Tuesday, 23 04 2024
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

«Պուտինը կարգելի Քոչարյանի մուտքը Ռուսաստան», «նա կգլխավորի «Սև ցուցակը». Հայր Անտոնի տանը հայտնաբերվել են «փաստաթղթեր»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Դատական նիստի սկզբում Վահան Շիրխանյանի միջնորդությամբ նիստի մասնակիցները հոտնկայս հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: Ոտքի կանգնեց նաև դատարանում ընդհանրապես ոտքի չկանգնող Վահան Շիրխանյանը: Վերջինս պահանջեց նաև դատական նիստը հետաձգել, բայց դատական նիստը շարունակվեց:

Դատարանը սկսեց հետազոտել քրեական գործում առկա գրավոր ապացույցները: Դատական այս նիստի ընթացքում նույնիսկ առաջին հատորում եղած բոլոր փաստաթղթերը չհասցրին հրապարակել:

Հրապարակվեցին ամբաստանյալների դատվածությունների վերաբերյալ տեղեկանքները: Օրինակ՝ «Ապարը»՝ Էդվարդ Ներսիսյանը, նախկինում չորս անգամ դատապարտված է եղել:

Այնուհետև դատարանը հրապարակեց վնասազերծված խմբի անդամների տներում խուզարկություններ կատարելու վերաբերյալ որոշումներն ու խուզարկությունների արձանագրությունները:

Փաստաթուղթը հրապարակող մեղադրողին բավական ժամանակ պետք եղավ՝ խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի կողմից Նորք-Մարաշում վարձակալած առանձնատան խուզարկության արդյունքում հայտնաբերված ու առգրավված զենք-զինամթերքը, զինվորական այլ պարագաներն ու տեխնիկան թվարկելու համար:

Արձանագրության մեջ նշված է, որ վնասազերծման գործողությունն իրականացնող իրավապահները հիշյալ առանձնատուն են մուտք գործել «հատուկ տեխնիկայի» կիրառումից հետո: Ներսում գտնվել են Արթուր Վարդանյանն ու հանցախմբի մի խումբ անդամներ, այդ թվում՝ երեք կանայք, որ ներկա գործով նստած են ամբաստանյալի աթոռին:

Երբ իրավապահները մուտք են գործել առանձնատուն, ներսում գտնող, ներկայումս ամբաստանյալի աթոռին նստած Գևորգ Ջնդոյանը ձեռքը տարել է դեպի մոտը դրված ինքնաձիգը, բայց ֆիզիկական ուժի կիրառմամբ Ջնդոյանին մեկուսացրել են:

Հիշյալ առանձնատունը երեք հարկանի էր, ուներ նկուղ:

Ընդհանուր առմամբ՝ ըստ առգրավված զենք-զինամթերքի ու զինվորական այլ պարագաների՝ այս տունը զինանոցի էր վերածված եղել, որտեղ կային նաև միացված վիճակում գտնվող պայթուցիկ սարքեր, մեծ քանակությամբ նռնակներ, նույնիսկ ականներ…

Առաջին հարկում հայտնաբերվել ու առգրավվել են ինքնաձիգներ՝ իրենց պահունակներով, որոնք լիցքավորված են եղել համապատասխան տրամաչափի փամփուշտներով: Առգրավվել են նաև ինքնաձիգի առանձին մասեր, նաև՝ արդեն ժանգոտված մասեր, մեծ քանակությամբ տարբեր տրամաչափերի փամփուշտներ, զինվորական համազգեստներ, ձեռնոցներ, դիմակներ, բերետներ, ինչպես նաև անօդաչու թռչող-նկարահանող սարք՝ տուփով:

Երկրորդ հարկում հայտնաբերվել ու առգրավվել են դաշույններ, զինվորական կոշիկներ, զինվորական ծալովի բահեր, զինվորական համազգեստներ, գլխարկներ, խալաթներ, «կամուֆլյաժ», ոստիկանական համազգեստներ:

Լոգարանի դիմացից հայտնաբերվել, վնասազերծվել ու առգրավվել են պայթուցիկ երկու ինքնաշեն սարքեր՝ միացված վիճակում գտնվող:

Առգրավվել են նոթատետր՝ սխեմաներով, բազմաթիվ բջջային հեռախոսներ, լազերային սկավառակներ, պլանշետ, Արթուր Վարդանյանի զինվորական ու երկրապահի գրքույկները, «Հայոց վահան» կազմակերպության կլոր կնիքը, փաստթղթեր ու նամակներ:

Երրորդ հարկից առգրավվել են մեծ քանակությամբ զինվորական համազգեստներ, ինքնաձիգներ, պայուսակներ, առանձին ինքնաձիգի առանձին պահունակներ՝ փամփուշտներով, , հեռադիտակ, էլեկտրաշոկ, սաղավարտներ, քարտեզ-սխեմաներ, զինվորական դանակներ, դաշույններ, սվին-դաշույններ, արմնկակալներ, ծնկակալներ, «Հատուկ գումարտակ» գրառումով պահունակներ, որսորդական հրացան, ատրճանակներ, նռնակներ՝ մարտական, ուսումնական, հակատանկային ականներ, ազդանշանային նռնակներ, խլացուցիչներ, նռնակների իմիտացիոն պայթուցիչներ, լարեր, վառոդ, ռացիաներ, ձեռնաշղթա, օտարերկրյա դեսպանատուն դիմելու անկետաներ, 33 թերթից բաղկացած ինչ-որ սահմանադրություն, Երևանի, Գյումրիի, Հայաստանի Հանրապետության ու Արցախի քարտեզներ, երեք արկղ փամփուշտներ…

Արթուր Վարդանյանի կոստյումի ծոցագրպանում եղել է ծրար, որի մեջ եղել է 780 հազար դրամ, 3500 եվրո, 13 հազար ԱՄՆ դոլար:

Բակում կայանված «Ֆոլքսվագեն» մեքենայի սրահից հայտնաբերվել ու առգրավվել են տեսախցիկ, հեռախոս, ձեռքի պայուսակ:

Խուզարկության արձանագրությունը Արթուր Վարդանյանը հրաժարվել է ստորագրելուց:

Խուզարկություններ են կատարվել Հայր Անտոնին սեփականության իրավունքով պատկանող տանը, այն տանը, որտեղ նա հաշվառված է, ինչպես նաև Գյումրիում գտնվող առանձնատանը, որտեղ նա փաստացի բնակվել է:

Եթե առաջին երկու տներում քննության համար հետաքրքիր ոչինչ չի հայտնաբերվել, ապա երրորդ՝ Գյումրիում գտնվող երկհարկանի առանձնատանը եղել են հետաքրքիր հայտնաբերումներ:

Հայտնաբերվել ու առգրավվել են կրիչներ, սկավառակներ, հարցաթերթիկներ, համակարգչային մեծաքանակ տեխնիկա:

Հայր Անտոնն ասել է, թե հասկանում է՝ ինչ նպատակով են իր տանը խուզարկություն կատարում, ինչ են փնտրում: Նա կամովին ներկայացրել է երկու համակարգիչ՝ ասելով, թե դրանց մեջ առկա են իրեն ու Արթուր Վարդանյանին պատկանող ֆայլեր՝ իշխանությունների, իշխանավորների ու օլիգարխների վերաբերյալ տեղեկություններով: Ֆայլերից մեկը անվանված է եղել «Հովիկ Աբրահամյան»:

Հայտնաբերվել ու առգրավվել է մեկ թերթանոց «փաստաթուղթ»՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության ապագա «Սև ցուցակը»՝ բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների անուններով, գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը:

Մեկ այլ մեկ էջանոց «փաստաթուղթը» հետևյալ բովանդակությունն ուներ. «Պուտինը կարգելի Ռոբերտ Քոչարյանի մուտքը Ռուսաստան»:

Հայր Անտոնը կազմել է մեկ էջանոց ծրագիր, որը կոչվել է «Առաջին օրվա ծրագիր»: Այն վերաբերում էր 2015 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ իրենց պատկերացմամբ՝ ՀՀ-ում արդեն պիտի կատարված լիներ իշխանափոխությունն, ուԱրթուր Վարդանյանը պետք է դարձած լիներ ՀՀ ղեկավար: Այդ ծրագրի տեքստում եղել են ուղղումներ: Ըստ Հայր Անտոնի՝ ուղղումները կատարել է անձամբ Արթուր Վարդանյանը, նա չի հավանել ծրագրի տեքստի որոշակի հատվածները…

Հրապարակվեց ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանի՝ «Ապարի» տանը կատարված խուզարկության արձանագրությունը: Այստեղ հայտնաբերվել ու առգրավվել են հիմնականում քիմիական նյութեր՝ ազոտական թթու, ալյումինի փոշի, սնդիկ, ապակե փորձանոթներ ու տարաներ, «Ընդհանուր քիմիա» վերնագրով գիրք, տարաներ, որտեղ, ըստ Ներսիսյանի, ոսկի է հալեցրել…

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանը միջնորդեց ուրբաթօրյա դատավարությունները սահմանափակել մինչև ժամը 15-ը, որպեսզի իրենց գրասենյակի փաստաբանները հասցնեն այլ գործերով էլ դատերի մասնակցել գոնե օրվա երկրորդ կեսին, քանի որ շատ ծանրաբեռնված են:

Նախագահող դատավորը չընդառաջեց փաստաբաններին, սակայն դատական այս նիստը համեմատաբար շուտ ավարտեց՝ հաշվի առնելով փաստաբաններ Սիրուշ Աղվանյանի ու Մնացական Ղազարյանի խնդրանքը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:

Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:

Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…

Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:

20 ամբաստանյալներից կալանքի տակ է 12-ը:

Լուսանկարը` Aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում