Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հավաքականի մարտավարությունը. խաղում ենք այնքան, ինչքան կթույլատրի հակառակորդը. Լևոն Պաչաջյան

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի նկատմամբ: Այս հաղթանակը ոչ միանշանակ արձագանք ստացավ ֆուտբոլասերների շրջանում: Ոմանք ոգևորված են հաղթանակով, ոմանք էլ կարծում են, որ այս  խաղը ոչինչ չտվեց, քանի որ Բելառուսի հավաքականը չափազանց թույլ մրցակից էր:

Հայաստան-Բելառուս խաղի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանի հետ, որը ներկայում հանդես է գալիս Շվեդիայի «Լինշոպինգ Սիթի» թիմում:

– Լևոն,  ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի խաղը Բելառուսի դեմ:

– Խաղը վատ չէր ընթանում, ափսոս, որ ձախողված մրցաշրջանից հետո համարյա թե հետաքրքրություն չկար այս խաղի հանդեպ։ Մի քիչ, իհարկե, սփոփանքի պահ էր՝ այդքան պարտություններից հետո վերջապես հաղթեց մեր հավաքականը։

– Մեր ֆուտբոլիստներից ո՞ւմ խաղը կառանձնացնեք:

– Չէի առանձնացնի որևէ մեկին, միայն կնշեի, որ ուրախ եմ Մխիթարյանի գոլի համար, որովհետև նրան այս պահին դա շատ է անհրաժեշտ։

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք Էրիկ Վարդանյանի նորամուտը:

– Լավ ստացվեց նրա համար նորամուտը, որը ուղղորդվեց գոլով։ Իհարկե, կարևոր է, բայց պետք է հասկանալ, որ այս խաղը և մրցակիցը այն մակարդակի վրա չէին, որին ձգտում է հավաքականը։ Հուսամ՝ նորեկները կշարունակեն բարելավել իրենց որակները և պաշտոնական խաղերին նույնպես աչքի կընկնեն։

– Մարզչական ձեռագիր տեսա՞ք այսօրվա խաղում:

– Հավաքականը խաղում էր հիմնականում կենտրոնով՝ աշխատելով օգտագործել Մխիթարյանի, Մարկոսի փոխանցումներն ու հարվածները։ Կարծում եմ՝ մենք մի փոքր կաղում ենք եզրերում, մանավանդ, երբ Արասն էլ աշխատում է իր ձախ ոտքին հարմարեցնել գնդակը և տեղաշարժվել կենտրոն։ Բայց մեր խնդիրները ավելի շուտ պաշտպանությունում են՝ համեմատած հարձակման գծի հետ։ Տեսնենք, մինչ մյուս մրցաշրջանի սկիզբը մարզիչները հետևություն կանեն և հնարավորինս լավ կպատրաստեն հավաքականին։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ հավաքականի մարտավարությունն է՝ խաղալ այնքան, ինչքան կթույլատրի հակառակորդը։ Ինչ-որ առանձին մարտավարություն դեռ չի նկատվել, այն փոխվում է խաղից խաղ:

– Իսկ ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք Կիպրոսի հետ հանդիպման վերաբերյալ:

– Կարծում եմ՝ այդ խաղն էլ կանցնի մոտավոր այս խաղի մակարդակներում։ Չնայած Կիպրոսը մի փոքր ավելի ուժեղ մրցակից է, բայց այս դրական լիցքերով կարելի է դարձյալ հաղթել։ Տեսնենք, կանխատեսում չեմ անի, բայց կարծում եմ՝ մի քանի գոլ կտեսնենք:

– Լևոն, լսել ենք Ձեր հաջողությունների մասին, ինչպե՞ս են ընթանում գործերը:

– Գործերս շատ լավ են։ Մրցաշրջանը լավ դասավորվեց։ Մեր թիմը հաղթեց իր խմբում, բարձրացավ մյուս լիգա։ Ես էլ մասնակցեցի 25 խաղի՝ խփելով 12 գոլ և կատարելով նույնքան գոլային փոխանցում։ Դարձա մեր խմբի լավագույն կիսապաշտպանը։ Իսկ հիմա հանգստանում ենք։ Երկու տարով երկարաձգել եմ պայմանագիրս «Լինշոպինգ Սիթիի» հետ, և նոյեմբերի 23-ից կսկսենք պատրաստվել նոր մրցաշրջանին, որը մեկնարկում է ապրիլին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում