Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՀՀԿ խմբակցությունը թիրախավորել է իր իսկ վարչապետին

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր 2018թ. բյուջեի նախագծի քննարկման մեկնարկն ամբողջությամբ բացահայտեց կառավարության ներկայացրած թիվ մեկ տնտեսական փաստաթղթի մութ էջերը: Հիշեցնենք, որ այդ նախագծի համաձայն՝ կառավարությունը եկող տարի նախատեսում է 100 մլրդ դրամով ավելացնել հարկային եկամուտները: Եվ կառավարության թե՛ տնտեսական բլոկի նախարարները, թե վարչապետն ինքը պարբերաբար հպարտանում են այդ ցուցանիշով, հատկապես որ շատ քիչ է լինում, երբ եկամուտների նման աճ է նախատեսվում: Իսկ վարչապետն ու իր նախարարները նաև հպարտանում են, որ եկամուտների այդ աճը տեղի է ունենալու տնտեսական աճի ու ստվերի կրճատման արդյունքում:

Բայց այսօրվա քննարկումները բացահայտեցին, որ այդ առումով կառավարությունն այնքան էլ իրականությունը չի ներկայացնում: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր Հարկային օրենսգիրքը, որով սահմանված է եկամտահարկի շեմի 26-ից 28 տոկոս բարձրացում: Եվ բյուջեի նախագծում նախատեսվում է 20 մլրդ դրամ եկամտահարկի ավելացում: Ինչպես գիտենք՝ նախատեսվում է նաև ծխախոտի, բենզինի, սեղմված գազի ակցիզային հարկի բարձրացում: Այս հարկատեսակի մասով էլ բյուջեն նախատեսում է 16 մլրդ դրամի ավելի հավաքագրում զուտ դրույքաչափի բարձրացման շնորհիվ: Ահա միայն այս երկու հարկերի դրույքաչափերի բարձրացումը նախատեսում է այդ 100 մլրդ դրամի 36 տոկոսի ապահովումը: «Այսինքն՝ նոր Հարկային օրենսգրքով մենք հարկային բեռի ավելացում ենք դրել և ասում ենք, թե մուտքերն այսքան ավելացնում ենք: Էլ չեմ ասում գնաճը»,- հայտարարեց Մ. Մելքումյանը:

Իհարկե, գնաճի արդյունքում էլ որոշակի հարկային մուտքերի ավելացում տեղի կունենա, և կառավարությունն իր իսկ նշած թիրախին հասնելու համար ընդամենը գործի կեսն է անելու: Գործի մյուս կեսը, կամ 100 մլրդ դրամի մոտ կեսը գնալու է մեր իսկ գրպանից՝ անկախ այն հանգամանքից, մեր եկամուտները կավելանա՞ն, թե՞ ոչ: Իսկ գոնե այս բյուջեն մեր եկամուտների՝ աշխատավարձի, կենսաթոշակի, նպաստի ավելացում չի նախատեսում: Իսկ սա նշանակում է, որ հաջորդ տարի շարքային քաղաքացիների կյանքն էլ ավելի է դժվարանալու կամ աղքատանալու: Իսկ Մ. Մելքումյանը նաև իր մտահոգությունը հայտնեց այն առիթով, որ միջազգային շուկայում պղնձի գնի բավականին բարձր՝ 1 տոննան մոտ 7000 դոլար լինելու, և Հայաստանում մոտ 40 մլն տոննա հանքանյութ արդյունահանելու պարագայում բնապահպանական ռոյալթիների ընդամենը 4 մլրդ դրամի աճ է նախատեսվում: «Շատ կոնկրետ հաշվարկներ կան, թե 1 մլն տոննա աճի դեպքում շրջանառությունն ինչքան է աճում: Իսկ անգամ 35 մլն տոննա հանքանյութի դեպքում մենք 150-180 մլն դոլարի աճ ունենք մաքուր պղնձի հաշվարկով: Եվ 7000 դոլարի դեպքում մենք պետք է ունենայինք ոչ թե 4, այլ 10 մլրդ դրամի աճ: Կարծում եմ, արժանահավատ չէ ձեր ցուցանիշը»,- հավելեց Մ. Մելքումյանը:

Վերջինիս համար բավական տարօրինակ է, որ կառավարությունը ՀՆԱ-ի մեջ ներդրումների աճի ընդամենը 0․2 տոկոս աճ է նախատեսում՝ 18․2 տոկոսից այն դարձնելով 18․8 տոկոս: Հիշեցնելով մինչև 2009թ. ընկած ժամանակահատվածը, երբ այդ ցուցանիշը մոտ 40 տոկոս էր, նա արձանագրում է, որ այս ոլորտում էական տեղաշարժ չի նկատվում: Եվ մտահոգություն հնչեցվեց հատկապես տևական ժամանակ գյուղատնտեսության ոլորտում գրանցվող խոշոր անկման վերաբերյալ: Մ. Մելքումյանը նկատում է, որ տնտեսության իրական հատվածը հանդիսացող երկու կարևորագույն՝ գյուղատնտեսության ու շինարարության ոլորտներում քրոնիկ անկում կա: Աճը միայն արդյունաբերության ոլորտում է: Բայց չէ որ էֆեկտիվ տնտեսվարման դեպքում մի ճյուղի արտադրանքը պետք է մյուսի համար շարունակություն լինի:

https://www.youtube.com/watch?v=lZXX9lvKTe4

Սալյուտը ներսից

Կառավարությանն ուղղված Մ. Մինասյանի այս քննադատությունը կարելի է ինչ-որ տեղ հասկանալի լինել այն առումով, որ նրա՝ «Ծառուկյան» խմբակցությունը ներկայանում է ընդդիմադիր դիրքերից: Այս քննադատությունների կամ քննարկումների դեպքում դրսևորվում է «Ծառուկյան» դաշինք-կառավարություն հակասությունը: Բայց երեկվա քննարկման ժամանակ հետաքրքիր էր Հանրապետական խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հնչեցրած քննադատությունները: Խ. Հարությունյանին մտահոգում էր բյուջեի այն ցուցանիշը, թե կառավարությունն ինչու է 4․5 տոկոս աճի կանխատեսման պարագայում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ընդամենը 0․3 տոկոս աճ նախատեսում: «Ճիշտ կլիներ, որ այդ տնտեսական աճն ավելի շատ հարկային եկամուտներ գեներացներ»,- նկատում է Խ. Հարությունյանը:

Վերջինիս մեկ այլ քննադատություն-մտահոգությունը վերաբերում է հարկային արտոնություններին: Գաղտնիք չէ, որ կառավարությունը տարիներ շարունակ աջ ու ձախ հարկային արտոնություններ է տվել տարբեր ընկերությունների, որոնք հիմնականում պատկանում են նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին: Սամվել Ալեքսանյան, Սուրիկ Խաչատրյան, Գագիկ Խաչատրյան և այլն: Նույն գործելաոճը շարունակվում է նաև հիմա՝ վերջերս հարկային արտոնություն տրվեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող ընկերությանը: Իսկ Խ. Հարությունյանը հարց էր բարձրացնում, որ տարիներ շարունակ նման արտոնություններ են շռայլվել, բայց երբևիցե չի գնահատվել, թե դրանք ինչ ազդեցություն են գործել կամ արդյոք դրական ազդեցություն գործել են տնտեսության զարգացման վրա: «Արտոնություն կա, որ արդեն 8 տարի է, նման տնտեսական սուղ պայմաններում, կներեք, դա մեծ շռայլություն է: Որքանով են դրանք նպաստում տնտեսական աճին: Իսկ եթե չեն նպաստում և գնում են այլ ուղղությամբ, պետք է խոսենք այդ մասին, ուսումնասիրեք ոլորտ առ ոլորտ: Մինչդեռ այդ արտոնությունները 395-400 մլրդ դրամի հարկեր են ենթադրում, որը մեր ընդհանուր հարկային եկամուտների 30 տոկոսից ավելին է»,- հայտարարում է Խ. Հարությունյանը:

Խ. Հարությունյանը երբեք աչքի չի ընկել գործող իշխանություններին քննադատելու գործելաոճով, հակառակը, ԱԺ-ում նա ի պաշտպանություն այդ իշխանությունների, միշտ հակադարձել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ու այլոց քննադատություններին: Ինչո՞ւ հանկարծ որոշեց ինքը քննադատել: Արդյո՞ք կառավարության գործելաոճն այնքան է մտահոգել նրան, որ չի կարողանում զսպել իրեն, թե՞ դա ներիշխանական հակասությունների դրսևորում է:

https://www.youtube.com/watch?v=CEXCAw7WHvs

Կլոր, օվալաձև և գեղեցիկ վիճակագրության թշվառությունը

Այս հարցադրումներին ու քննադատություններին պատասխանող ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երկար արձագանքեց բոլոր դիտարկումներին, բայց նրա խոսքից ընդամենը հասկանալի դարձավ, որ իրենց կատարած բարեփոխումներին տեղական ներդրողը կարձագանքի 1․5-2 տարվա, իսկ դրսի ներդրողը շատ ավելի երկար ժամանակահատվածում: Նա նաև կարևոր համարեց հարկային արտոնությունների վերաբերյալ հարցն ու հավելեց, որ ԱՄՀ-ի հետ քննարկումներ են անցկացնում խնդիրը ախտորոշելու և տեխնիկական օժանդակություն ստանալու համար: Շատ ավելի հետաքրքիր էր գյուղատնտեսության անկմանը վերաբերող մեկնաբանությունը՝ նախարարը խոստովանեց, որ ոլորտի ցուցանիշների, հաշվառման ճշգրտում է ընթանում: Եվ փորձում են դա անել սկզբնաղբյուրից: Վ. Արամյանը, իհարկե, այստեղ իր բնավորության համաձայն մի փոքր մանևրեց և ավելի չմանրամասնեց, թե խոսքը ինչին է վերաբերում, ընդամենը հավելեց, որ այս դեպքում պետք չէ ԱՎԾ-ին մեղադրել: Իսկ տվյալ դեպքում սկզբնաղբյուր են համարվում ԱՎԾ-ին գյուղատնտեսական ցուցանիշներ ներկայացնող գյուղապետարաններին, մարզպետարաններին և, ի վերջո, գյուղատնտեսության նախարարությանը: Այս կառույցներն են ներքևից վերև ուռճացված թվեր ներկայացնում, որ ԱՎԾ-ն էլ գյուղատնտեսական աճ նկարի ու դրանով տնտեսական աճի ցուցանիշ ապահովի:

Հոգնելով Վ. Արամյանի պատասխանների ոչ կոնկրետությունից՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չդիմացավ ու պոռտկաց. «Խնդրում եմ, առանց մանևրի, կոնկրետ պատասխանել՝ այս կլոր, օվալաձև գեղեցիկ գծապատկերն իրականություն կդառնա՞ն, դրական ազդեցություն կունենա՞ն ժողովրդի կենսամակարդակի վրա: Աղքատության շեմի, արտագաղթի ինչ շարժ է լինելու, այս բյուջեն հավակնո՞ւմ է մեղմել այդ խնդիրները: Ժողովուրդը հոգնել է այս նկարչությունից»,- հարցրեց նա:

Վ. Արամյանը պատասխանեց, որ եթե 2017թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 3698 դոլար էր, ապա 2018-ին կդառնա 3984 դոլար՝ համարելով դա մեծ առաջընթաց: Այսինքն՝ յուրաքանչյուր անձի հաշվով ՀՆԱ-ն ընդամենը 186 դոլարով կամ 89 հազար դրամով է ավելանալու այն դեպքում, երբ թանկացումները նրա գրպանից շատ ավելին են տանելու:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում