Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Դեռահասների 75 տոկոսն հեռուստացույցի առջև անցկացնում է օրվա մեջ 2 ժամից ավելի

Դեռահասների 65 տոկոսն օրվա մեջ մի քանի անգամ օգտագործում է քաղցրավենիք, իսկ 30 տոկոսը` քաղցր գազավորված ըմպելիք: Այս մասին վկայում են «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների  առողջության  ինստիտուտի  դեռահասների առողջության  ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան նշեց, որ դեռահասների սննդակարգում բանջարեղենի օգտագործման տոկոսը ցածր է, կազմում է 25-30 տոկոս:

«Այստեղ մեծ դեր պետք է ունենա ընտանիքը: Մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում փոքր տարիքի երեխաներն արդեն սովոր են քաղցր գազավորված ըմպելիքի օգտագործմանը: Գոյություն ունի սննդի 5 խումբ, որից 4-ը պետք է ամեն օր օգտագործել` ձավարեղեն, կաթնամթերք, մսամթերք, միրգ-բանջարեղեն: 5-րդ խմբում մտնում է քաղցրավենիքը, որը պետք է օգտագործել չափավոր ու ոչ ամեն օր»,-ասաց նա` ավելացնելով, որ այսօր շատ ծնողներ երեխային քաղցրեղեն են խոստանում ինչ-որ բան անելու դիմաց:

Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների  առողջության  ինստիտուտի Հանրային առողջության ծրագրերի  համակարգող, «Մանկական բժիշկների  հայկական ասոցիացիա»-ի գործադիրտնօրեն Եվա Մովսեսյանի խոսքով, սխալ, ոչ ռացիոնալ սննդակարգը կարող է նպաստել մեծահասակ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացմանը:

«Դրանք բազմաթիվ են`շաքարային դիաբետ, ավելցուկային քաշ, ճարպակալում: Պետք է հասկանալ, որ ավելցուկային քաշը, ճարպակալումը պարզապես կիլոգրամի ավելացում կամ էսթետիկ փոփոխություն չէ: Դա իրականում լուրջ խնդիր է, հանգեցնում է նյութափոխանակության խանգարման, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման: Բացի դրանից, ապացուցված է, որ սխալ սննդակարգը և ցածր ֆիզիկական ակտիվությունը նպաստում են քաղցկեղի որոշ տեսակների զարգացմանը»,-ասաց Եվա Մովսեսյանը` նշելով, որ ճարպակալումը նաև շատ դեռահասների մոտ հոգեբանական խնդիր է առաջացնում:

Ուսումնասիրությունների համաձայն` դեռահաս տղաների շրջանում ավելցուկային քաշ ունի 14 տոկոսը, իսկ աղջիկների մոտ` 5 տոկոսը: Մասնագետները նշում են, որ աղջիկների շրջանում մեկ այլ խնդիր կա, շատերը կարծում են, որ իրենք ունեն ավելցուկային քաշ, այնինչ, դա այդպես չէ, և նրանք սկսում են դիետաներ պահել, փորձել նիհարել, ինչը դեռահաս շրջանում անթույլատրելի է:

Մասնագետների խոսքով, սխալ սննդակարգը կարող է օստեոպորոզ հիվանդության պատճառ դառնալ: Երբ քիչ է օգտագործվում կալցիումով, D վիտամինով հարուստ սնունդը, դրան գումարվում է ցածր ֆիզիկական ակտիվություն, արդյունքում, երեխան հայտնվում է ռիսկի գոտում:

Մարինա Մելքումովան ևս մեկ խնդրի մասին բարձրաձայնեց: Երեխաների 50 տոկոսը չի նախաճաշում: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի երկրների շարքում հետին դիրքերում է: Հարցումները ցույց են տալիս, որ առաջին իսկ դասամիջոցին երեխաները շտապում են բուֆետ, իսկ այնտեղ առողջ սնունդը քիչ է, քանի որ շատ դեպքերում դրանց պահպանման համար պայմաններ չկան:

Երեխաների շրջանում բավական ցածր է ֆիզիկական ակտիվության ցուցանիշը: Սպորտով զբաղվողները քիչ են, ֆիզկուլտուրայի դասերին էլ չեն սիրում այցելել: Հարցումները ցույց են տալիս, որ դեռահասների 75 տոկոսը հեռուստացույցի առջև անցկացնում է օրվա մեջ 2 ժամից ավելի: Ստացվում է մի պատկեր, երբ երեխան մի քանի ժամ դպրոցում անցկացնելուց հետո, գալիս է տուն, կրկին նստակյաց է, լրացուցիչ պարապում է, երկար ժամանակ է անցկացնում համակարգչի, հեռուստացույցի առջև: Արդյունքում՝ հայտնվում են ռիսկի գոտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում