին հանգեցնելը նշանակում է սպանել քաղաքականությունը ու այն սուբլիմացնել իշխանության մեջ: Այնինչ, քաղաքականությունը առօրյայում ընթացող անընդհատ ծավալվող պայքար է մասնակցության համար: Այն չպետք է վերապահել պետությանը: Մեզ մոտ պետության՝ որպես ձևի (խոսքը իշխանության մասին չէ) նկատմամբ հավատն այնքան մեծ է, որ նույնիսկ Կոնգրեսի լիբերալ-սոցիալիստական թևը, որ անարխիստական հավակնություններ էլ է ներկայացնում, ի վերջո լուծումը վերապահում է ընդդիմության առաջնորդին, որն էլ իր հերթին, կանգնած լինելով պետականության կազմավորման ակունքներում, երբեք չի հարցադրի պետության ֆորմալ մեխանիզմներն ու կառույցները:


Երկու իրավիճակների մեջ ընդհանուր համեմատություն արել եմ նախորդ հարցազրույցներից մեկում: Այժմ կուզենայի որոշակի մի քանի տարբերությունների վրա կենտրոնանալ: Եգիպտոսում Մուբարաքի հրաժարականով և հիմնական Ազգային դեմոկրատական կուսակցության կազմաքանդման հետ մեկտեղը, հասարակության մեծ մասը կամա թե ակամա հայտնվեց ընդդիմության մեջ, ընդդիմություն, որը, սակայն, այսօր լրացնում է քաղաքական գրեթե ողջ սպեկտրը, քանի որ համենայնդեպս ձևականորեն, մշտական պետական կառույցները դեռ չեն ձևավորվել: Այս պայմաններում՝ հեղափոխական ընդդիմությունը գործում է իրավիճակայնորեն, սովորում այս քաղաքական գործընթացների հորձանուտում, մշակում պահանջներ ու քննարկում քաղաքական հետագա ցանկալի զարգացումները, և այս ամենն արվում է հստակ առաջնորդի բացակայության պայմաններում՝ գաղափարական առումով շատ տարբեր ուժերի կողմից՝ սկսած սոցիալիստներից մինչև նեո-լիբերալներ, իսլամիստներ, առաջադեմներ, պահպանողականներ և այլն: Եվ այս քննարկումները տեղի են ունենում քաղաքական ամբողջ սպեկտրով, որի մեջ իշխանություն ստանձնած բանակը սոսկ մի մասնիկ է: Այսինքն՝ այստեղ քաղաքական ուժերը գործունեություն են ծավալում մի բացվածքի մեջ, որ առաջացել է վարչակարգի կազմաքանդման հետևանքով և դեռ չի լցվել պետության նորմալացնող ու ֆիքսող դիսկուրսներով: Կարծես թե հնարավորություն է ստեղծվել արտիկուլացնելու քաղաքականության ոչ ավտորիտար մի կառուցվածք. այնինչ, Հայաստանում թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության կառուցվածքը ավտորիտար է ու պատերնալիստական՝ ամենայն հավանականությամբ հավաքական անգիտակցականի մեջ ստալնիզմի հիշողության հարկադիր ճնշման ու չհաղթահարման պատճառով: Այսինքն՝ ստալինյան պատմությունն ու հիշողությունը երկակի ճնշվում է՝ նախ խուսափում ենք պատմական անցյալից և ապա այդ անցյալի պաշտոնական պատմության վերանայումից: Այս պատճառով էլ այն վերածվում է ներկայում ուրվականի ու կառուցում հավաքական անգիտակցականը:


– Անժելա, թեև նշում եք թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության կառուցվածքը ավտորիտար է ու պատերնալիստական, սակայն մեկ անգամ չէ, որ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է հենց ավտորիտար գործելաոճի մեջ:


– Ավտորիտարիզմը միայն չի արտահայտվում իշխանություն բռնագրավելով, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարելով, այլ դա մարդկային հարաբերությունների որոշակի ձև է, կառույց: ՀԱԿ-ը մի այնպիսի կառույց է, որտեղ «ներքևի» մակարդակում ծավալվում է շատ ազատ, ինտելեկտուալ քաղաքական քննարկում, սակայն որոշումներն ի վերջո ընդունվում են «վերևում», միանձնյա կամ կոնգրեսական էլիտայի կողմից, որտեղ բեմահարթակից վերջին խոսքը միշտ միայն առաջնորդին է պատկանում: Ի վերջո, ինչպես իշխանությունները, այնպես էլ ՀԱԿ-ը հայկական ընտանիքի նման բրգաձև կառույցներ են, ու ընտանիքի հորն է պատկանում վերջին խոսքի իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում