Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին

ԱԺ Պատվո մեդալ՝ «Հայաստան» հիմնադրամի խորհրդի անդամ Ալբեր Բոյաջյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ, բարեգործական և հայանպաստ երկարամյա ակտիվ գործունեության համար ազգային բարերար Ալբեր Բոյաջյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Բարերարին հանձնելով ԱԺ բարձրագույն պարգևը` խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Հարգելի պարոն Բոյաջյան,
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Շատ ուրախ ենք հյուրընկալել մի մարդու, որն իր անուրանալի ներդրումն ունի հայոց անկախ պետականության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Դուք կազմակերպիչն ու մասնակիցն եք բազմաթիվ հայանպաստ ձեռնարկների և մշտապես թիկունք եք կանգնել համազգային գաղափարների իրականացմանը թե՛ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում և թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգանպաստ ու հայապահպան գործունեությանը»:
Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի երրորդ Հանրապետության 20-ամյակը` ԱԺ նախագահն ասաց, որ անկախության հռչակումով առավել ևս պարտադրված ենք միասնականության, որովհետև պետության անկախության հարատևման հիմնական երաշխիքը ժողովրդի միասնությունն է: Կարևոր չէ, թե որտեղ են գտնվում այդ ժողովրդի հատվածները` Հայաստանո՞ւմ, ԱՄՆ-ո՞ւմ, Ֆրանսիայո՞ւմ, թե՞ Սիրիայում, որովհետև կա նրանց միավորող և միևնույն ժամանակ քաջալերող անկախ հայրենիքը: ՙԴուք մեր ժողովրդի այն զավակներից եք, ով մշտապես գիտակցում է հայրենիքի շահը, երբեք չի մոռանում իր արմատները՝ միաժամանակ մնալով այն երկրի օրինապաշտ ու լիարժեք քաղաքացի, որտեղ ապրում և գործում է` դրանով իսկ կամրջելով միջպետական կապերը: Այսօր հայ-ամերիկյան հարաբերությունների առկա բարձր մակարդակի ապահովման մեջ նշանակալի է նաև Ձեր անձնական դերակատարությունը,- դիմելով բարերարին՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:

«Հարգելի պարոն Բոյաջյան, Ձեր ծառայությունները մատուցելով հայրենիքին, Դուք բնավ չեք ակնկալել որևէ փոխհատուցում՝ գիտակցելով, որ, անկախ գտնվելու վայրից, հայրենիքին սատար կանգնելն ու նրա հզորացմանը նպաստելը յուրաքանչյուր հայի սրտի թելադրանքն է»:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնելով Ալբեր Բոյաջյանին հայանպաստ ու ազգանվեր գործունեության համար և շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանանալու համար՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ ՀՀ ԱԺ բարձրագույն պարգևն իր ուրույն տեղը կզբաղեցնի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանություններից բարերարի ստացած բարձր պարգևների շարքում:

Շնորհակալություն հայտնելով բարձր պատվի և պարգևի համար՝ Ալբեր Բոյաջյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս շարունակել մասնակցություն ունենալ հայրենիքի և հայ ժողովրդի հզորացմանն ուղղված ծրագրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում