Կոմպոզիտոր, էստրադային երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինն Առաջին ալիքով «Ազնիվ խոսք Իգոր Նիկոլաևի հետ» ծրագրի ընթացքում պատմել է իր հայկական արմատների մասին։
«Մայրս ծանոթացել է հորս՝ Գալուստ Հովհաննեսի Պետրոսյանի հետ ճակատում, այնտեղ էլ նրանք ամուսնացել են։ Սակայն պատերազմից հետո մայրս վերադարձել է Մոսկվա, իսկ հայրս՝ Հայաստան»,-պատմել է Դոբրինինը։
https://www.facebook.com/armeniaimr/videos/788667388007252/
Երգիչը հայտնել է, որ կյանքում ոչ մի անգամ չի հանդիպել հոր հետ, չնայած նա իմացել է իր գոյության մասին։
Վյաչեսլավ Դոբրինինը հանդիսանում է մոտ 1000 երգերի հեղինակ, բազմաթիվ մրցանակների ու պարգևների դափնեկիր։








































