Ինտերնետ հեռախոսակապի ամենախոշոր ծառայության՝ Skype-ի աշխատանքում այսօր կրկին նկատվում են զգալի սահմանափակումներ: Սա երկրորդ նմանատիպ վթարն է վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Խնդիրն առաջացել է մոտավորապես 16:00-ի սահմաններում: Ծրագիրն ավտոմատ անջատվել է: Հայաստանում էլ են դիտվել զգալի սահմանափակումներ, սակայն ոչ բոլոր օգտատերերի մոտ:
Skype-ի ղեկավարությունը պաշտոնական բլոգի միջոցով հայտարարել է, որ ստուգում է խափանման մասին տեղեկությունները՝ պարզելու դրանց պատճառները: Հիշեցնենք, որ նմանատիպ խափանում տեղի էր ունեցել մայիսի 25-ին: Այն ժամանակ ընկերությունը խորհուրդ էր տվել հեռացնել shared.xml ֆայլը: