ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է ՌԴ Աստրախան քաղաք՝ հունիսի 8-9-ին մասնակցելու Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստին:
Նիստի ընթացքում կքննարկվեն «Հանցագործությունների քննության եւ բացահայտման նպատակով տեղեկատվության փոխանակման ուղղությամբ ՌԴ ՆԳՆ ու ՀՀ ոստիկանության փոխհամագործակցության վիճակի մասին», «ՌԴ ՆԳՆ եւ ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի 2012 թ. աշխատանքի պլանի նախագծի մասին» հարցերը: