Մինչև 2035 թ. գազի սպառումն աշխարհում 2010 թ. համեմատ կաճի ավելի քան 50%-ով և կկազմի մոտ 5.1 տրլն խորանարդ մետր: Այս մասին ասվում է Միջազգային էներգետիկ գործակալության պաշտոնական փաստաթղթում, որում այդ գործակալության փորձագետները գազի «ոսկե դար» են կանխատեսել:
Միջազգային էներգահաշվեկշռում 2035 թ. գազի մասնաբաժինը կկազմի մոտ 25%՝ ներկայիս 21%-ի փոխարեն: Ավելի վաղ փորձագետներն ասում էին, որ 2030 թ. այդ մասնաբաժինը կկազմի 22%:
Նրանք նշում են, որ կես դար անց Չինաստանը կսպառի նույնքան գազ, որքան Եվրամիությունը սպառել է 2010 թ.: Որպեսզի պահանջարկը բավարարվի, անհրաժեշտ է ավելացնել գազի արդյունահանումը 1.8 տրլն խորանարդ մետրով՝ երեք անգամ ավելի, քան արդյունահանվել է նախորդ տարի Ռուսաստանում: