Saturday, 23 01 2021
Saturday, 23 01 2021
Մոսկվայում և Պետերբուրգում բջջային կապի օպերատորների ու Twitter-ի խափանումներ են. Mash
20:15
Գիտնականները պարզել են, թե ինչ այլ հիվանդություններ են մեծացնում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը
20:00
ԱՄՆ-ում բնակիչը 1 միլիարդ դոլար ջեքփոթ է շահել
Թանդիլյանը հանդիպել է Հայաստանից Արցախ ժամանած պաշտոնյաների հետ
19:35
Գիտնականները պարզել են, որ մարմինը «հիշում է» կորոնավիրուսը
Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Նավալնիի կինը
ԱԳ նախարարներ Այվազյանը և Զալկալիանին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության հարցերին
Արցախում ականազերծվել են 639.3 հա տարածք, 221.8 կմ ճանապարհ, 866 բնակելի շինություն
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողը հետախուզվողից գումար է հափշտակել
ՀՖՖ-ի գործկոմի անդամի արձագանքը ՀՖՖ-ի հայտարարությանը
9 մարզի 101 դպրոցում ուսուցիչների բացակայության պատճառով 18 առարկա չի դասավանդվում. ԿԳՄՍ փոխնախարար
19:00
ԱՄՆ Սենատում Թրամփի իմփիչմենթի դատավարությունը կմեկնարկի փետրվարի 8-ին
18:45
Ուկրաինական ԱԹՍ-ից արձակած ականից զոհվել է Դոնեցկի զինծառայողը
18:33
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է. առողջապահության նախարարություն
18:15
Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծման է ենթարկվում
Թուրք-ադրբեջանական զորավարժություններ՝ հստակ նպատակներով. Հայաստանը պետք է արագ ոտքի կանգնի
17:50
Ֆրանսիայի բնակիչներին խորհուրդ են տվել տրանսպորտում չխոսել
Պետք է դատական համակարգը ազատել ոչ վստահելի մարդկանցից․ անհատները շատ սահմանափակ ազդեցություն կարող են ունենալ
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ․ ՊԵԿ-ը տարին սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով
Տարակուսելի որոշում․ Լևոն Արոնյանն ընդդեմ երկու ադրբեջանցիների
Ռազմագերիների հարցը առաջնային չէ հենց ՀՀ իշխանությունների տեսանկյունից. Լապշին
16:45
Գիտնականները զգուշացրել են մեկ վիտամինի պակասի պատճառով ճարպակալման վտանգի մասին
16:30
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 98 միլիոնից ավելին է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
16:15
Իտալիան արգելափակել է ՏիկՏոկը որոշ օգտատերերի համար
ՀՖՖ-ի արտահերթ ժողով նախաձեռնությամբ հանդես եկող ակումբների հայտարարությունը
15:45
Բայդենը կանխատեսում է արել ԱՄՆ-ում COVID-19 համավարակի զարգացման վերաբերյալ
ՌԴ-ի տարբեր քաղաքներում իրավապահները ձերբակալում են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին
Հայ վիրաբույժը Լիոնում ղեկավարել է ուսից սկսող 2 ձեռքի աշխարհում առաջին փոխպատվաստման վիրահատությունը
ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները

Արթուր Պետրոսյանը ցույց տվեց մեր տեղը…

«Ասեմ, որ իմ ապագան այս խաղի հետ ոչ մի կապ չուներ, այս խաղից առաջ ամեն ինչ որոշված էր: Երկարացնելու ենք պայմանագիրս երկու տարի ժամկետով, և հետո կտեսնենք, թե ինչ է լինում»,- Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումից հետո հայտարարեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

Իսկ ի՞նչ պետք է լինի: Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը ընկերական խաղում Երևանում 5:0 հաշվով հաղթեց Սենտ Քիթս և Նևիսի հավաքականին, սակայն հուլիսի 10-ին Պոդգորիցայում արդեն պաշտոնական մրցավեճում 4:1 հաշվով զիջեց Մոնտենեգրոյին: Աշխարհի առաջնության ընտրական փուլում տապալվելուց հետո Պետրոսյանը շարունակ քննադատության է արժանանում, և շատերը կարծում են, որ նա ուղղակի մարզիչ չէ:

Երեկ Արթուր Պետրոսյանը կրկին անգամ փաստեց և ընդունեց, որ իր գլխավորած հավաքականը ոչ այլ ինչ է, քան փալաս: Մասնավորապես, լրագրողներից մեկը մեր մարզչին հետևյալ հարցն ուղղեց. պարոն Պետրոսյան, մեր հաջորդ մրցակիցը Կիպրոսն է, և հաջորդ մրցակիցներն «Ազգերի լիգայում» նույնպես լինելու են Բելառուսի, Կիպրոսի մակարդակի թիմեր: Արդյոք դա չի՞ նշանակում, որ դա մեր ֆուտբոլի համար նահանջ կլինի, և այն չի զարգանա: «Քիչ առաջ նշեցի, որ մեր նպատակը հաջորդ տարի «Ազգերի լիգայում» հաջող հանդես գալն է: Սա մեր մակարդակն է, մեր մակարդակի մրցակիցներ են, և կարծում եմ՝ ավելի օգտակար է նման թիմերի դեմ խաղալը: Իհարկե, մենք ցանկություն ունենք ավելի բարձր մակարդակի թիմերի դեմ խաղալ, և դրա համար ունենք չորս խաղի հնարավորություն՝ երկուսը՝ մարտին, երկուսը՝ հունիսին: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ժամանակահատվածում չորս խաղ անցկացնենք: Չնշեմ որ թիմի հետ, բայց բանակցություններ են ընթանում, և հնարավորության դեպքում ավելի բարձր մակարդակի թիմ կհրավիրենք»:

Ազգերի լիգայի D դիվիզիոնում ընդգրկված թիմերը Եվրոպայում փալասի համբավ ունեն և, ինչպես Հայաստանի հավաքականը, ընտրական մրցաշարերում սովորաբար պարտվում են տպավորիչ հաշիվներով: Նույն Բելառուսը աշխարհի առաջնության ընտրական փուլում երկու անգամ 4:0 հաշվով զիջել էր Շվեդիային, 4:1 հաշվով՝ Հոլանդիային, 1:0 հաշվով՝ Լյուքսեմբուրգին:

Խոսելով մեր առաջիկա նպատակների մասին՝ Պետրոսյանը ոչ մի խոսք չասաց 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մասին, որը ազգային հավաքականների համար գլխավոր մրցաշարն է: Ազգերի լիգայի գլխավոր նպատակներից մեկը ընկերական հանդիպումների վերացումն է, և այս մրցաշարը իր վարկանիշով նույնիսկ չես համեմատի ընտրական փուլի հետ: Փաստորեն, Պետրոսյանը երեկ հասկացնել տվեց, որ ընտրական փուլերի մասին այս պահին պետք է մոռանալ, քանզի մեր մակարդակը Ազգերի լիգայի D դիվիզիոնն է, և որ Բելառուսին 4:1 հաշվով հաղթելով՝ պետք է հայ երկրպագուն ցնծություն ապրի:

Երեկ Պետրոսյանը ցույց տվեց մեր տեղը՝ հասկացնելով, որ մեր հավաքականից ավելին ակնկալել պետք չէ: Ավելի վաղ Պետրոսյանը հայտարարել էր, որ այսպիսի հավաքականով մեր հավաքականն անելիք չի կարող ունենալ նույնիսկ Ազգերի լիգայում. «Մեզ նոր արյուն է պետք: Դրսում հանդես եկող ֆուտբոլիստները՝ Բայրամյանը, մյուսը-մյուսը, կարող են թարմ ուժ հաղորդել: Ֆուտբոլիստը նախ իր վրա պետք է աշխատի: Այս կազմով բարդ կլինի պայքարել անգամ Ազգերի լիգայում: Ունենք շատ տաղանդավոր և երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց աճ չի նկատվում նրանց մոտ: Միգուցե բավարարվում են, որ խաղում են Բարձրագույն խմբում կամ մինչև 21 տարեկանների հավաքականում: Կարծում եմ, որ ֆուտբոլիստն է իր աճի համար պատասխանատու: Նրանք պետք է լավ խաղան, աճ գրանցեն, նոր մենք նրանց հրավիրենք հավաքական»,- նշել էր նա:

Այսինքն՝ Արթուր Պետրոսյանի համար Բելառուսի նմատմամբ տարած հաղթանակը հիմք դարձավ, որպեսզի նա հայտարարի, որ Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակն Ազգերի լիգայում հաջող հանդես գալն է: Կարծում ենք՝ բոլորի համար է պարզ, թե ինչ նպատակով էր կազմակերպվել Բելառուսի հետ ընկերական հանդիպումը: Արթուր Պետրոսյանի հայտարարությունը մեր մակարդակի մասին, ինչ խոսք, համապատասխանում է իրականությանը: Նրա «ջանքերով» մենք վերջնականապես գտանք մեր տեղը Ազգերի լիգայի փալասների դիվիզիոնում: Բայց ասել, որ մեր գլխավոր նպատակը փալասների լիգայում հաջող հանդես գալն է և չխոսել ընտրական փուլի մասին՝ նշանակում է վերջնականապես թաղել ազգային թիմը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացնելու՝ մրցելով Ազգերի լիգայի D դիվիզիոնի մեկ այլ ներկայացուցչի՝ Կիպրոսի ազգային հավաքականի հետ:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում