Ղրղըզստանն ու Ուզբեկստանը նոր տրանսպորտային միջանցք (Տաշքենտ-Օշ-Կաշգար) են բացել՝ դեպի Չինաստան բեռնափոխադրումների համար։ Դա երեք երկրները միացնող ամենակարճ ճանապարհն է։
Այժմ հերթը Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթուղու շինարարությանն է։ Փորձագետների կարծիքով՝ տրանսպորտային միջանցքը կարևոր է երեք երկրների միջև հարաբերությունների զարգացման համար, և այն ունակ է մեծ դեր խաղալ Տաշքենտի հետ Բիշքեկի մերձեցման գործում, որը անհարմարավետության զգացում ունի ԵԱՏՄ-ում՝ Աստանայի հետ ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»։
Տաշքենտ-Օշ-Կաշգար երթուղու երկարությունը կազմում է 900 կմ։ Պիլոտային նախագծի մեկնարկը տվել են երեք երկրների տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչները։