Thursday, 18 04 2024
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը

Խուճապ Բաքվում. Հայաստանը կարող է թիրախավորել «Բաքու-Թբիլիսի-Կարսը» և «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը»

Հայաստանում շարունակում են քննարկել և գնահատել հոկտեմբերի 30-ին պաշտոնապես բացված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու առաջացրած հնարավոր տնտեսական և քաղաքական ռիսկերը մեր երկրի համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը չի մասնակցում թուրքերի, վրացիների և ադրբեջանցիների նախաձեռնած ծրագրին: Իսկ պաշտոնական Բաքուն փաստացի օգտագործում է երկաթուղու հարցը որպես հավելյալ լծակ՝ Հայաստանի նկատմամբ ղարաբաղյան հարցում ճնշում գործադրելու նպատակով:

Բաքվի նախապայմանը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն Հայաստանի միանալու հնարավորությունը, գոնե ներկա իրողությունների տրամաբանության մեջ, գործնականում հավասար է զրոյի, քանի որ նախագիծը ֆինանսավորած Թուրքիան և Ադրբեջանը, որոնք էլ իրականացնում են երկաթուղու կառավարումը (և դա բացահայտորեն խոստովանում են վրացի փորձագետները), Հայաստանի մասնակցության համար առաջ են քաշում հստակ նախապայման, որ նախ պետք է լուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը, և հայկական զորքերը պիտի դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»: Իսկ թե ինչպես են Բաքուն և Անկարան պատկերացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, թերևս հայտնի է բոլորին: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հերթական անգամ հնչեցրել է Բաքվի այս նախապայմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Մամեդյարովին՝ ասելով, որ եթե Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը միանա այս նախագծին, ապա պետք է ճանաչի Արցախի անկախությունը:

Այսպիսով, Հայաստանն առայժմ զրկված է երկաթուղային այս ցանցին միանալու և դրանից տնտեսական օգուտներ ստանալու հնարավորությունից, հետևաբար, ստիպված է ելքեր փնտրել տնտեսական որոշակի մեկուսացումից դուրս գալու համար:

Վրացիները գաղտնի համաձայնությո՞ւն են կնքել Թուրքիայի հետ

Թեմային առնչվող հարցերն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը՝ ասելով, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումը ռազմավարական իմաստով Հայաստանի շրջափակման փորձ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Նախագծի տնտեսական շահավետությունն ակնհայտ չէ, այն գլխավորապես քաղաքական ծրագիր է: Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունների նույնականացումը, Շիրինյանի խոսքերով, գնալով ավելի ցայտուն է դառնում՝ դրանից Հայաստանի համար բխող բոլոր հետևանքներով, հետևաբար, թուրք-ադրբեջանական դաշինքի մասով քաղաքական նկատառումները մեզ համար միանգամայն պարզ են: Քաղաքագետն ավելի ուշագրավ է համարում Վրաստանի կեցվածքը՝ ասելով, որ թուրքական շահերին տուրք տալու Վրաստանի քաղաքականության ակունքները հասնում են մինչև 1920 թ. աշուն, երբ Վրաստանը հրաժարվեց Հայաստանի հետ ինքնապաշտպանություն կազմակերպել թուրքական զորքերի հարձակման դեմ, հետո ստացավ Ջավախքի եզրամասը՝ որպես նվեր: Անշուշտ, Վրաստանի առաջնահերթությունը Ռուսաստանի խնդիրն է՝ ռուսական ազդեցությանը հակազդելը կամ Ռուսաստանի հետ տնտեսական, էներգետիկ հարաբերություններին այլընտրանք ստեղծելը, բայց փաստն այն է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ավելի շատ վնաս է հասցնում հայկական կողմին: Լևոն Շիրինյանը նույնիսկ կասկածում է, որ Վրաստանը գաղտնի համաձայնություն է կնքել Թուրքիայի հետ՝ ինչպես եղավ Առաջին հանրապետության շրջանում:

«Վրաստանը գործարքի մեջ է պանթյուքիստական պետությունների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ՝ Հայաստանի դեմ գործելու իմաստով, և Կումուրդոյի վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այդպես էլ կա»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչպե՞ս դուրս գալ ռազմավարական թակարդից

Ի՞նչ կարող է անել Հայաստանը այս իրավիճակում, ինչպե՞ս պիտի հակազդի թուրք-ադրբեջանական քաղաքականությանը տարածաշրջանում, ինչպե՞ս կարելի է դուրս գալ տնտեսական շրջափակումից:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հետևյալ կերպ է ախտորորոշում իրավիճակը, որ ռազմավարական այս թակարդի մեջ Հայաստանի հայտնվելու պատճառներից մեկը Հայաստանի իշխող դասակարգի քաղաքական, ռազմավարական հոտառության բացակայությունն է. «Իշխող վերնախավի գլխավոր նպատակը Հայաստանի ազգային հարստությանը տիրանալը կամ վերաբաշխելն է»: Երկրորդ կարևոր պատճառն այն է, որ հոգեբանորեն չենք կարողանում պոկվել «ռուսի պոչից»:

Այստեղից նա բխեցնում է հետևյալ եզրակացությունը, որ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ պետք է սկսի նայել ոչ թե դեպի Հյուսիս, այլ դեպի Հարավ՝ շրջադարձ կատարի դեպի Իրան, Մերձավոր Արևելք և Հարավարևելյան Ասիա, որովհետև Ռուսաստանը, նախ, հուսալի դաշնակից չէ Հայաստանի համար, երկրորդը՝ Հայաստանը չունի հուսալի ցամաքային կապ Ռուսաստանի հետ: Միակ տարբերակն առայժմ Վերին Լարսի ճանապարհն է, որը չի կարող հուսալի ցամաքային կապ ապահովել ռուսական կողմի հետ:

«Մենք այդ շրջադարձը կարող էինք անել, եթե ռուսական ազդեցությունը հզոր չլիներ մասնավորապես Հայաստանի իշխանության մեջ և միջին «մտավորականության» շրջանում: Հայաստանի վիճակի հաղթահարումը տեսնում եմ ռազմավարական այս տեղաշարժի մեջ: Ռուսաստանի վրա հույս դնելն այլևս անընդունելի է: Մենք հոգեբանորեն չենք կարողանում պոկվել «Ռուսաստանի պոչից», որովհետև իրականում պոկված ենք: Կովկասյան լեռնաշղթան մեզ բաժանում է այդ երկրից, մի Լարսով հնարավոր չէ միանալ Ռուսաստանին»:

Մյուս առաջնահերթությունը տնտեսության հզորացումն է, ավելի կոնկրետ՝ երկրի արդյունաբերության վերականգնումը, Հայաստանը գիտաարդյունաբերական միավոր դարձնելը և մասնավորապես քարի արդյունաբերությունը զարգացնելը: «Ուրիշ ոչ մի փրկություն չկա: Մենք պետք է ունենանք տեղական արտադրություն մեր հումքի վրա, որը քարն է: Եթե արդյունաբերությունը չվերականգնվի, ուրեմն բացառված է, որ մենք այլևս ոտքի կանգնենք, և դա նշանակում է, որ Հայաստանում վարչապետական կառավարման համակարգին անցնելու հետո արդյունաբերական բուրժուազիան պետք է դեր խաղա: Վաճառականները, ներկրողները՝ որպես դերակատարներ, պետք է հեռանան այս երկրից»:

Ամերիկացիները կօգնեն

Քաղաքագետը շեշտում է, որ երբեք չի կարելի թուրք-վրաց-ադրբեջանական դաշինքի հետ նույնականացնել Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, որովհետև այս երկու խոշոր խաղացողները մշտապես դեմ են արտահայտվել Հայաստանը տարածաշրջանի տնտեսական նախագծերից դուրս թողնելու քաղաքականությանը: Մասնագետը վստահ է, որ ամերիկացիներն օժանդակելու են Հայաստանին թե՛ տնտեսական շրջափակումից դուրս գալու և թե՛ ընդհանրապես ավելի հավասարակշիռ արտաքին քաղաքականություն ունենալու հարցում, իսկ քննադատությունը Ռուսաստանի հասցեին ամենևին չի նշանակում, որ պետք է խզել կապերն այդ երկրի հետ, պարզապես պետք է վերջ տալ որևէ մեկի վրա հույս դնելու մտայնությանը:

Ինչ վերաբերում է հատկապես վերջին շրջանում Թուրքիայի նկատելի ակտիվացմանը Հարավային Կովկասում և համառ ջանքերին՝ ավելի ակտիվ դեր խաղալու այս տարածաշրջանի քաղաքականության մեջ, Լևոն Շիրինյանը սա բացատրում է Թուրքիայի «ցայտնոտային վիճակից»՝ Էրդողանը շարունակում է արտաքին քաղաքականության բալանս որոնել: Սրանով են բացատրվում Թուրքիայի կտրուկ շրջադարձերն ու բավական անկանխատեսելի քայլերը արտաքին քաղաքականության այս կամ այն ուղղություններով, լինեն դրանք Մերձավոր Արևելքը, Հարավային Կովկասը կամ էլ հարաբերությունները Արևմուտքի երկրների և Ռուսաստանի հետ:

Բաքվում խուճապ է

Ջավախքի շրջանով անցնող երկաթուղու խնդիրը կարո՞ղ է լուծվել ռազմական ճանապարհով, կամ կարո՞ղ է ռազմական սցենարն ի հայտ գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ:

Այս հարցին ամիսներ առաջ անդրադարձել էր քաղաքագետ Արա Պապյանը՝ ասելով, որ խնդիրը կարող է լուծվել երկու ճանապարհով՝ կա՛մ իրավական, կա՛մ էլ ռազմական: Պապյանի խոսքերով՝ դա վերաբերում է ոչ միայն Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղուն, այլ Նախիջևանի երկաթգծին. «Նախիջևանի երկաթգծի մասին ևս ասվել էր, որ պետք է ամեն ինչ արվի՝ այն մեր վերահսկողության տակ վերցնելու համար: Նույնը կարելի է ասել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու՝ Եվլախի հատվածի մասին: 2016 թ. ապրիլին դրա հնարավորությունը կար: Պետք էր լուծել այդ հարցը: Այդ դեպքում բոլոր այս երկաթգծերը կդառնային անիմաստ»:

Տեղին է այս համատեքստում նկատել, որ Ադրբեջանում ուշադրությամբ հետևում են, թե ինչ քննարկումներ են ծավալվում Հայաստնաում Բաքու-Թբիլիսի-Կարսի շուրջ: Ադրբեջանական մամուլը պարծենում է, թե երկաթուղին բացվեց ի հեճուկս հայաստանցի պաշտոնյաների և փորձագետների հոռետեսական կանխատեսումների, թե սա անիրատեսական ծրագիր է: Օրինակ, haqqin.az կայքը գրել է, թե Երևանում հայտարարել են, որ ինչպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, այնպես էլ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը կարող են թիրախավորվել Հայաստանի կողմից ռազմական իմաստով: Հետաքրքիր է, որ նույն համատեքստում Հաքքինի լրագրողը հիշատակել է նաև Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հարցազրույցը «Առաջին լրատվական»-ին, որի ընթացքում ռուսաստանցի հայտնի գործիչը հայտարարել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար:

Կամիկաձեի վիճակում ենք

Անդրադառնալով այս հարցին՝ Լևոն Շիրինյանն ասում է, որ Հայաստանը ռազմական սցենարին կդիմի ծայրահեղ դեպքում, երբ այլ տարբերակ այլևս չի լինի. «Ադրբեջանցիները երևի գործը դրան չեն հասցնի, որովհետև դա ռիսկի գործ է: Նրանք վարում են Առաջին աշխարհամարտում գերմանացիների կողմից մշակված մի ստրատեգիա՝ Հայաստանի ուժերի հյուծման քաղաքականություն: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Հայաստանի պնդօղակը սեղմելու պես մի բան է: Ուրեմն Հայաստանը նախ դաշնակիցների հետ հարցերը պիտի կարգավորի. կախվել են մեկի թրի ծայրից, որի թուրը ժանգոտ է: Այս իմաստով Հայաստանը պետք է լայն թևերով բացի դեպի Իրան և փորձի ավելի խորը, ռազմավարական բնույթի հարաբերություններ հաստատել Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ: Երկրորդը, պետք է հայտարարել համազգային մոբիլիզացիա: Հայաստանը այսօր կամիկաձեի վիճակում է հայտնվել, ուրեմն պետք է գործի ըստ այդ վիճակի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում