Հայաստանի կառավարման համակարգում նախատեսված են հաստիքների կրճատումներ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:
«Կառավարման համակարգում 2018թ. հաստիքների կրճատում նախատեսվում է: Խոսքը վերաբերվում է մոտ 770 հաստիքային միավորի կրճատմանը»,- ընդգծեց Ջանջուղազյանը:
Էդմոն Մարուքյանի հարցին՝ կրճատվող հաստիքների մեջ փոխմարզպետները կա՞ն, Ատոմ Ջանջուղազյանը դժվարացավ պատասխանել, սակայն ԱԺ պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ կրճատվող հաստիքների մեջ փոխմարզպետների հաստիքներ չկան: