Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Օրհան Զեյնալովը՝ որպես իրավապաշտպանների նոր սեր. Անդրեյ Սիդորչիկ

Ահա այսպիսի տարօրինակ պատմություն. մինչև հիմա անհայտ ադրբեջանցի Օրհան Զեյնալովը, ով վատ համբավ էր վայելում նույնիսկ ընկերների և ծանոթների շրջանում, սպանելով ռուս Եգոր Շչերբակովին՝ ոչ միայն ճանաչում ձեռք բերեց, այլ նաև երկրպագուների մեծ խումբ՝ գրում է Անդրեյ Սիդորչիկը «Արգումենտի ի ֆակտի»-ում:

Օրհանի ֆան-ակումբը

Օրհանին սիրեցին նաև հայրենի Ադրբեջանում, որը նոտա հղեց Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ ի պաշտպանություն նրա իրավունքների: Քաղցրաձայն Պոլադ Բյուլբյուլ-օղլուն անձամբ գործադրեց իր բոլոր ջանքերը և հնարավորությունները, որպեսզի թեթևացնի քաղաքացի Զեյնալովի անմարդկային տանջանքները ռուսական իրավապահ համակարգի մութ բանտախցում:

Եվս մի քիչ, և Ադրբեջանը կսկսի Ռուսաստանին գումար առաջարկել այդ անձին գնելու համար, որպեսզի հայրենիքում նրան դարձնեն ազգային հերոս, ինչպես Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում կացնահարել է քնած մարդու: Վերջիվերջո, դա Ադրբեջանի գործն է՝ ումից հերոս կերտել: Ավելի հետաքրքիր են Զեյնալովի ռուս երկրպագուները:

«Հասարակական դատավճիռ» հիմնադրամի իրավապաշտպանները հայտարարել են Քննչական կոմիտե դիմելու մտադրության մասին՝ Արագ արձագանքման հատուկ բաժնի մարտիկների գործողություններին գնահատական տալու խնդրանքով, որոնք իրականացրել են Զեյնալովի ձերբակալությունը:

«Ձերբակալված Զեյնալովի տեղափոխումն ուղղաթիռի հատակին, հարցաքննությունն անտառում՝ առանց իրավապաշտպանի, ձերբակալվածի մարմնի վրա կանգնելը՝ գործողություն, որն ուժեղ ցավ է պատճառել, այլ գործողությունները, որոնք ակնհայտորեն նվաստացնում են մարդու արժանապատվությունը, մեր կարծիքով՝ անթույլատրելի են իրավապահ մարմինների աշխատակիցների համար, առավել ևս՝ ՆԳՆ-ի շարունակվող բարեփոխումների ֆոնին:

Հեռուստատեսությամբ իրավապահ մարմինների կողմից չափից դուրս և անհիմն ֆիզիկական ուժի կիրառման հրապարակավ ցուցադրությունն օրինականացնում են նման գործողությունները… Եթե ՆԳՆ-ը թույլ է տալիս նման գործողություններ և ցուցադրում է այն որպես պրոֆեսիոնալ ախատանքի օրինակ, ապա դա, ցավոք սրտի, ոստիկանական ստորաբաժանումների կողմից կարող է ընկալվել որպես աշխատանքի թույլատրված չափանիշ»,- գրում են իրավապաշտպանները:

Պրոֆեսիոնալներ

Դա, իհարկե, շատ ճիշտ մոտեցում է, քանի որ ռուս իրավապաշտպանները գերազանց տիրապետում են թեմային և հիանալի տեղեկացված են, թե ինչպես պետք է ձերբակալել մարդկանց, որոնք մորթում են անցորդներին մութ անկյուններում:

Հասկանալի է, որ չափից շատ հեռուստացույց դիտած ռուս ոստիկանները անհապաղ կսկսեն ծեծել բոլորին անընդմեջ՝ անկախ այն բանից, թե մարդուն ձերբակալում են եռակի սպանության կասկածանքո՞վ, թե՞ կանգնեցնում են փաստաթղթերը ստուգելու համար:

Անկասկած, ռուս իրավապաշտպանները ամեն ինչ գիտեն աշխարհի իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի մասին: Օրինակ՝ այն մասին, որ ռուս վարորդների շրջանում տարածված լեզվակռիվը տեսուչների հետ ԱՄՆ-ում կավարտվեր հաշված վայրկյաններում, քանի որ ոստիկանն ուղղակի կօգտագործեր էլեկտրաշոկեր՝ հաճախորդին հանգստացնելով առանց հավելյալ մեկնաբանությունների:

Իսկ ամերիկացի ոստիկանից փախչելը կամ դիմադրություն ցույց տալը կասկածյալին կարող է պատճառել ոչ միայն ծանր մարմնական վնասվածքներ, այլ նաև տասնայկ «անցքեր աջ կողմում», քանի որ նման դեպքերում ԱՄՆ-ում գործում է «ոստիկանը միշտ ճիշտ է» սկզբունքը: Թե՞ ռուս իրավապաշտպանները կասկածում են ամերիկացի ոստիկանների պրոֆեսիոնալիզմի մեջ:

Արդյունավետ մեթոդ

Ռուսաստանում «իրավապաշտպան» բառը շատերի համար դարձել է վիրավորական այն պատճառով, որ այս շարժման ներկայացուցիչները ծայրահեղ ընտրողական մոտեցում են ցուցաբերում այն հարցում, թե ում պետք է պաշտպանել: Օրինակ՝ նրանց չէր հետաքրքրում Չեչնիայից վտարված ռուս ընտանիքների ճակատագիրը, դրա փոխարեն նրանք եռանդով պաշտպանել են ձերբակալված չեչեն գրոհայիններին, որոնք վտարել են այդ ընտանիքներին: Տվյալ դեպքում էլ իրավապաշտպանները թքած ունեն Եգոր Շչերբակովի ընտանիքի խեղաթյուրված կյանքի վրա, նրա հարսնացուի կոտրված ճակատագրի վրա, ումից մարդասպանը խլեց ապագան, դրա փոխարեն նրանք շատ են անհանգստանում այն բանի համար, թե արդյոք ձեռնաշղթաները շատ չե՞ն սեղմել Օրհան Զեյնալովի դաստակները, և արդյոք նա բավականաչափ հարմարավե՞տ է զգացել իրեն ուղղաթիռի հատակին:

Անհանգստացնեմ հարգելի իրավապաշտպաններին՝ ռուսների մեծ մասը չի կիսում նրանց մտահոգությունը Օրհան Զեյնալովի իրավունքների վերաբերյալ:

Մեծամասնությանը մոտ է այն այն մոտեցումը, որը հարևան Բելառուսում գործի է դրել Ալեքսանդր Լուկաշենկոն: Մի քանի օր առաջ հանրապետության նախագահը մամլո ասուլիսի ժամանակ փաստացիորեն հաստատեց այն պատմությունը, որը շատ տարիներ գոյություն ունի շշուկների մակարդակով:

Իշխանության գալով՝ Լուկաշենկոն բացահայտեց, որ երկրի գլխավոր ավտոմայրուղին՝ М1 (Մոսկվա-Բրեստ) «հեծնել են» ավազակները: Հարձակումներ, կողոպուտներ, վարորդների սպանություն, այսինքն՝ այն ամենը, ինչ այդ տարիներին ծաղկում էր Լեհաստանի, Ռուսաստանի ճանապարհներին:

Բելառուսի նախագահը ձեռքերը ծալած չնստեց, դրա փոխարեն հատուկ ծառայություններին կոշտ հրաման արձակվեց՝ վերջ տալ ավազակներին ցանկացած միջոցներով: Դրանից հետո մայրուղի դուրս եկան հատուկ մեքենաներ՝ «թակարդներ», որոնցում հանցագործներին սպասում էին մինչև ատամները զինված իրավապահ կառույցների մարտիկները: Եթե ավազակները դիմադրություն էին ցույց տալիս, նրանց ուղղակի գնդակահարում էին: Այն բանից հետո, երբ մի քանի ավազակներ գնդակահարվեցին առանց դատի և հետաքննության, ճանապարհների վրա կամայականություններն ավարտվեցին:

Պարզ է, որ իրավապաշտպաններին դուր չի գալիս հարցի նման լուծումը, քանի որ նրանց տեսանկյունից դա անօրինական է և հակամարդկային: Իսկ այն, որ այդ հանցագործների ձեռքերին տասնյակ մարդկանց արյուն է, որոնցից շատերը թաղված են անտառներում և մինչև օրս համարվում են անհետ կորած, իրավապաշտպաններին չի հետաքրքում:

Ռուսները չեն ցանկանում, որպեսզի իրենց փողոցներում կյանքից զրկեն օրհան զեյնալովները, և նրանք պետությունից պահանջում են անվտանգության ապահովում: Իրավապաշտպաններին այդքան էլ շատ չի հուզում այն, թե քանի մարդու են սպանել օրհան զեյնալովները, կարևորն այն է, որպեսզի նրանց հետ մարդասիրաբար վերաբերվեն, որպեսզի նրանք հարմարավետ զգան իրենց ճաղերի հետևում, և որ նրանք որքան հնարավոր է շուտ կարողանան ազատ արձակվել համաներմամբ:

Տպավորություն է ստեղծվում, որ մարդու իրավունքների պաշտպանները մոռանում են մարդու գլխավոր և հիմնական իրավունքի՝ կյանքի իրավունքի մասին, իրավունք, որից դանակով տականքը զրկեց 25-ամյա Եգոր Շչերբակովին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում