Tuesday, 23 04 2024
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ

Սանահինցիները «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի հավաստիացումները բլեֆ են համարում

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավարությունը չի պատրաստվում կրճատել Սանահինի դեպոյի աշխատակիցներին, ընդհակառակը` նրանց թիվը համալրելու է, աշխատավարձերն էլ` բարձրացնելու: ՓԲԸ-ի պատասխանատուները ֆինանսական առումով այլևս աննպատակահարմար են համարում Սանահինի դեպոն պահելը, ուստի այն շրջադարձայինի են վերածում, պրոֆիլն են փոխում, որպեսզի այն չկորցնի նաև իր ռազմավարական նշանակությունը: Նոյեմբերի 16-ի ասուլիսում այսպիսի հավաստիացումներ է տվել ՀԿԵ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վահե Դավթյանը: Հիշեցնենք, որ Սանահինի դեպոն վերածվելու է շրջադարձային դեպոյի՝ մտնելով Գյումրիի դեպոյի կազմի մեջ, ինչի կապակցությամբ դեպոյի աշխատակիցները դժգոհել են՝ նշելով, որ այդ փոփոխությունների պատճառով դեպոյի աշխատակիցների քանակը կրճատվելու է: Այս պահի դրությամբ Սանահինի դեպոյի աշխատակիցների թիվը 134 է, իսկ ըստ նոր հաստիքացուցակի կդառնա 146: Նրանցից 70-ը կաշխատեն Սանահինի դեպոյի տեղում ստեղծվելիք նորացված մեքենայացված գծի ուղեմասում, իսկ մնացածը` Գյումրիում: ՀԿԵ-ի պատասխանատուի փոխանցմամբ` արդեն դեկտեմբերի 1-ից 20-30 տոկոսով ավելանալու է բանվորների ժամավարձը, փականագործների աշխատավարձերը բարձրանալու են 20 տոկոսով՝ հասնելով 98 200 դրամի: Մինչդեռ դեպոյի աշխատակիցները սա բլեֆ են համարում, նախաձեռնությունն էլ` աննպատակահարմար. նրանց խոսքով՝ մեքենավարներն այսպես թե այնպես դուրս են մնում, քանի որ մեքենավարը չի կարող նոր ստեղծվելիք կառույցում գնացք կամ ինչ-որ այլ բան վերանորոգել, քանի որ դրա մասնագետը չէ: Բացի այդ, նրանք կարևորում են դեպոյի գոյությունն ու մեքենավարի աշխատանքն այն առումով, որ Հայաստան մտնող գնացքը բազմաթիվ դժվարանցանելի ճանապարհներով, շրջադարձերով է գալիս և դեպոյում պարտադիր պետք է կանգնի, հանգստանա, տեխնիկական վիճակը ստուգվի, մեքենավարը փոխվի, գծերը ստուգվեն, որից հետո միայն գնացքը շարժվի: Հակառակ դեպքում երկաթուղային վթարները, որոնց մասին վերջին ժամանակներս հաճախ ենք լսում, անխուսափելի կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում