Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Արիել Քոենը նշել է Ռուսաստանի գլխավոր նպատակը Վրաստանի դեմ պատերազմում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Heritage հիմնադրամի արտաքին քաղաքականության, անվտանգության և միջազգային հարաբերությունների գծով հանրահայտ փորձագետ Արիել Քոենը հայտարարել է, թե 2008 թվականի օգոստոսին Վրաստանի դեմ պատերազմում Ռուսաստանի գլխավոր նպատակը Կասպից ծովից մինչև Սև ծով էներգետիկ միջանցքի վրա վերահսկողություն հաստատելն էր.

«Ռուսաստանը ցանկանում է ուժ կիրառել տարածաշրջանում իր գեոքաղաքական նպատակներին հասնելու համար։ Դա ընդգծվում է էներգոապահովման հետ առնչվող երկրներում՝ Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Բալթյան երկրներում։

Ռուսաստանն էներգիայի գլոբալ արտադրությունում հանդիսանում է կարևոր խաղացող, որպես էներգետիկ խոշոր մատակարար և էներգետիկ հիմնական տարանցիկ երկիր։ Իր գազային պաշարներով Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում (2-րդ տեղում Իրանն է, իսկ 3-րդ տեղում՝ Քաթարը.– 1in.am)։

Բացի այդ, Ռուսաստանում առկա է 79.4 միլիարդ բարել նավթ (2-րդ տեղ, 1-ին տեղում Սաուդյան Արաբիան է, իսկ 3-րդ տեղում՝ Իրաքը.– 1in.am), որը կազմում է նավթի համաշխարհային պաշարների 6.4 տոկոսը։

Ռուսաստանն արդեն ցույց է տվել, որ նավթն ու գազը ցանկանում է գործածել որպես գործիք՝ արտաքին քաղաքականության ամենաբարձր նպատակներին հասնելու համար։ Դրա համար էլ Ռուսաստանը փորձում է վերահսկողություն հաստատել էներգետիկ երթուղիների վրա և հանդես է գալիս իր տարածքը շրջանցող ու դեպի Եվրոպա ընթացող բոլոր այլընտրանքային երթուղիների դեմ։

Արևելյան Եվրոպայի էներգետիկ պահանջարկի մեծ մասն ապահովում է Ռուսաստանը։ Ավելին, մի շարք երկրներ ամբողջովին կախված են ռուսական գազից։ ԱՄՆ-ը և Եվրոպան ցանկանում են սահմանափակել Ռուսաստանի ելքն արտաքին շուկաներ։ Սակայն դա նրանցից լուրջ ռեսուրսներ է պահանջում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում