ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է քննարկել Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկացնում են վրաստանյան գործակալությունները` հղում կատարելով վրացական հեռուստաալիքներին:
«ԱՄՆ-ը շարունակում Է քննարկել Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը, որը մենք կարևոր խնդիր ենք համարում»,- ասել Է ԱՄՆ պետքարտուղարը: