Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Սիրուհու համար սեփական կնոջը տնից վռնդած սարիթաղեցին խանդի հողի վրա դանակահարել է այդ նույն սիրուհուն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան վերջերս գործուղված դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ ընթանում է Վիգեն Գ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 22-ին, ժամը 22-ի սահմաններում Սարի թաղում Վիգեն Գ.-ն վիճաբանել է իր նախկին ընկերուհի Ալլա Ս.-ի (անունը փոխված է) հետ՝ «մատուցողուհի աշխատելու հարցի շուրջ»: Վիճաբանության ժամանակ նա ծալովի դանակով հարվածել է Ալլային՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Վիգեն Գ.-ին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հարցաքննեց տուժող կնոջը՝ Ալլային:

Վերջինս ասաց, թե Վիգենին ճանաչում է 2015 թվականի ապրիլի 24-ից: 30-ամյա Ալլան երեք դուստրերի մայր է, երեխաների հորից բաժանված է: Սարի թաղ՝ Վիգենենց տուն է գնացել՝ վարձով տուն էր փնտրում: Հետագայում ապրել է այդ տանը, վարձ չի տվել, նաև մտերմացել է Վիգենի հետ:

Վիգենը ամուսնացած է՝ նրա տանն էին նաև կինն ու երկու երեխաները: Բայց դա Վիգենին չի խանգարել, որ մտերմանա Ալլայի հետ:

Դատարանում Վիգենը Ալլային հարցրեց. «Դու հիշո՞ւմ ես, որ քեզ ասեցի՝ կնոջս լարել եմ տանից, ասել եմ՝ կա՝ Ալլան ա ինձ համար, չկա՝ էլի Ալլան ա…»:

Տուժողը հակադարձեց, որ Վիգենը ոչ թե կնոջը «լարել է տանից», այլ կինը մի կերպ փախել է այնտեղից: Դա պարբերաբար տեղի էր ունենում՝ կինը փախչում էր, հեռանում էր, Վիգենը գնում, հետ էր բերում…

Ալլան նշեց, որ եղել է՝ ինքն ու Վիգենի կինը ապրել են նույն տանը, պատահել է՝ նույնիսկ մի անկողնում են երկուսով քնել: «Վիգենը ամսվա մեջ տասնհինգ օր վերևի հարկում էր քնում, տասնհինգ օր՝ ներքևի…»:

Այնուամենայնիվ, Ալլան այդ իրավիճակը նորմալ չի համարել: Նա ու Վիգենը մեկնել են Ռուսաստան՝ Ալլայի հարազատների մոտ:

Ըստ Ալլայի՝ այնտեղ մնացել են մի քանի ամիս, որոնց ընթացքում Վիգենն ընդամենը տասնհինգ օր է աշխատել՝ «Յոլկա է ծախել, տասնհինգ հազար ռուբլի է աշխատել, ամբողջ գումարով Նոր տարվա խմիչք է առել…»:

Նոր տարվա խմիչքը բարերար ազդեցություն չի գործել նրանց հարաբերությունների վրա: Ըստ Ալլայի՝ խմելու դեպքում Վիգենը դառնում է անկառավարելի: 2016 թվականի հունվարի առաջին օրերին նա իրեն ծեծել է, ինքը դիմել է այնտեղի ոստիկանություն:

Վիգենը հարցրեց՝ դե ասա՝ ի՞նչ պատճառով եմ ծեծել:

Ալլան ասաց՝ կպատասխանեմ, ես հղի էի, երեխային հանել էի՝ չէի ուզում քեզանից երեխա ունենամ, որովհետև դու տարբեր տեղերում էրեխեք ունես, որոնց չես պահում, դու իմ անչափահաս երեխաների ներկայությամբ միշտ սպառնացել, ծեծել ես ինձ, երեք երեխա ունեմ, չորրորդն էլ բերեի, որ անհայր մեծանա՞ր…»:

Ալլայի՝ հղի լինելու, ապա աբորտ անելու հանգամանքները Վիգենի շահերի պաշտպանին դրդեցին որոշ հարցեր տալ՝ այդ ե՞րբ էր Ալլան հղիացել Վիգենից, եթե քիչ առաջ ասում էր, թե իր ու Վիգենի հարաբերությունները ջերմ չէին:

Ալլան համարձակորեն պատասխանեց. «Ես հիմա բացատրե՞մ՝ ինչպես են հղիանում: Կին-տղամարդ հարաբերություններից են հղիանում, երբ կինն ու տղամարդը պառկում են իրար կողքի, կինը հղիանում է, ու կապ չունի՝ հարաբերությունները ջե՞րմ են, թե՞ ջերմ չեն…»:

Ըստ Ալլայի՝ Վիգենը հունվարի սկզբին Ռուսաստանից վերադարձել է Հայաստան, ինքը Հայաստան է եկել նրանից հետո՝ Վիգենի մոր խնդրանքով:

Ալլան պնդեց, թե Վիգենը «պոկ չէր գալիս» իրենից, սպառնում էր. «Քեզ հաշմանդամ եմ դարձնելու, աչքերդ հանելու եմ, հիշի նաև, որ աղջիկ-էրեխեք ես մեծացնում…»:

Ալլան ասաց, թե իր հեռախոսի մեջ ունի փաստեր՝ Վիգենի՝ սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունները: Ինքը Վիգենից չի հեռացել՝ վախենալով իր երեխաների անվտանգության համար, «զոհել է իրեն»՝ հանուն երեխաների…

Վիգենը Ալլային հարցրեց. «Երբ որ միասին էինք ապրում, դու աշխատանքի էիր գնում, ո՞վ էր քո աղջիկների մոտ մնում, նրանց խնամում: Քո աղջիկն ինձ «պապա» էր ասում»:

Ալլան պատասխանեց. «Դու սկի քո էրեխեքին չես խնամել, ուր մնաց՝ իմ էրեխեքին խնամեիր… Իմ էրեխեն մենակ իր հորն ա ասում «պապա», էդ դու էիր ստիպում, որ էրեխեքս քեզ «պապա» ասեն…»:

Ըստ Ալլայի՝ միայն ինքը չի տուժող, Վիգենի տանը բոլորը տուժող են, նա նյարդային խառը խանգարում ունի, մանավանդ խմած ժամանակ շատ ագրեսիվ է:

Գործի քննության ընթացքում Վիգենի նկատմամբ դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն է կատարվել: Նա ճանաչվել է մեղսունակ:

Ալլան ընդունեց, որ գնացել է հոգեբուժական կլինիկա՝ Վիգենին այցի. «Մենակ չեմ գնացել, նրա մայրիկի հետ եմ եղել… Վիգենից վախենալով եմ գնացել…»:

Ալլան կալանքի տակ գտնվող Վիգենի հետ տեսակցությունների է գնացել նաև ՔԿՀ, նույնիսկ գումար են տվել, որ Վիգենի հետ առանձնատեսակցություն ունենա. «Տասնհինգ րոպեով էր այդ տեսակցությունը… Փողն էլ Վիգենի քույրն էր տվել, ես փող չունեի…»,- ասաց Ալլան:

Դեպքի վերաբերյալ Ալլան պատմեց հետևյալը: Դեպքից մի քանի օր առաջ նա հեռացել էր Վիգենի տանից, Վիգենից՝ ընդհանրապես: Աշխատանքի էր ընդունվել «Գրին» բարում՝ որպես մատուցողուհի: Վիգենն իր տեղը չգիտեր:

2016 թվականի հունիսի 22-ին իրենց բարի հավաքարարուհու հեռախոսով ինքը զանգել է Վիգենին, որ ծննդյան օրը շնորհավորի՝ որպես ընկեր, ի՞նչ կա որ: Ինքը հեռախոս չուներ: Վիգենը այդ համարով զանգել, խոսել է հավաքարարուհու հետ, իմացել է, որ ինքն աշխատում է «Գրին» բարում: Երեկոյան Վիգենն ընկերոջ հետ եկել է բար: Խմած էր՝ սկսել է բարձր խոսել ու պահանջել՝ արի տուն գնանք: Որպեսզի աղմուկ չլինի՝ ինքն ասել է, որ աշխատանքը վերջացնի՝ կգնան: Վիգենը գարեջուր է խմել բարում ու դուրս է եկել: Նրա հետևից դուրս են եկել իրեն անծանոթ տղաներ՝ բարի մենեջերի ուղարկած տղաները, որպեսզի Վիգենին զգուշացնեն՝ անձնական հարցերով այլևս բար չգա:

Ինքը լավ էր ճանաչում Վիգենին, վախեցել է, որ կռիվ կլինի, վազել է նրանց հետևից: «Վերնիսաժի» դիմաց Վիգենն արդեն վիճում էր այդ տղաների հետ, որոնց ինքը չի ճանաչում: Ինքը մոտեցել ու ցանկացել է հանգստացնել: Վիգենը հարցրել է հետը վիճող տղային՝ դու Ալլայի հե՞տ ես: Նա էլ ասել է՝ հա, ասենք թե՝ հետն եմ: Վիգենը հայհոյել ու խփել է այդ տղային, նա էլ Վիգենին է խփել: Կռվի ժամանակ Վիգենի հագի շորերը պատռվել են:

Ինքը մեջտեղ է ընկել, բաժանել է: Տղաները հեռացել են: Իսկ Վիգենը պահանջել է, որ ինքը նրա հետ նստի տաքսի: Նա իրեն ստիպողաբար տաքսի է նստեցրել: Գնացել են Սարի թաղ:

Այնտեղ տաքսին կանգնել է մի խանութի մոտ: Ալլան իջել է մեքենայից, մտել է խանութ, մի շիշ գարեջուր է գնել Վիգենի համար: Ըստ Ալլայի՝ տեղանքն այնպիսին էր, որ ինքը չէր կարող փախչել՝ ինչքան էլ որ ուզում էր փախչել, Վիգենից վախենալով՝ նորից նստել է մեքենա:

Վիգենը զանգել է կնոջը, պահանջել է «սառնարանի վրայի բանը» դնել սպարծիվկի շալվարի ջեբը, շալվարը դուրս բերել: Ալլան հասկացել է, որ խոսքը դանակի մասին է: Ընդ որում՝ այդ ծալովի դանակը… ինքն էր նվիրել Վիգենին…

Պաշտպանի հարցին՝ որտեղի՞ց էր գնել դանակը, Ալլան պատասխանեց՝ չեմ գնել, Ռուսաստանից եմ հետս բերել, նարդի եմ խաղացել գրազով ու կրել եմ…

Վիգենը մեքենայի պատուհանից կնոջից վերցրել է շալվարը, մեքենայի մեջ հագել է, ապա պահանջել է վարորդից, որ մեքենան քշի Սարի թաղի աղբանոցի մոտ: Նա իրեն ասել է՝ տանում եմ աղբանոցում քեզ սպանեմ: Տաքսին իրենց իջեցրել է աղբանոցի մոտ ու հեռացել է, չնայած ինքը խնդրում էր, որ սպասի, իրեն տանի այդ վայրից:

Վիգենը Ալլային ասել է՝ կամ իմն ես լինելու կամ՝ ոչ ոքինը:

Ըստ Ալլայի՝ ինքը ցանկացել է հեռանալ, Վիգենը հետևից շպրտել է գարեջրի շիշը, որն իրեն չի դիպել: Վիգենը մոտեցել, հարվածել է, ինքն ընկել է գետնին, վնասել է այտը: Այդ ժամանակ նկատել է, որ Վիգենը գրպանից հանել է դանակը՝ «կարիչնիվի բռնակով»:

Այդ բռնակով նա երեք անգամ հարվածել է Ալլայի գլխին. «Էնպես էր խփել՝ գլխիս կարեր են դրել…»:

Ալլան ընկած տեղից վեր է կացել, օգնություն է կանչել: Մոտակա տանից մարդիկ են դուրս եկել, մի երիտասարդ է եղել, եկել է իրենց կողմը: Վիգենը հետևի կողմից դանակով խփել է իր ձախ կողքին, ինքը այդ ժամանակ չի զգացել, լսել է, որ մոտեցող տղան ասաց. «Արա, խփեց»: Վիգենը վազելով, հետո քայլելով հեռացել է: Ինքը զգացել է, որ չի կարողանում շնչել, շոշափել է կողքը, տեսել է՝ արյունոտ է: Շտապօգնություն են կանչել, իրեն տարել են հիվանդանոց…

Ալլան այդքանից հետո էլ պայքարել է, որ Վիգենին խիստ հոդվածով չդատեն՝ պնդել է, թե իր ստացած վնասվածքը ծանր չէ, բողոքել է բժշկական եզրակացություն տված բժշկից, երկրորդ անգամ են փորձաքննություն կատարել ու նորից եզրակացրել են, որ վնասվածքը ծանր է… «Բայց իմ կարծիքով՝ վնասվածքը ծանր չէր, մի քանի օրից հետո ես դուրս եմ եկել աշխատանքի»,- ասաց Ալլան: Նա նույնիսկ ասել է, թե… ինքն է իրեն վնասել, բայց հետո ասել է ճշմարտությունը:

Վիգենի շահերի պաշտպանը նշեց, որ Ալլայի դեմ քրեական գործ է հարուցված սուտ մատնության համար՝ նա հաղորդում էր տվել, թե իրեն առևանգել են, իսկ հետո փոխել էր ցուցմունքը… Ալլան ասաց, թե իրեն իրոք առևանգել էին, բայց սպառնալիքների ազդեցության տակ ինքը վախից փոխել է ցուցմունքը… Պաշտպանն ասաց, որ Ալլայի վերաբերյալ քննվող գործի մասին հիշատակում է՝ նրա խառնվածքը դատարանի համար պարզ դարձնելու, նրա ասածների արժանահավատության վրա դատարանի ուշադրությունը գրավելու նպատակով…

Ալլան հայտարարեց, թե թշնամանք չունի Վիգենի նկատմամբ, «ոչ մի ձև» հարաբերություն չունի նրա հետ: Այս պահին ինքն արդեն օրինական ամուսնացել է մեկ ուրիշի հետ, իր անձնական կյանքն ունի: Իր ուզածն էն է, որ Վիգենը պոկվի իրենից, իրեն չհետապնդի, սպառնալիքներ չտա, թողնի, որ ինքը հանգիստ ապրի իր կյանքով… Բայց երբ էլ նա դուրս գա, նորից իր հետևից է ընկնելու, ինքը վախենում է նրանից…

Դատական հաջորդ նիստին դատարանը կհարցաքննի գործով վկաներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում