Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Սփյուռքահայ երիտասարդները մտահոգված են Ընտանեկան բռնությունների կանխարգելման օրենքով

Շատ ողջունելի է, որ «ԸՆտանեկան բռնութիւններու կանխարգելման և ընտանեկան բռնութեան զոհերի պաշտպանութեան մասին» օրէնքի նախագիծը կառավարութեան ներկայացնելէն առաջ՝ հանրային քննարկումներու դրուած են, որի հետևանքը պետք է ըլլայ ընդհանուր հասկացողութեան հասնիլ համապատասխանաբար որոշումներ կայացնելով։

Երբ օրէնք մը կամ համակարգ մը պիտի որդեգրուի, տրամաբանօրէն պիտի նոյն համակարգի արդիւնքները ուսումնասիրուած ըլլան: Երբ ընդհանուր կարգավիճակը նկատի առնենք, Եւրոպայի կամ ընդհանրապէս Արևմուտքի, ակնյայտ է որ նման յառաջդիմած երկրներու մեջ ընտանեկան կապերու հասկացողութիւնը մեր բանականութենէն ընդհանուր արմամբ տարբեր են: Երիտասարդը կը լքէ իր ընտանիքը կանոնական ազատութեան տարեկանին, երբ օրինաչափօրէն կատարեալ հասուն տարիք չէ: Նման երկրներու մէջ ընտանեկան յարգանք, ընտանեկան սրբութիւն գոյութիւն չունի, ընդհանրապէս ընտանեկան համակարգ մարդկային հասկացողութեամբ սկզբունքային մակարդակի վրա՝ գոյութիւն չունի։

Կարևոր հարցեր մտորելու։
Այս երկրները արդարացուցա՞ծ են իրենց օրէնքները։
Բարելաւման հետքեր կը նկատե՞նք իրենց երկրներու մեջ։
ԵՄ-ի ընտանիքները օրինակելի կը համարուի՞ն։
ինչպէ՞ս ձևաւորուած են իրենց ընտանիքները։
Այս ազգերը արդարացա՞ծ են չափորոշելու։
Կարողացել են առողջ ընտանեկան համակարգ ձևաւորել։
Այս օրենքնե՞րն են որոնք բռնութեան հակումը պիտի կասեցնեն։
Ակրեսեան պիտի պակասի՞։
Այս օրենքը պիտի կանխէ՞ նման վարքագիծ ազգին մէջ՝ թէ ընդիմադիր ակրեսեայ պիտի ծնէ։

Ուրեմն ինչու՞ թերի և կատարեալէ շատ հեռու համակարգ մը որդեգրելու կը ձգտինք, անհեթեթ գտնուելով մեր ազգի ապագայի նկատմամբ, միջազգայնացմա՞ն նպատակով։

Շատ առիթներու զգացական մօտենալով, հեռահար հետևանքները չենք տեսներ։ Արդեօք մենք, ճատրակի ստրատեգիական առանձնայատկությունները ունեցող ազգս, մենք մեզմով կարողությունը չունի՞նք մեր հարցերը լուծելու։Երբ արմատն է վնասուած, ճյուղերը տաշելով ի՞նչ կարճատև խնդիր կը լուծենք։ Այս անյաջող նորմե՞րն են որ պիտի կիրառուին մեր ազգի կողմէ։

Հայաստանը, պատմութեան մէջ քաղաքակրթութիւն և մշակոյթ տարածող ժողովուրդ հանդիսանալով՝ ոճրագործութեան, վտանքով և ատելութեան քարոզչութեամբ լի համատարած հեռուստասերեալներով խափանեցին Հայու նկարագիրը։ Մինչդեռ բարբարոս՝ արևմտեան սահմանակիցները, նոյնպէս սերեալներով կեղծաւոր ազնուական նկարագրով ոչ միայն աշխարհին գայթակղեցին, այլև տաշուած խաւ մը ստեղծեցին։ Յիշենք որ Համահայկական առաջին թագաւորութիւնը (Ք.Ա. IX-III դարերուն) իր կատարեալ և հզօր մշակոյթը, բազմաբնոյթ ազդեցութեամբ տարածած էր և հասած մինչև Եւրոպայ։

Նման յանձագործութիւններու, պատիժներու և օրենքներու ներկայութեամբ, ենթա-օրէնքներու որդեգրումը բաւական անհասկանալի է, իսկ այս չարդարացուած օրէնքը ոչ միայն պիտի ընտանիքները քայքայէ, այլ իսկ պիտի սկիզբ դնէ ընտանեկան կործանումի հետևաբար Հայ ազգի կործանումի։

Ի՞նչ մտայնութեամբ սերունդ պիտի ակնկալենք։ Ազատութեան բառի նոր հասկացողությամբ անշուշտ: Դպրոցներուն մեջ դաստիարակուելով և դասաւանդուելով իրաւունքներու պահանջը տան և ընտանիքի կողմէ. Պիտի ունենանք ազատ երիտասարդ, աւանդական ընտանիքի ընդհանուր յարգանքը ջնջելով, ընտանեկան սրբութենէ դուրս պահանջնելով ազատութիւն, և երիտասարդութիւն առանց սկզբունքներու։ Ընտանեկան լուծման «տիվորսի-բաժանումի» հասկացողությունը պիտի շուտով օրինականացուի (ուր ոչ չափահաս զաւակը իր ընտանիքին «տիվորս-բաժանում» պիտի կարենա ընել), երիտասարդի ազատութիւնը (որոշումներու ազատութեամբ) պիտի պահանջէ միասեռական «իրաւունքներու» պահանջով և ամուսնութիւններու օրինականացումով։
Շուտով Հայ ինքնութիւնը պիտի վերածուի մարդկային հաւասարութեան, մարդկային արժէքներու անվերջ հետապնդուող պահանջներու, հասարակութիւնը զբաղեցնելու և ավելի լուրջ հարցերէ հեռացնելու յետին նպատակով մինչև քաոսի թիրախին հասնելու, հասնելով սոցիալական բուն անապահով վիճակին։

Մենք հայերս արարիչ ազգ ենք, նախագծենք անթերի համակարգը երկարաժամկետ ծրագրով հասնելու մեր նպատակին, օրինակ դառնալով բոլոր ազգերուն։ Իսկ 1945-էն ԵՄ-ի մտքի կազմաւորումը 72 տարի անձ, հասա՞ն կատարելութեան որուն կը քարոզեն։

Մարալ Ներսէսեան
27.10.2017
Յորդանան

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում