Բեյրութում լույս տեսնող «Արարատ» ՍԴՀԿ պաշտոնաթերթի խմբագիր Ահարոն Շխրտմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ավելի նախընտրելի կլիներ, եթե «ժամանակ» օրաթերթի վերաբերյալ վճիռը մի փոքր ուշ հրապարակվեր, և իրավապահ մարմիններն էլ ավելի շրջահայաց լինեին ու ճիշտ լուծում տային այս հարցին:
«Նրանք պետք է հաշվի առնեին, թե այդ վճիռն ինչ ազդեցություն կունենա, ինչ փոփոխություններ կարձանագրի ներկա քաղաքական դաշտում, քաղաքական լարված այս իրավիճակում»:
Ահարոն Շխրմտյանի գնահատմամբ, սա նշանակում է, որ մարդիկ, մամուլն ազատ արտահայտվել չեն կարող, որովհետև իշխանությունները, ոչ միայն ներկայիս, այլ, օրինակ նախկին «իշխանությունների մնացորդները կարող են գալ և քննություն սկսել բոլոր ազատ արտահայտվողների դեմ»:
«Սա չի կարող դրական տպավորություն թողնել: Ամեն դեպքում, մենք կողմ ենք մամուլի, իրավունքի կարծիքի, խոսքի ազատությանը և կմնանաք որպես դրա պաշտպան»,- նշեց «Արարատ»-ի խմբագիրը: