Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Քննարկվում է ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցը. Անջեյ Կասպրշիկ

Ռուսական Regnum գործակալության կայքում հրապարակվել է լեհական Nowa Europa Wschodnia (Նոր Արևելյան Եվրոպա) պարբերականին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տված հարցազրույցը, որում նա անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Անկասկած, այսօր մենք մոտ ենք այդ խնդրի կարգավորմանը։ Այսօր արդեն հայտնի է այն, ինչն անհնար էր համարվում։ Որոշ առաջարկներ նախկինում մերժվել են։ Օրինակ, Հայաստանը մերժեց լայն ինքնավարությամբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու առաջարկը։ Ադրբեջանն իր հերթին մերժեց այդ շրջանի անջանտումն իրենից։

Խնդրի լուծման համար անհրաժեշտ է նվազագույնի հասցնել պատերազմի սպառնալիքը։ Սրան համաձայն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայերն ու ադրբեջանցիները։

Սա շատ բարդ իրավիճակ է, այս հակամարտությունն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների համար դինամիտ է, որը կպայթի, եթե նրանք սխալ քայլ կատարեն։ Նրանք կարող են զրկվել իրենց պաշտոններից, հետևաբար պետք է զգույշ գործեն։

Ադրբեջանը գտնվում է շահավետ դրության մեջ, քանի որ ունի նավթ և գազ, որից մեծ շահույթներ է ստանում։ Նրա ռազմական ծախսերն ավելի մեծ են, քան Հայաստանի ողջ բյուջեն։ Մյուս կողմից էլ՝ հայերը լավ դիրքեր են պահպանում լեռներում, մինչդեռ ադրբեջանցիները կենտրոնացած են հովիտներում։

2004 թվականից մենք առաջ ենք շարժվում համաձայնագրի ընդհանուր շրջանակ մշակելու ուղղությամբ և մեծ առաջընթաց ենք գրանցել։ Կոնսենսուսի առաջարկների մասին հրապարակավ հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։

Դրանք առնչվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ազատմանը՝ բացառությամբ Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի, փախստականների վերադարձին, ինչպես նաև այն երկրների կողմից անվտանգության երաշխիքների տրմանը, ովքեր ի վիճակի են դա անել, այսինքն ՄԱԿ ԱԽ անդամները։

Ապա մինչև վերջնական խաղաղության կնքումը, ինչը կարող է տեղի ունենալ այդ տարածքում հանրաքվեի անցկացումից հետո, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարց։ Հատուկ կարգավիճակը չպետք է էապես տարբերվի այն կարգավիճակից, որն այս պահին ունի ԼՂՀ-ն։ Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի միջանկյալ այդ կազմավորման միջազգային ճանաչումը։ Շրջանակային համաձայնագրի ընդունումից հետո կանցկացվեն դետալների շուրջ քննարկումները։

Դեռևս չհստակեցված շատ հարցեր են մնացել։ Օրինակ, ԼՂ-ին ու Հայաստանին միմյանց կապող միջանցքը։ Ադրբեջանը պաշտոնապես համաձայն է դրանից հրաժարվելու հետ։ Սակայն անհրաժեշտ է համաձայնեցնել այդ միջանցքի հետ կապված բոլոր դետալները։ Օրինակ, դրա լայնության աստիճանը, և թե մինչև խաղաղության կնքումը ով է այն վերահսկելու։

Խնդրահարույց է մնում նաև հանրաքվեի անցկացումը, ինչը հայերը տեսնում են ԼՂ բնակչության 1989 թվականի մարդահամարի արդյունքների վրա հենված պարզ քվեարկության միջոցով, երբ հայերը գործնականում երեք անգամ գերազանցում էին ադրբեջանցիներին։ Մինչդեռ ԼՂ-ն իր տարածքը համարող պաշտոնական Բաքուն էլ հենվում է սեփական Սահմանադրության վրա, ինչը նախատեսում է հանրաքվե անցկացնել ողջ Ադրբեջանում։ Դրա համար էլ դեռևս չի կարելի նշել հանրաքվեի կոնկրետ ամսաթիվը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում