Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 1-ին ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր  դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներքին անվտանգության կցորդ Բրունո Բալդյուկը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ողջունելով միմյանց կողմերը բարձր գնահատեցին հայ-ֆրանսիական սերտ համագործակցությունը արտակարգ իրավիճակների և անվտանգության ոլորտում՝ փաստելով, որ այն ունի շուրջ 30 տարվա պատմություն՝ սկիզբ առնելով 1988թ.-ին Սպիտակում տեղի ունեցած մեծ աղետից: Կարևորելով հանրային անվտանգությունն ու աղետներին դիմակայելու ունակությունը՝ կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու և ավելի խորացնելու այս ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրամիության աջակցությամբ Վրաստանի հետ համատեղ ուսումնավարժանքի կազմակերպման և անցկացման հարցերը: Նախարար Տոնոյանն ընդգծեց, որ նմանատիպ վարժանքները նպաստում են տարածաշրջանում քաղաքացիական անվտանգության և աղետներին դիմակայունության ամրապնդմանը:

Կողմերը անդրադարձան նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ հայ փրկարարների վերապատրաստման, կամավորական հրշեջ-փրկարարական ուժերի ձևավորման, աղետների բժշկության և հոգեբանական ծառայության ոլորտներում ֆրանսիական փորձի ուսումնասիրության և համատեղ ծրագրերի իրականացման հարցերին: Անդրադառնալով Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին՝ նախարար Տոնոյանը հավաստիացրեց, որ ԱԻՆ-ը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի տեխնիկական և հրդեհային անվտանգության հարցերը:

Քննարկվեց նաև ֆրանսիական կողմի հնարավոր աջակցությունը տեխնիկական և արդյունաբերական անվտանգության ոլորտներում: ԱԻ նախարարը բարձր գնահատեց ֆրանսիացի փորձագետների մասնակցությունը «Նաիրիտ» գործարանի ռիսկերի ուսումնասիրության գործընթացում՝ նշելով, որ ֆրանսիական կողմի փորձագիտական աջակցությունը «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերության հետ համատեղ օգտակար կլիներ նաև կոյուղաջրերի հետ կապված վերջերս ծագած խնդիրների լուծման հարցում:

Հանդիպման ավարտին կողմեր ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեցին քաղաքացիական անվտանգության և արտակարգ իրավիճակների ոլորտում համատեղ ծրագրերի ընդլայնումը և շարունակականությունն ապահովելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում