Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Ստեփան Սաֆարյանի կարծիքն առանձնապես էական չէ

«Փաստարկ» ակումբում հյուրընկալված ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին այսօր լրագրողները հարցեր ուղղեցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հնչեցրած գնահատականների առիթով, թե՝ ՀԱԿ-ի պահանջների շրջանակը իշխանության հետ համաձայնեցված է, արտահերթ ընտրությունների պահանջը այս ամառ սեփական դեմքը պահելու միջոց է, կամ որ՝ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունում խոսք է գնում, թե ինչպիսին պետք է լինի ուժերի ներկայացվածությունը հաջորդ խորհրդարանում:

Լ. Սարգսյանը նշեց. «Ցավում եմ, որ այսօր «Ժառանգությունը» այնպիսի վիճակում է, որ չի կարողանում սթափ գնահատել ընդդիմության իրական քայլերը: Ես կարծում եմ, որ Ստեփան Սաֆարյանը անկեղծ չէ, նա շատ լավ հասկանում է, որ Հայ ազգային կոնգրեսը մի ուժ է, որի առաջնային խնդիրը նախևառաջ պետության, անկախ Հայաստանի անկախության պահպանումն է, մեր երկրի ապագան, և գիտակցելով այդ ամենը՝ փորձում է հասարակության մեջ տրամադրություններ ստեղծել, թե ՀԱԿ-ն իմիտիացիայով է զբաղված: Ո՛չ: Իմիտացիա գոյություն չունի, և դրանում կհամոզվեն և՛ լուսանցքից դուրս հայտնված քաղաքական ուժերը, և՛ իշխանությունը: Մենք ուղղակի կառուցողական մոտեցում ենք դրսևորում և փորձում ենք անցնցում երկիրը փրկել այս ճգնաժամից:

Չի հաջողվի անցնցում՝ կլինեն ցնցումներ, որն արդեն ժողովրդի իրական ցանկությունն է: Իսկ Հայ ազգային կոնգրեսը ինչպես եղել է՝ այնպես էլ կլինի ժողովրդի կողքին, և եթե առայսօր մենք զսպել ենք՝ համոզելով, որ երկրի համար վտանգավոր է ցնցումային ճանապարհով իշխանափոխությունը, և պետք է փորձել երկխոսության հնարավորությունը օգտագործել, ապա մենք այլևս ասելիք չենք ունենա հասարակությանը, և արդեն հասարակությունը կորոշի, թե ինչ ճանապարհով պետք է ազատվել այս ապօրինի իշխանություններից»,- նշեց Լ. Սարգսյանը:

Իսկ ինչ վերաբերում է Ստեփան Սաֆարյանին, ապա ՍԴՀԿ ատենապետը նշեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը վերջերս կարծեմ հայտարարեց, որ ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը սպառված չէ, իսկ դա նշանակում է, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը շատ ավելի հստակ է պատկերացնում Հայ ազգային կոնգրեսի դերակատարությունը ներքաղաքական զարգացումների շրջանակներում, և առանձին մարդկանց կարծիքը, կարծում եմ, առանձնապես էական չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում