Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Սփյուռքի նախարարությունը որևէ աղերս չունի Սփյուռք-ՀՀ հարաբերությունների հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոս Անջելեսի «Հայ քաղաքացիական հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցության ղեկավար Կարո Կարապետյանը։


– Պարոն Կարապետյան, վերջերս ՀՀ սփյուռքի նախարարությունը հանդես եկավ «սփյուռքահայերին տուն կանչող» հերթական նախաձեռնությամբ: Մշակվել է «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծ, որն արդեն արժանացել է կառավարության հավանությանը և մոտ ժամանակներս կքննարկվի նաև ԱԺ-ում: Իրատեսական համարո՞ւմ եք այս նախաձեռնությունը:


– Կուզեի սկսել նրանից, որ Սփյուռքի նախարարությունը, որը ստեղծվել է ներկայիս իշխանությունների կողմից, ընդհանրապես, կարելի է ասել, մտացածին, անհասկանալի կառույց է պետական համակարգում, որը, կարծում եմ, ոչ մի դերակատարություն չունի և չի կարող ունենալ, որովհետև ընդհանրապես որևէ կապ, որևէ աղերս չունի Սփյուռք – Հայաստանի Հանրապետություն հարաբերությունների հետ: Նախ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ավելի շատ աշխատանքի տեղավորման խնդիր են լուծել: Եվ երկրորդ՝ ստեղծման օրվանից հետևելով այդ նախարարության գործունեությանը՝ գալիս ենք այն եզրահանգմանը, որ Հայաստանը, չունենալով վերահսկողություն սփյուռքի նկատմամբ, սփյուռքահայության նկատմամբ, ստեղծել է այդ մարմինը, որպեսզի կարողանա նրա խողովակներով հսկողություն սահմանել դրսում ապրող հայերի վրա:


Հենց այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ փաստվում է, որ դա անհեթեթ կառույց է և անհեթեթ գործունեությամբ է զբաղվում: Ո՞նց կարելի է մտածել, թե նման օրենքներով կարելի է կարգավորել արտագաղթի կանխումը կամ կազմակերպել ներգաղթ:


– Այսինքն, սփյուռքահայերին միայն համապատասխան օրենքի բացակայությունը չէ՞, որ խանգարում է վերադառնալ Հայաստան: Նախաձեռնության հեղինակները նշում են, որ հենց օրենքը կնպաստի, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ հայրենադարձվեն:


– Բնականաբար՝ ոչ: Օրենքը կամ նախագիծն այս խնդիրների հետ ոչ մի առնչություն չունեն: Հիմնական խնդիրը մարդկանց քաղաքական և քաղաքացիական ազատությունների անապահովվածության հետ է կապված:


Սա մի բան է նշանակում. Սփյուքի նախարարությունը, ի դեմս իր ղեկավարի, պատկերացում չունի, թե ինչ է արտագաղթը, դրա ծնող պատճառները, ըստ այդմ՝ նաև թե որ դեպքում կարող է լինել ներգաղթ:


Արտագաղթը կարող է կասեցվել միայն մի դեպքում, երբ պետական համակարգը համապատասխանեցվի այն չափանիշներին, որին համապատասխանում են ժամանակակից պետությունները, այսինքն՝ եթե Հայաստանը լինի ժողովրդավարական երկիր, եթե լինի օրենքի գերակայություն: Եթե ամենակարևոր խնդիրը՝ ՀՀ քաղաքացու խնդիրը, լուծվի՝ քաղաքացին կայանա իր իրավունքներով ու ազատություններվ, ապա արտագաղթը եթե ամբողջությամբ չկասեցվի, գոնե տեմպերը կդանդաղեն, և նոր հնարավոր կլինի միայն մտածել ներգաղթի՝ հայրենադարձության մասին:


Այդ պարագայում արդեն կարելի է խոսել օրենսդրական նախաձեռնությունների, ակտերի մասին, որոնք կկարգավորեն այդ գործընթացները, միայն համակարգային փոփոխություններից հետո դա կարող է լինել:


Եվ բացի այդ, գիտեք, որ եթե այս փոփոխությունները տեղի ունենան, Սահմանդրությունը գործի, հատուկ օրենք ստեղծելու կարիք էլ չի լինի. ներգաղթը կդառնա ինքնաբուխ գործընթաց:


Հարյուր հազարավոր հայեր երազում են այն օրվա մասին, երբ հնարավորություն կունենան ետ վերադառնալ իրենց հայրենիք:


– Եթե փորձեք մանրամասնել, ըստ Ձեզ, ի՞նչ հիմնական, համակարգային փոփոխություններից հետո միայն նման նախաձեռնությունները կբնութագրվեն ոչ թե որպես հերթական իմիտացիա կամ ինչպես Դուք որակեցիք՝ անհեթեթություն, այլ որպես անհրաժեշտություն, ցանկալի և իրատեսական քայլեր:


– Առաջին հերթին այսօրվա օրախնդիր պահանջը Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելն է: Դա կլինի այդ համակարգային փոփոխությունների սկիզբը, որովհետև այդ դեպքում հնարավորություն կլինի ժողովրդավարական իշխանություն ձևավորել: Այսինքն՝ մեր երկրի քաղաքական երկու կարևոր իշխանությունները՝ գործադիր և օրենսդիր, միանշանակ պետք է ձևավորվեն ժողովրդի կողմից, լեգիտիմ իշխանություններ պետք է ունենանք: Դրանից հետո պետք է շատ արագ լուծել դատական իշխանության անկախացման, կայացման խնդիրը, որը կարևորագույն նշանակություն ունի պետության կայացման գործում: Սրանք են կարևորագույն խնդիրները, սրանցից են բխում մյուս ածանցյալ խնդիրները: Միայն ժողովրդավարական համակարգեր ձևավորելուց հետո հնարավոր կլինեն մյուս խնդիրների լուծումները։ Մեր պետության քաղաքական համակարգը, կենսագործունեությունը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությամբ առաջադրված պահանջներին:


– Պարոն Կարապետյան, մեր ունեցած տեղեկություններով, պատրաստվում է իրականացվել երկու տեսակի հայրենադարձություն՝ կամավոր և մասնագիտական: Արդյո՞ք իրատեսական է, որ նման պայմաններում սփյուռքահայ տարբեր մասնագետներ, մտավորականներ դրական կարձագանքեն և կտեղափոխվեն Հայաստան: Եթե Ձեզ, որպես Սփյուռքի ներկյացուցչի, դիմեն համագործակցության համար՝ Հայաստանում մասնագիտական գործունեություն իրականացնելու և բնակություն հաստատելու հարցով, Դուք ինչպե՞ս կարձագանքեք:


– Չեմ կարծում, որ միայն ես, կարծում եմ՝ մեծամասնությունը ոչ մի դեպքում չի համաձայնվի համագործակցել ոչ օրինական իշխանությունների հետ: Ցանկացած դեպքում առաջին պայմանը դա է՝ պետք է լինեն օրինական իշխանություններ, որը երաշխիք կհանդիսանան, որ քո իրավունքները, ազատությունները ապահովված կլինեն:


Վերադառնալու խնդիր դնելը մի քիչ սադրանք ունի իր մեջ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է: Ես և շատերը ֆիզիկական արտագաղթի մեջ ենք, հոգեբանորեն երբեք էլ չենք արտագաղթել մեր երկրից: Մեր գործունեությամբ, մեր կյանքով, եթե կարելի է այդպես ասել, 24 ժամ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում: Մեր չարչարանքն ու պայքարը մի նպատակ է հետապնդում, որ մեր ֆիզիկական գոյությունը միացնեն մեր հոգեկան վիճակին, որը երբեք Հայաստանը չի լքել:


Հայաստանը 88 թվականից հետո թևակոխել էր մի դարաշրջան, երբ սկսվեց Հայաստանի իշխանությունների վերածնունդը, և դրանից հետո տեղի ունեցավ 98 թվական, երբ Հայաստանում ժողովրդավարական կարգերը տապալվեցին: Տապալվեցին այն ավանդույթները, որ պետք է զարգանային, և Հայաստանը գնաց տրամագծորեն հակառակ ուղղությամբ:


Սկսեցին ձևավորվել այլ պայմաններ, մոտեցումներ. ինչ-որ անհատների համար սկսեցին այլ, հատուկ պայմաններ գործել, տնտեսության մեջ ներգրավվողների համար՝ «կրիշաներ», հատուկ օրենքներ, հանձնաժողովներ ստեղծեցին: Ընդհանրապես, 98-ից սկսած՝ ամեն ինչ արվում է պարբերաբար, որպեսզի սահմանադրական կարգեր Հայաստանում չձևավորվեն:

Եվ ներգաղթի կամ արտագաղթի խնդիրները չի կարելի առանձնացնել ու դիտարկել որպես առանձին հարցեր. ինչ-որ օրինագծերով կամ սփյուռքի նախարարություններով այս խնդիրները հնարավոր չէ լուծել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում