Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իրական խնդիրը

Ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին իր հանդուրժողության քաղաքականության մեջ լինել լիարժեք և միանգամից ձերբազատվել շատ խնդիրներից, անգամ իշխանությունը թողնելու հոգսից: Հասկանալի է, որ հանդուրժողության ոճի շարունակությունն ու ընդլայնումը՝ ի վերջո այն հասցնելով պետական և հասարակական համակեցության մակարդակի, կարող է Սերժ Սարգսյանի համար պաշտոնն էլ արժենալ: Սակայն այն նախագահները, որոնք հեռանում են իրենք իրենց իրականացրած բարեփոխումների արդյունքում, ըստ էության իրենք իրենց հարմարավետ և անվտանգ հեռացումն են նախապատրաստում: Իսկ այդ հարցում միշտ էլ հնարավոր է պայմանավորվել ընդդիմության հետ, որն առավել ևս պատրաստ է երկխոսության:

Ուրեմն ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին լիարժեք հանդուրժող լինել և առավել լայնածավալ տնտեսական և բարեփոխումներ իրականացնել: Կա՛մ անվստահությունն ընդդիմության հանդեպ, կա՛մ էլ սեփական համակարգի տարբեր սեգմենտների հանդեպ անվստահությունը, որոնք կարող են չներել նրան այսպես ասած ավելորդ մեղմությունն ու պարզապես իրենք կարող են հեռացնել Սերժ Սարգսյանին ու բերել, ասենք, Ռոբերտ Քոչարյանին: Հնարավոր է, որ կա այս երկու գործոնների համակցումը՝ թե՛ ընդդիմությանը չվստահելը, թե՛ սեփական համակարգի «դատաստանից» մտահոգվելը: Եվ Սարգսյանը ստիպված է ուղղակի մանևրել, մեկ հանդուրժող ձևանալ, մեկ էլ ատամ ցույց տալ: Բայց դա պարզապես հոգեմաշ իրավիճակ է:

Երբ որևէ երկրի նախագահ, դե յուրե նախագահ, ստիպված է իր դիրքերը պահելու համար այդպես մի ծայրից մյուսն ընկնել, մի պատից մյուսը խփվել, ապա նախագահների համար երևի թե դրանից ավելի դաժան ճակատագիր հազիվ թե հնարավոր լինի պատկերացնել: Բայց, Սերժ Սարգսյանն ըստ երևույթին ինքն է ընտրել իր ճակատագիրը, ինքն է, որ գերադասում է մեկով մյուսին զսպելու այդ մանևրը՝ ընդդիմությամբ՝ Քոչարյանին, իսկ Քոչարյանով էլ՝ ընդդիմությանը զսպելու քաղաքականությունը: Եվ առայժմ, գոնե անցած երեք տարում դա կարծես թե տվել է իր արդյունքը: Բայց արդյո՞ք հնարավոր է երկար շարունակել այդ ձևով:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը տվել է ինքն իրեն այդ հարցը, և ի՞նչ պատասխան է ստացել: Չէ՞ որ աշխարհում միայն ընդդիմությունն ու Քոչարյանը չեն, ու նաև հայ ժողովրդի կյանքում անգամ միայն ընդդիմությունն ու Քոչարյանը չեն: Մարդիկ ունեն տասնյակ, հարյուրավոր, հազարավոր խնդիրներ, պետությունն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնց պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի ուսերին է: Դա է իր գլխավոր խնդիրը, ոչ թե ընդդիմությունը կամ Քոչարյանը:

Սերժ Սարգսյանի հանդուրժողության և բարեփոխումների ընդլայնում է պետք հենց այդ խնդիրները լուծելու համար: Հետևաբար ընդդիմության ու Քոչարյանի միջև մանևրելով Սերժ Սարգսյանը ամենևին էլ չի լուծում այն խնդիրները, որ ունի հասարակությունը, պետությունը, այլ է՛լ ավելի խորացնում է դրանք: Սարգսյանն այդ մասին պետք է մտածի, որովհետև իր անվտանգությունը կամ անկումը այդտեղ է, և հենց այդ խնդիրների լուծման անհրաժեշտության պրիզմայով պետք է դիտարկի ընդդիմության կամ Քոչարյանի հանդեպ իր դիրքորոշումը կամ հարաբերությունները, ոչ թե հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում