Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հույսի նշույլ՝ Հայոց ցեղասպանության թանգարանի շուրջ ծագած տարաձայնությունում

«Կա ժամանակ դատ բացելու և ժամանակ՝ համաձայնվելու» վերտառությամբ իմ վերջին հոդվածում ես հորդորեցի ամերիկահայ համայնքին համախմբվել և սկսել կյանքի կոչել Հայոց ցեղասպանության թանգարանը և հուշահամալիրը, որը գտնվում է Վաշինգտոնում Սպիտակ տնից երկու թաղամաս այն կողմ։

Ես այդ առաջարկությունը ներկայացրեցի այն բանից հետո, երբ դաշնային դատավորը վճիռ կայացրեց, որ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը» թանգարանի շենքերի օրինական սեփականատերն է։ Բազմաթիվ ամերիկահայեր հույս ունեին, որ դատարանի վճիռը վերջ կդներ արդեն մի քանի տարի շարունակվող իրավական քաշքշուկներին, որոնց պատճառով ձգձգվեց Ցեղասպանության թանգարանի ստեղծումը և ծախսվեց մի քանի միլիոն դոլար փաստաբանների վրա։

Թեև հայկական համայնքում շատերը ողջունեցին իմ կոչը՝ համախմբել ջանքերը և կյանքի կոչել Թանգարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այնուամենայնիվ Հայկական համագումարի առաջնորդները չհամաձայնեցին և որոշեցին բողոքարկել դատարանի վճիռը։ Անշուշտ, Համագումարն իրավունք ունի բողոքարկելու , սակայն դա չի կարող լինել գործի ճիշտ ընթացքը։ Դատավարությունը շարունակելն էլ ավելի կձգձգի ԱՄՆ-ի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծումը և կվնասի ոչ միայն ամերիկահայ համայնքի, այլ նաև հենց Համագումարի շահերը։

Համագումարի անդամներին ու սատարողներին պետք է մտահոգի իրենց որոշ առաջնորդների՝ դատական վեճը շարունակելու համառությունը։ Շատ ավելի նախընտրելի կլիներ, եթե նրանք իրենց սահմանափակ միջոցներն ուղղեին կազմակերպության սոցիալական և քաղաքական գործունեությունը ընդլայնելուն, որոնք վերջին տարիներին զգալիորեն նվազել են տնտեսության անկման և Վաշինգտոնի, Լոս Անջելեսի և Երևանի իր գրասենյակներից աշխատակազմի փորձառու անդամներին աշխատանքից հեռանալու պատճառով։ Կազմակերպության եկամուտն առավել ևս նվազեց՝զրկվելով Համագումարի մի քանի դոնորների աջակցությունից, այն բանից հետո, երբ Համագումարի առաջնորդներից ոմանք ներգրավվեցին վիճահարույց Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովում (ՀԹՀՀ)։ Համագումարը հաստատեց, որ ֆինանսական միջոցների սակավությամբ էր պայմանավորված Միացյալ հայկական հիմնադրամից իր հեռանալը, որը հանդիսանալով յոթ խոշորագույն հայամերիկյան բարեգործական և կրոնական կազմակերպությունների կոալիցիա՝ 1988 թվականի երկրաշարժից ի վեր Հայաստանին և Արցախին տրամադրել է ավելի քան 600 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն։

Նման հանգամանքներում, Համագումարի առաջնորդների համար կարող է անարդյունավետ լինել մի քանի միլիոն դոլար ևս ծախսել վճիռը բողոքարկելու վրա, հատկապես, երբ Դատավորը վճռել է, որ իրենց սեփական իրավաբանական ծախսերը վճարելուց բացի, պարտավոր են փոխհատուցել նաև Ջերարդ Գաֆեսճյանի փաստաբանական ծախսերի մի մասը, որը կարող է զգալի գումար կազմել։ Այս միջոցները կարող էին առավել արդյունավետ օգտագործվել Վաշինգտոնում Համագումարի լոբբիստական գործունեությունը կրկին ակտիվացնելու համար կամ ֆինանսավորելու համար այլ արժանի ծրագրեր, ինչպիսին է Ցեղասպանության թանգարանը։

Համագումարի առաջնորդները չպետք է նաև իրենց ջանքերը վատնեն դատական գործը մամուլի միջոցով մի անգամ ևս դատելու վրա։ Անցած շաբաթ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթը ստացել է խմբագրին ուղղված մի նամակ՝ Հայկական համագումարի հիմնական սատարողներ ազնիվ և բարերար մի զույգի անունից։ Նրանք իրենց անհամաձայնությունն էին հայտնում «Կա ժամանակ դատ բացելու և ժամանակ՝ համաձայնվելու» վերտառությամբ հոդվածիս կապակցությամբ։ Հետաքրքրական է, որ այս նամակի որոշ տողեր նման էին Համագումարի կողմից մեկ շաբաթ առաջ հրապարակված մամլո հաղորդագրությանը։ Իրականում, տեքստը նման էր փաստաբանի կողմից կազմված դատական գործի շարադրանքի, քան ընթերցողի կարծիքն արտահայտող նամակի։ Զարմանալիորեն, այս նամակն ուղարկվել է ԱՄՆ-ում և Կանադայում 10 հայկական թերթերի և կայքեջերի՝ խնդրելով նրանց հրապարակել դա որպես պատասխան իմ հոդվածին, որը սակայն լույս չէր տեսել այդ թերթերից շատերում:

Ես իսկապես հույս ունեմ, որ Համագումարի առաջնորդներն իզուր չվատնեն իրենց ջանքերը նամակագրական արշավներ կազմակերպելով և ապարդյուն բանավեճերի մեջ մտնելով մամուլի անդամների հետ, քանի որ ոչ մի իմաստ չկա թերթերի միջոցով դատավարությունը նորից կրկնելու։ Այս հարցն արդեն իսկ լուծվել է դատական կարգով՝ անկախ դաշնային դատավորի կողմից։

Այնուամենայնիվ, անցած շաբաթ վեճերի և մեղադրանքների տակ խորը թաքնված հույսի մի նշույլ հայտնվեց։ Հայկական համագումարի նախագահ պարոն Հրայր Հովնանյանը «Բաց նամակով» առաջարկեց, որ «միգուցե նա կարողանա համոզել բոլոր շահագրգիռ կողմերին համաձայնել բողոքարկում չներկայացնել», եթե պարոն Գաֆեսճյանը երաշխավորի Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծումը։

Քանի որ պարոն Գաֆեսճյանն արդեն իսկ հայտնել է դատարանում նման պատրաստակամությունը, ժամանակն է վայր դնել սրերը և փորձել իրականացնել մեր հիմնական խնդիրը՝ հիմնել համահայկական մի մարմին, որը կստեղծի Հայոց ցեղասպանության թանգարանը Վաշինգտոնում մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Հարութ Սասունյան,
California Courier թերթի խմբագիր

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում