Wednesday, 17 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ականի վրա պայթած լեյտենանտին արգելել են օգտվել «1000 դրամների հիմնադրամից»․ «Մեղավոր» է, որ չի զոհվել

Այս տարվա մարտ ամսին Թալիշում մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վիրավորման հետևանքով աջ ոտքի մի մասը կորցրած լեյտենանտ Երվանդ Խաչատրյանին «1000 դրամների» հիմնադրամի շահառու չեն դարձրել, փոխարենը՝ նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ ներկայացնելով, թե մարտական հերթապահության կանոններն է խախտել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Սպան մարտական հերթապահությունն իրականացնելու ժամանակ իքս մարտական հենակետից իգրեկ մարտական հենակետը ստուգելու ժամանակ շարժվել է որոշակի ճանապարհ, այնուհետև նրան է ուղեկցել մեկ զինծառայող և մարտական հենակետում գտնվող շուն։ 200-300 մետր գնալուց հետո լսվել են ոտնաձայներ, օրվա եղանակը եղել է անբարենպաստ՝ մառախլապատ։ Մի քանի մետր գնալուց հետո հետ են վերադարձել, հետ վերադառնալու պահին լեյտենանտ Խաչատրյանը ստացել է ականապայթյունային ծանր վիրավորում, կորցրել է աջ ոտքի մի հատվածը, ենթարկվել է ամպուտացիայի։ Այնուհետև, մի քանի ամիս հիվանդանոցում մնալուց հետո դուրս է գրվել, ստացել է հաշմանդամության 2-րդ խումբ։ Նրան է ներկայացվել մի փաստաթուղթ դիմումի տեսքով, որում հետագայում պարզվել է, որ նշված է եղել, թե լեյտենանտ Խաչատրյանը համաձայն է, որ իր նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, որ նա որևէ բողոք չունի։ Այնուհետև հաշմանդամության փաստաթղթերի ձևակերպման փուլում պարզվել է, որ նա զրկվելու է այս տարվա հունվար ամսին ուժի մեջ մտած ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխհատուցումից»,- նշեց նա։ Փաստաբանը ընդգծեց, որ լեյտենանտին ըստ օրենքի պետք է փոխհատուցվեր 53 մլն դրամ։

Նորայր Նորիկյանը պարզաբանեց, որ Երվանդ Խաչատրյանը ձեռնամուխ է եղել, որպեսզի քրեական գործը վերաբացվի, որպեսզի հիմնավորի, որ նա որևէ մեղք չի ունեցել այդ իրավիճակում և մարտական հերթապահության կանոնները չի խախտել, ընդհակառակը՝ արել է այն, ինչ պիտի անի հայրենիքը, հենակետը պաշտպանող զինծառայողը, քանի որ մտածել է՝ գուցե հակառակորդը որևէ գործողություն է ձեռնարկել, գուցե նաև դիվերսիոն ներթափանցման փորձ։

«Այս ամենն ինձ մտածելու, մտահոգվելու տեղիք է տալիս, որ, այնուամենայիվ, այս օրենքի կիրարկումը կարող է առաջացնել սուբյեկտիվ որոշումների ընդունման սողանցք, նպատակ հետապնդելով խուսափել զինվորական ծառայության, մարտական հերթապահության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց փոխհատուցելուց։ Իմ պաշտպանյալի մեղադրանքը լիովին անհիմն է և անօրինական է, նա Հայոց բանակի սպային վայել վարքագիծ է դրսևորել, ցուցաբերել է խիզախություն, չի թողել, որ իր զինվորն առաջինը շարժվի, նա է առաջ շարժվել»,- շեշտեց նա։

Փաստաբանը վստահ է, որ դատարանում ապացուցվելու է իր պաշտպանյալի անմեղությունը, քանի որ համապատասխան փաստեր կան, տեղանքի զննություն ևս կատարվել է, ինքն էլ եղել է դեպքի վայրում, կա նաև վկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում