Tuesday, 23 04 2024
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

Ղազախստանի նոր այբուբենը. Habertürk, Թուրքիա

Կիրիլիցայից հրաժարվելու և լատինական գրաֆիկայի անցնելու Ղազախստանի որոշումը թերթերի լուրերի և սյունակների թեմա դարձավ: Այս մասին գրում է թուրքական Habertürk պարբերականը:

Օրինակ՝ Ֆաթիհ Ալթայլին, օրերս այդ որոշման մասին հիշատակելով, հարցրեց. «Հետաքրքիր է, հիմա Ղազախստանում է՞լ կառաջանան այսպիսի վեճեր՝ «մենք չենք կարող կարդալ մեր նախնիների գերեզմանների վրայի գրառումները», «ես չեմ կարող կարդալ նամակը, որը պապիկը գրել է տատիկին», «մեր մշակույթն ընդհատվե՞լ է»:

Հոդվածագիրը նշում է, որ նախ կուզենար պատասխանել Ֆաթիհի հետևյալ հարցին. Ղազախստանում նույնպես վեճեր կառաջանան «մեր մշակույթն ընդհատվե՞լ է» ոգով:

Լատինական գրաֆիկայի անցնելու մասին Նազարբաևը հայտնել է դեռ մի քանի տարի առաջ: Դրանից անմիջապես հետո ինտելիգենցիայի 66 ներկայացուցիչ համատեղ հայտարարություն են հրապարակել, որում հանդես են եկել այբուբենը փոխելու դեմ, և նշելով, որ այդ բարեփոխումը կվնասի ղազախական մշակույթին՝ անհրաժեշտություն են հայտնել, որ հենց մշակույթին պետք է ավել մեծ ուշադրություն դարձնել:

Այդ ժամանակ առաջացած վեճերը շարունակվում են նաև այսօր՝ ավելի ինտենսիվ դառնալով հայտարարությունից հետո, որը Նազարբաևն արեց անցած շաբաթ: Ղազախստանում բարեփոխման ընդդիմադիրներն իրենց տեսակետը նրանով են հիմնավորում, որ երիտասարդ սերունդը չի կարողանա կարդալ 1920-ական թթ. հետո ղազախերեն լեզվով, բայց կիրիլիցայով գրված ոչ մի տեքստ, բացի դրանից՝ այդ որոշումը հսկայական ծախսերի կհանգեցնի:

Ավելին՝ Թուրքիայում և Միջին Ասիայի թյուրքալեզու երկրներում այբուբենները փոխվել են լրիվ տարբեր պատճառներով: 1928 թ. լատինական գրաֆիկայի Թուրքիայի անցնելուց հետո Միջին Ասիայի թյուրքական հանրապետությունները նույնպես անցել են լատինական այբուբենի այդ օրերին «նոր միասնական թյուրքալեզու այբուբենի» մասին ընունված որոշման շրջանակներում, բայց հետագայում Խորհուրդները, որոնց իշխանության տակ գտնվում էին այդ տարածքները, թյուրքական բոլոր ժողովուրդներին և միության կազմի մյուս էթնիկ խմբերին պարտադրեցին կիրիլիցայի հիման վրա տարբեր այբուբեններ օգտագործել, որոնցում շատ նշաններ տարբերվում էին իրարից: Այբուբենների այդ տարբերությունը պայմանավորված էր ինչպես լեզուների բարբառների տարբերություններով, այնպես էլ՝ «բաժանիր և տիրիր» քաղաքականության պահանջներով:

Պրոֆեսոր Ահմետ Բիջան Էրջիլասունի «Թյուրքական ժամանակակից այբուբեններ» երկհատորանոց աշխատությունում կարող եք այդ առանձնահատկությունները տեսնել բոլոր մանրամասներով:

1990-ական թթ. սկզբին Խորհուրդների փլուզումից հետ Ադբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը հրաժարվեցին կիրիլիցայից, որն օգտագործել էին ավելի քան 60 տարի, և անցան լատինական գրաֆիկայի: Անցման պատճառը ոչ թե «քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու» ձգտումն էր, ինչպես համարվում էր, այլ տարիներ պահպանված խորհրդային, ավելի ստույգ՝ ռուսական ազդեցությունից ազատվելու փորձը:

Ղազախստանը նույնպես այդ տարիներին ուզում էր նման որոշում ընդունել, բայց չնայած դրան՝ ստիպված եղավ այն հետաձգել ավելի քան 20 տարով, քանի որ հետխորհրդային տիրույթի բոլոր թյուրքալեզու հանրապետություններից դա պետություն էր ամենամեծաթիվ ռուսալեզու բնակչությամբ, որտեղ ամենաշատն էր պահպանվել ռուսական մշակույթի ազդեցությունը: Երբ Ղազախստանում նվազեց ռուսալեզու բնակչության թիվը 1990-ական թթ. հետո, այդ որոշումը հաջողվեց ընդունել:

Անցած 90 տարում Ղազախստանում այդ վերջին որոշման հետ այբուբենը 3 անգամ փոխվել է: Բայց լատինական գրաֆիկայի Թուրքիայի և Ղազախստանի անցնելու միջև նմանություն գտնելը սխալ է, քանի որ զգալի տարբերություններ կան, ասվում է հոդվածում: Թուրքիայում դա տեղի է ունեցել որպես «հեղափոխության» հետևանք, իսկ Ղազախստանում՝ քաղաքական պատճառներով, ռուսական մշակույթի ազդեցությունից ազատվելու համար:

Ավելին՝ այնպիսի նոր անհանգստություն, ինչպիսին է՝ «մենք չենք կարող կարդալ մեր նախնիների գերեզմանաքարերի վրայի գրությունները», այնտեղ չի առաջանա: Քանի որ դա նրանց համար նոր չէ, այդ խնդիրը հասնում է դեռևս մինչև 1930-ական թթ., իսկ քանի որ այդ հողերով «կոմունիզմի» ցնցուղ է անցել, նրանք հավանաբար արդեն վաղուց մոռացել են այդ մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում