«Օգոստոսի 5 օրը» ֆիլմը նոր հոլիվուդյան դրամա է, որ պատմում է 2008 թ. ռուս-վրացական պատերազմի մասին։ Ֆիլի նկարահանումները սկսվել էին դեռ 2009 թ.-ին, օրեր առաջ՝ հունիսի 5-ին, տեղի ունեցավ ֆիլմի եվրոպական պրեմիերան։
«Օգոստոսի 5 օրը» ֆիլմի գլխավոր հերոսն ամերիկացի լրագրող է, ում մարմնավորել է բրիտանացի հայտնի դերասան Ռուփորթ Ֆրենդը։ Իրադարձությունները զարգանում են այդ լրագրողի շուրջ, ով պատերազմի օրերին գալիս է Վրաստան՝ լուսաբանելու Կովկասում ընթացող հակամարտությունը, սակայն ազգությամբ վրացի օպերատորին գերի են առնում զինադադարի արդյունքում։
«Օգոստոսի 5 օրը» ֆիլմը ներկայացնում է պատերազմի պատմությունը՝ վրացական տեսանկյունից, սակայն ըստ ֆիլմի ֆինն ռեժիսոր Ռենի Հարլիի՝ պատմությունը հիմնված է Human Rights Watch կազմակերպության և ԵՄ-ի հրապարակումների վրա, ուստի պատմում է իրականությունը ռուս-վրացական պատերազմի մասին։
Վրացական իշխանությունները ռեժիսորին տրամադրել են անհրաժեշտ ռազմական տեխնիկան՝ տանկեր, ուղղաթիռներ։ Ֆիլմի մի քանի դրվագներ նկարահանելու համար Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր կերպարը մարմնավորած Էնդի Գարսիային հատկացրել է նախագահական նստավայրը։
Ֆիլմի վրաստանյան նկարահանումները համակարգող Թամունա Լիլուաշվիլիի խոսքով՝ ֆիլմը կօգնի միջազգային հանրությանը ճանաչել ճշմարտությունը ռուս-վրացական պատերազմի մասին և այնպես անել, որ այդ պատմությունն այևս չկրկնվի։
Վրաստանում կայացած ֆիլմի առաջին ցուցադրությանը մասնակցել են հոլիվուդյան հայտնի աստղեր՝ Էնդի Գարսիան, Շերոն Սթոունը և Ջոնաթան Շեկը։